Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան
18
Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Պատերազմ Արցախում
Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր

Այս տարվա առա­ջին կիսամյակից կարագը սկսել է թանկանալ ու ներկրումը նվազել, հետևաբար նվազել է նաև սպառումը

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.  

«Հանրության շրջանում ամենաշատ քննարկման թեման թերևս կարագի թանկացումն է: Այն իրոք թան­կանում է կատաղած տեմ­պերով: Եթե այսօր տեսնում եք, որ մեկ կիլոգրամ կա­րագն արժե, ասենք, 4000 դրամ, ապա իրավունք ու­նեք կասկածելու, որ հա­ջորդ օրն այն մի 5-10 տոկո­սով ավելի թանկ կլինի:

Որքանով են այդ քննարկումները համապատասխանում այն «դե­րին», որը խաղում է կարագը մեր կյանքում: Եթե առաջնորդվենք պաշտոնական վիճակագրության տվյալներով, ապա հայ հանրու­թյան համար կարագի թանկացումը պետք է աննկատ մնար ընդհանրապես:

Ըստ ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տեղեկությունների՝ անցած ողջ տարվա ընթացքում Հայաստան է ներմուծվել 4 հազար 725 տոննա կարագ: 2015 թվակա­նին ներմուծվել էր 4 հազար 383 տոննա: Այսինքն՝ ունեցել ենք աճ մոտ 8 տոկոսով: Սակայն 2017 թվականի առաջին կիսամյակում պատկերը կտրուկ փոխվել է: Այդ ժամանակահատվածում ներկրվել է 2 հազար 361 տոննա, որը 224 տոն­նայով կամ 8.6 տոկոսով քիչ է 2016 թվականի նույն ցուցանիշից:

Բայց այս աճն ու նվազումն այն­քան էլ էական չեն: Խնդիրն այն է, որ Հայաստանում կարագի սպառումը շատ քիչ է: Տարեկան մեկ շնչի հաշ­վով սպառվում է մոտ 1.5 կիլոգրամ կարագ: Եթե համարենք, որ կարա­գի մեկ կիլոգրամի գինը կհասնի կամ կանցնի 5 հազար դրամը, ապա տարեկան յուրաքանչյուր ան­ձի հաշվով կարագի վրա կատար­ված ծախսը կկազմի 7 հազար 500 դրամ, կամ ամսական 625 դրամ: Կարագի ասենք 50 տոկոս թանկացումն ավելացնում է դրա վրա յուրա­քանչյուր անձի կատարած ծախսը միայն 200-300 դրամով:

Առաջին հայացքից դա շատ քիչ է: Սակայն նման հաշվարկներ անե­լը, այսպես ասենք, կոռեկտ չէ մա­նավանդ Հայաստանի դեպքում: Կարագն առաջին անհրաժեշտու­թյան ապրանք է և պարտադիր առողջ սննդակարգի պարտադիր բաղադրիչ պետք է լինի: Բայց Հա­յաստանում բնակչության եկամուտ­ների բաշխվածությունը չափա­զանց անհավասար է: Ըստ պաշ­տոնական վիճակագրության՝ հացն ու կարտոֆիլը մեր բնակչության 70 տոկոսի համար հիմնական սնունդ են հանդիսանամ: Իսկ բնակչության մոտ 30 տոկոսը հազիվ է ապահո­վում իր սնունդը՝ աղքատ է: Ահա այս խավերի համար կարագի նույնիսկ չնչին թանկացումը հանգեցնելու է այդ մթերքի սպառման նվազմանը: Եվ դա, որքան էլ տարօրինակ հն­չի, պարզ երևում է պաշտոնական վիճակագրության տվյալներից: 2016 թվականի առաջին կիսամ­յակում Հայաստան ներկրված մեկ կիլոգրամ կարագի մաքսային ար­ժեքը եղել է 3.5 դոլար: 2017-ին նույն ցուցանիշը եղել է արդեն 4.3 դոլար: Այսինքն՝ հենց այս տարվա առա­ջին կիսամյակից կարագը սկսել է թանկանալ: Ու հենց առաջին կի­սամյակում էլ ներկրումը նվազել է, ինչը ենթադրում է, որ նվազել է նաև սպառումը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>