2018-ին իշխանության եկած քաղաքական թիմի անդամների ճնշող մեծամասնությունն անգամ աշխատանքային գրքույկ չի ունեցել Պետականության հիմքի ռումբը (տեսանյութ) Շարունակելու եմ ակտիվ շփումը մեր հայրենակիցների հետ. Գագիկ Ծառուկյան
20
Մեր եկեղեցին միշտ ավելի ուժեղ է դուրս եկել փորձություններից․ «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ասել է Եզրաս արքեպիսկոպոսը Իրանն ամերիկյան գերթանկարժեք ինքնաթիռ է խոցել. CNN Իրանական լրատվամիջոցները հայտնել են Հայֆայի նավթավերամշակման գործարանի վրա հարվածի մասին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը ցանկանում է գնալ Վրաստան՝ մասնակցելու Իլիա II-ի հուղարկավորությանը. Վրաստանում նաև տեղյակ են, որ Հայաստանում հալածում են կաթողիկոսին Կատարի գազի օբյեկտներին հասցված հարվածները հրդեհների և ավերածությունների պատճառ են դարձել Քաթարը պահանջել է՝ իրանցի կցորդները լքեն երկիրը, Թրամփը հանուն Քաթարի սպառնացել է պայթեցնել «Հարավային Պարսը» Հանդիպում Շենգավիթի տարածքային կառույցում (տեսանյութ) Իրանը հակահարված է հասցրել Իսրայելի Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի վախճանման առիթով Իշխանությունը սարսափում է հունիսի 7-ին ընտրողների բարձր մասնակցությունից. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Մեր եկեղեցին միշտ ավելի ուժեղ է դուրս եկել փորձություններից․ «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ասել է Եզրաս արքեպիսկոպոսը Իրանն ամերիկյան գերթանկարժեք ինքնաթիռ է խոցել. CNN Իրանը իր կարողությունների միայն մի փոքր մասն է օգտագործել՝ ի պատասխան Իսրայելի հարձակումների․ Արաղչի Հրավեր են ուղարկել Գարեգին 2–րդին մասնակցելու Իլյա 2–րդի հուղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը «Հրապարակ»․ Եթե այժմ «Արցախ» բառը գրգռում է թշնամուն, ապա ինքը 2020-ին անդադար գրգռել է Հերթական սուտն էր տարածվում. Սամվել Կարապետյանին թույլ չէին տվել տեսաուղերձով հանդես գալ․ փաստաբան Երևանում ուղևորն ավտոբուսից իջել ու մահացել է ԹՐԻՓՓ-ն այս վիճակով չի կարող ճեղքել ՀՀ շրջափակումը. Արթուր Խաչատրյան Իրանական լրատվամիջոցները հայտնել են Հայֆայի նավթավերամշակման գործարանի վրա հարվածի մասին ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանի բարեփոխումների օրակարգին․ Մարթա Կոս Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը ցանկանում է գնալ Վրաստան՝ մասնակցելու Իլիա II-ի հուղարկավորությանը. Վրաստանում նաև տեղյակ են, որ Հայաստանում հալածում են կաթողիկոսին Հայաստանին պարտադրվում է օկուպացիոն սահմանադրություն․ Պողոսյան Վախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ 2018-ին իշխանության եկած քաղաքական թիմի անդամների ճնշող մեծամասնությունն անգամ աշխատանքային գրքույկ չի ունեցել «Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ապացուցեց, որ հենց ինքն է հրահանգավորում քննչական մարմիններին»,- Արմինե Օհանյան Հաստատվել են 2026-2027 Կառավարության այսօրվա նիստում հաստատվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2026-2027 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Ընդհանուր առմամբ՝ 2026-2027 ուստարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ առկա ուսուցմամբ, բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանը կհատկացվի 2921 տեղ, որից 2109-ը՝ ՀՀ բուհերին: Ընդ որում՝ 2109 տեղից 1282-ը (որը կազմում է ընդհանուր տեղերի թվի շուրջ 61%-ը) նախատեսված է բնագի... Պետականության հիմքի ռումբը (տեսանյութ) Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Կատարի գազի օբյեկտներին հասցված հարվածները հրդեհների և ավերածությունների պատճառ են դարձել Տիչինայի փողոցում տան տանիք է այրվել 573 մլն դրամ՝ Մհեր Սեդրակյանի որդու ընկերությանը․ «Բիդեք»-ը ներգրավված է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքներում Իրանը փոխհատուցում է պահանջել ԱՄԷ-ից ԱԺ նախագահը ընդունել է Վլադիմիր Վարդանյանի հրաժարականի դիմումը ԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռшզմական լիազորությունները սահմանափակող բանաձևը Իրանի առաջնորդների սպանությունն ու քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներն անընդունելի են․ Չինաստանի ԱԳՆ ԱՄՆ-ին անհանգստացնում է ոչ թե Հայաստանին պահանջներ թելադրելու Ալիևի հանցավոր կեցվածքը, այլ որ այդ քայլը կպահանջի հանրաքվե, որի արդյունքը երաշխավորված չէ. Դանիելյան Քաթարը պահանջել է՝ իրանցի կցորդները լքեն երկիրը, Թրամփը հանուն Քաթարի սպառնացել է պայթեցնել «Հարավային Պարսը» Եղիշե Մելիքյանը հրապարակել է առաջիկա ընկերական խաղի համար Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը Երբ պաշտոնական ծանուցում լինի, Իլիա Բ-ի հուղարկավորության արարողություններին Հայ Եկեղեցու մասնակցության ձևաչափը կորոշվի. Մայր Աթոռ

Սա «քցող» է, Ղարաբաղը տվեց՝ գցեց ժողովրդի, ռուսների գրպանը, հերթը Հայաստանինն է. Փաշինյանին՝ իր արտախորհրդարանական թայֆայով, Արևմուտքը կփրկի, իսկ հայ ժողովրդի՞ն ով է փրկելու. Հրանտ Բագրատյան

168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի  հյուրը Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն է։Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Մեր տեղեկություններով՝ ՀՀ-ից Ադրբեջանի գրաված տարածքը 800 քկմ է։ Սուտ են ասում, թե 200,300 քկմ է։
  • Երբ դու՝ որպես պետություն, առանց սահմանազատման գնում ես բանակցությունների, ուրեմն ընդունում ես, որ էդ տարածքն իրենն է։ Եթե դու այդ պայմաններում «Խաղաղության պայմանագիր» ես ստորագրում, ուրեմն առնվազն ընդունում ես, որ այնտեղ, որտեղ ինքը կանգնած է, իրենն է։
    • Ես վախենում եմ, որ այդ «Խաղաղության պայմանագրում» ՀՀ Զինված ուժերի սահմափակման հարց դրվի։
    • Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը պնդում, որ սահմանազատում և սահմանագծում արվի 1975թ. քարտեզով, այն դեպքում, երբ Ադրբեջանը չի նշում կոնկրետ քարտեզի մասին: Այն դեպքում, երբ 1975թ․ քարտեզով մենք ավելի քիչ ենք ստանում, քան 1926թ․ քարտեզով, որը գտնվում է Ռուսաստանում։ 1926թ. քարտեզով Հայաստանի տարածքն ավելի քան 31.000 քառ. կմ է: Իսկ ՀՀ իշխանությունը հայտարարեց, որ դեմ է 1926թ․ քարտեզներին։ Այդ թվի քարտեզում անկլավներ չկան, Տիգրանաշեն, Արծվաշեն չկա։ Արծվաշենը կողքի տարածքներով միացած էր Հայաստանին։ 

    (Ընթերցողին հիշեցնենք, որ 2021թ. հոկտեմբերին սահմանազատման ու սահմանագծման հարցին անդրադառնալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր՝ այստեղ առանձնապես ոչ ոք պետք չէ, բացի երկու երկրներից և Ռուսաստանից, քանի որ Ռուսաստանի գլխավոր շտաբում են գտնվում այն քարտեզները, որոնք ցույց են տալիս, թե որտեղով է անցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանը:

    Ավելի վաղ ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագիր Ռուբեն Գալչյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ Ռուսաստանի Գլխավոր շտաբում գտնվող 1926թ. քարտեզով Հայաստանը միացած է Արցախին, անկլավներ գոյություն չունեն, Կապանի օդանավակայանի տարածքը, Արծվաշենն ու Շուռնուխի շրջանը հայկական է: «Պուտինի ասածը ՌԴ ԳՇ-ում պահվող 1926թ. քարտեզն է, որը բխում է Հայաստանի շահերից»,- ասել էր քարտեզագիր Գալչյանը):
    • Եթե Փաշինյանը փորձի դուրս գալ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրից, Պուտինը նրան կհիշեցնի իր կաբինետում Փաշինյանի խնդրանքները։
    • ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը թույլ չէր տալիս, որ Ադրբեջանի նավթամուղներն ու գազամուղները խփենք, որը ցավ կպատճառեր նրանց։ Արմեն Սարգսյանի ականջը կանչի․ Լոնդոնում դեսպանության շենք գնեց կառավարությունը՝ պահուստային ֆոնդից հատկացնելով ավելի քան 16 միլիոն ֆունտ ստեռլինգ (16.670.800 ֆունտ ստեռլինգին համարժեք դրամ). «գործ» ստացավ Լոնդոնում, պարապ էր։ Ասում են՝ ամբողջ օրը դեսպանատանն է։
    • Նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնագիրը ստորագրելով՝ Նիկոլ Փաշինյանին թվում էր, որ եթե մի միջանցք էլ ինքը տա, կպրծնի։ Փաշինյանին ստիպում են իր ստորագրած միջանցքները տալ։ Իրավաբանորեն նա կարող է ասել՝ Նոյեմբերի 9-ի հայտարարությունից դուրս եմ գալիս, որովհետև դրանով պիտի Արցախ լիներ, բայց այն չկա հիմա։ Սակայն Փաշինյանը դա չի անի։ 
    • Ռուսներն աշխարհում միակն են, որ «միջանցք» բառամթերքով հանդես չեն գալիս։ Փաստաթղթում միջանցք չի գրված, այլ՝ անխոչընդոտ ճանապարհ։
    • ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական, դեսպան Ջեյմս Օ’Բրայենի հայտարարությունը Հայաստանի մահախոսականն է։ Ասում է՝ մոռացեք Իրանի ու Ռուսաստանի հետ առևտրի մասին։ Սա նշանակում է մասնատել Սյունիքի մարզն ամբողջովին։ 

    (Ընթերցողին հիշեցնենք ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական, դեսպան Ջեյմս Օ’Բրայենի աղմկահարույց հայտարարությունները. նա հայտարարել էր, որ Կենտրոնական Ասիայից Թուրքիա առևտրային ուղիները կարող են անցնել Ադրբեջանի և Հայաստանի տարածքով, և դա «էական խթան կհանդիսանա տարածաշրջանի բոլոր երկրների համար»: Միևնույն ժամանակ, եթե որոշում կայացվի դրան հասնել ոչ խաղաղ միջոցներով, ապա ԱՄՆ-ը ստիպված կլինի օգտագործել ցանկացած հնարավոր գործիք, որ խուսափի նման առևտրային երթուղու ստեղծումից:. 

    «Վարչապետ Փաշինյանը շատ խիզախ է գտնվել և հստակ հասկացրել, որ ցանկանում է, որ Հայաստանն առաջ շարժվի իր սահմանները բացելու և Արևմուտքի հետ իր հարաբերությունները ընդլայնելու հարցում, որ չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի Ռուսաստանից, ինչպես նախորդ ղեկավարներն էին դա անում։ Նա մի շարք բարեփոխումներ է նախաձեռնել, որոնք պետք է որ շատ խրախուսող լինեն Հայաստանի քաղաքացիների համար, մինչ նրանք շարունակում են արագ տնտեսական աճը, որ ունեցել են վերջին մեկ կամ երկու տարվա ընթացքում:

    Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը նաև համարձակ դիրքորոշում ունի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի հարցում, որը թույլ կտա Հայաստանին կենտրոնանալ իր տնտեսական զարգացման վրա, կառուցել իր անվտանգության հարաբերությունները և ընդլայնել առևտուրը Կենտրոնական Ասիայից մինչև Թուրքիա, և այս ամենը մենք շատ կցանկանայինք տեսնել»,- ասել է Օ’Բրայենը)։

    • Փաշինյանը հասկացնում է՝ ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում չենք մնա, բայց ԵԱՏՄ-ում կմնանք։ Ռուսաստանն էլ պատասխանում է՝ 3 մատի կոմբինացիա՛ ձեզ․ դրանք միասին պետք է դիտարկեք։
      • Նիկոլ Փաշինյա՛ն, դուք «քցում» եք Ռուսաստանին, դուք ուրիշ թեզերով եք եկել իշխանության, հիմա խաբում եք հայ ժողովրդին, երկիրը տանում եք կործանման։
      • Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների հարցը դրեք ռեֆերենդումի, ինչո՞ւ եք արտահերթ ընտրությունների գնում։ Դա ստիպում են Արևմուտքից, պատճառները պարզ են:
      • Նիկոլ Փաշինյա՛ն, երբ դու Ղարաբաղը հայտարարում ես Ադրբեջանի կազմում, ռուսն ինչի՞ պիտի Ադրբեջանի հետ քյալլա տա։
      • Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը Պուտինի մասին «նեղացած հարս» գրելու փոխարեն, թող գրի՝ Հայաստան լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Փաշինյանին, մյուսներին Արևմուտքը կփրկի, իսկ հայ ժողովուրդ լինելո՞ւ է։ 
      • Ռուսաստանն Ադրբեջանի ու Հայաստանի քթից բերելու է։ 4 միլիարդ փող է ծախսել խաղաղապահներ տեղակայելու համար, հիմա ասում են՝ գնացեք։ Դրա պատասխանն ո՞վ պիտի տա։ Փաշինյանն ու իր արտախորհրդարանական թայֆան կործանելու են Հայաստանը։
      • Ռուսները Փաշինյանին ասել են՝ հիմա չենք կարողանալու զենք տալ՝ Ուկրաինայի պատերազմով պայմանավորված, ավելի լավ է՝ Հայաստանում ՀԱՊԿ-ի զորավարժություն անենք, ինչքան զենք բերենք, կթողնենք ձեզ, որովհետև այլ կերպ Տաջիկստանն ու Ղազախստանը թույլ չեն տալու զենք տալ։ Դրան ի պատասխան՝ ի՞նչ արեց Փաշինյանը… Հրաժարվեց ՀԱՊԿ զորավարժություններից։
      • Մենք «Հրազդանմաշում» ռադարներ էինք արտադրում։ Թելման Տեր-Պետրոսյանը փրկեց Ղարաբաղյան առաջին պատերազմը։ Մենք այդ ռադարները վաճառում էինք Սիրիային, ԱՄՆ-ին։ Մենք միայն ֆիդայիներով չենք հաղթել, ռուսներն են օգնել, զենք է արտադրվել։

      (Ընթերցողին տեղեկացնենք, որ 1970-ականներին Հրազդան քաղաքում լեռնաքիմիական կոմբինատի հիմքի վրա կառուցվեց «Հրազդանմաշ» գործարանը, որը կոչված էր դառնալու ԽՍՀՄ հակաօդային պաշտպանության կարևորագույն հիմքերից մեկը: Արտադրանքի գլխավոր պատվիրատուն ԽՍՀՄ պաշտպանության համակարգն էր: Այն սեփականաշնորհվել է 1998թ. Ազգային ժողովի որոշմամբ, որի արդյունքում, ըստ արտադրական մասնաշենքերի, կազմավորվել են մի քանի կազմակերպություններ: 2001թ. կառավարությունը որոշում ընդունեց «Հրազդանմաշ» ԲԲԸ-ի վերակազմակերպման մասին,  կազմավորվեց «Պատնեշ» ՓԲԸ-ն՝ որպես «Հրազդանմաշի» իրավահաջորդ: Այն գործում էր ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով և զբաղվում էր հատուկ տեխնիկայի նորոգման աշխատանքներով):

      • Բացեք ինտերնետը, նայեք ֆրանսիական արտադրության Bastion («Բաստիոն») զրահամեքենաները, կողքը դրեք БМП հետևակային զրահամեքենաները՝ 1-ը, 2-ը կամ 3-ը։ Տեսե՛ք՝ ո՞րն է լավը։
      • Մեծ Բրիտանիան միշտ լինելու է Ադրբեջանի կողքին, ԱՄՆ-ը կարող է մեզ օգնել, օրեր առաջ՝ նոյեմբերի 16-ին, ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունն արգելափակող օրինագիծ:

      (ԱՄՆ Սենատն ընդունել է բանաձև, որով առաջարկվում է ԱՄՆ նախագահին երկու տարով արգելել  Ադրբեջանին զենք տրամադրել։ Խոսքը 1992 թվականի «Արտաքին գործառույթների, արտահանման ֆինանսավորման և հարակից ծրագրերի հատկացումների մասին» օրենքի 907 ենթաբաժինը շրջանցելու իրավունքից օգտվելու և Ադրբեջանին զենք տրամադրելու օգնությունը կասեցնելու մասին է)։

      • Ուկրաինական պատերազմը հենց ավարտվեց, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը զգալու են Ռուսաստանի ճնշումը։

        • Ռուսաստանը Հարավային Կովկասից դուրս չի գալու։ 
        • Փաշինյանը, վստահ եմ, պրոբլեմ պիտի ունենա Պուտինի հետ կապվելու։ Ես չեմ պատկերացնում, որ Փաշինյանը զանգի Պուտինին, ու նա վերցնի հեռախոսը։ Պեսկովի ասածն էլ էր դա նշանակում՝ Փաշինյան, հանկարծ չզանգես, թե չէ՝ ե՞րբ էր Պեսկովն ասել՝ այս կամ այն երկրի ղեկավարների հետ հեռախոսազրույց չի սպասվում։ Դու ի՞նչ գիտես՝ չի սպասվում։ Սրանից պետք է լուրջ հետևություններ անել:

        «Հայաստանը պատրաստ է Ադրբեջանից գազ գնել երկու երկրների միջև քաղաքական տարաձայնությունների կարգավորումից հետո»,- այս մասին վերջերս Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը: Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ հետևանքներ սա կարող է ունենալ մեր պետության համար:

        • Ադրբեջանից գազ կարող ենք ստանալ մի քանի պայմանով՝ 50 կմգազամուղ պիտի կառուցի Հայաստանը։ Շատ գազ չի կարող տալ Ադրբեջանը, որովհետև Հայաստանին գազ տալ՝ նշանակում է կտրել Եվրոպայից, ինչը Եվրոպան թույլ չի տալու։ Եթե տվեց, ապա այդ գազի գինը լինելու է 650 դոլար մեկ խորանարդի համար, իսկ Ռուսաստանից Հայաստան գազն առաքվում է 165 ԱՄՆ դոլարով: Եվ, վերջապես, ադրբեջանական գազը քաղաքական գազ է, էսօր տալիս է, վաղը կարող է չտալ։ 
        • Իրանական գազամուղով կարող ենք ստանալ մաքսիմում մինչև 1 միլիարդ խորանարդ մետր։ Հետևաբար՝ ռուսական գազից հրաժարվելը կատաստրոֆիկ հետևանքներ է ունենալու Հայաստանի համար։ Ռուսական գազի ալտերնատիվը կարող է լինել իրանական գազը, բայց եթե միայն խողովակը լայնացնենք։ Իրանը շատ գազ ունի, բայց իրանական գազային համակարգից շատ դժվար է գազը հանել, այն մի տեղ չի հավաքվում։ Նախ, թանկ է, բացի այդ, Իրանը, տարբեր պատճառներով, չի կարողանում իր հեռավոր շրջաններն ապահովել գազով:
        • Պարզ է, որ Լարսի ճանապարհն այսօր փակվել է քաղաքական որոշմամբ. Ռուսաստանը զգուշացնում է։ Հաջորդը հսկողություն կսահմանվի այնտեղից եկող փողերի նկատմամբ։ Հաջորդը աստիճանաբար Ռուսաստանը գազը կթանկացնի։ 165 դոլարը նրա համար ծիծաղելի գին է, 600-700 դոլարով ռուսական գազը խնդրում են։ Ռուսաստանին պատկանում է աշխարհի գազային պաշարների 52%-ը։ Դե պատկերացրեք: Շատ աղետալի կլինի նաև այն, եթե մի օր Ռուսաստանը որոշի, որ Հայաստանին չի տալիս ատոմային վառելիք։ Նորից հովհարային անջատումները, մութ ու ցուրտ տարիները կվերադառնան
        • Չինաստանում Մետաքսի ճանապարհը 6 հատ է։ Դրանցից մեկը կարող է մեզ վերաբերել։ Չինացիներն ուզում էին ունենալ մի ճանապարհ, որի մեջ թուրքեր չլինեին։ Դրա համար մեզ պետք էր, որ Մեղրիի հատվածից մինչև վերև ճանապարհ կառուցվեր։ Նախկին իշխանությունը ճանապարհի մի մասը կառուցեց, սրանք եկան, հայհոյեցին նախկիններին, կառուցեցին ճանապարհ, որը ոչ մեկին պետք չէ։ Չինաստանը պարտավորվում էր ձրի մեզ համար 9 ամսում ճանապարհ կառուցել։ Հրաժարվեց Փաշինյանի կառավարությունը։
        • Աշխարհը երկբևեռ է՝ ԱՄՆ, Չինաստան։ Նույնիսկ Ռուսաստանը բևեռ չէ։ Այդ երկու բևեռները կիսում են Ուկրաինան։ Ինչքան հիմար պիտի լինես, որ հայտնվես Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի ու Արևմուտքի բախման կենտրոնում։ Չեն հասկանում, որ այդ բախումն ավարտվելու է Հայաստանում՝ մեծ ավերածություններով։ Դաս չեն քաղում, ուզում են այստեղ էլ Ուկրաինա դարձնել։
        • Հնարավոր է՝ Արևմուտքը նաև մեր 44-օրյա պատերազմի ժամանակ է մեզ անուղղակիորեն հորդորել պարտվել պատերազմում, ինչպես հիմա Ուկրաինայում են անում… Ասել են՝ տղա ջան, սիրուն կպարտվես, վերջանա, գնա։ 
        • 44-օրյա պատերազմի ընթացքում Փաշինյանը մերժել էր Պուտինի առաջարկը, որի մասին բարձրաձայնել էին և Պուտինը, և Փաշինյանը, և ընդդիմադիր գործիչները:

        (Ընթերցողին տեղեկացնենք. 1+1 հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար, ուկրաինացի պատգամավոր Դավիթ Արախամիան օրերս ասել էր,  որ 2022թ. գարնանը Մոսկվան համաձայն էր դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը, եթե Կիևը չեղարկեր ՆԱՏՕ-ին անդամակցելու պլանները։

        «Որպեսզի մենք չեզոքություն պահպանենք սա էր նրանց համար ամենակարևորը։ Նրանք պատրաստ էին ավարտել պատերազմը, եթե մենք, ինչպես ժամանակին Ֆինլանդիան, չեզոքություն դրսևորեինք և պարտավորվեինք, որ չենք միանա ՆԱՏՕ-ին»,- ասել է Արախամիան:

        Ըստ նրա, Կիևը հրաժարվել է այդ պահանջը կատարելուց երկու պատճառով. նախ՝ դրա համար անհրաժեշտ էր փոխել երկրի Սահմանադրությունը, քանի որ այն ամրագրում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ցանկությունը, երկրորդ պատճառն անվստահությունն էր ռուսական կողմի նկատմամբ, որ նա կկատարի պայմանավորվածությունը: «Դա հնարավոր է անել միայն անվտանգության երաշխիքների առկայության դեպքում»,- նշել է Արախամիան՝ չհստակեցնելով, թե արդյո՞ք անվտանգության երաշխիքների առկայության դեպքում Կիևը կկատարի Մոսկվայի պահանջը։

        Ի դեպ, նա նաև հավելել էր, որ այդ ժամանակ Կիև ժամանած Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խորհուրդ էր տվել ոչինչ չստորագրել և «ուղղակի պատերազմել»):

        • Փաշինյանը պիտի պատասխանի Ղարաբաղի ժողովրդին՝ ինչի՞ հանեց նրանց իրենց տներից։ Ղարաբաղը հանձնելու համար պատասխանատու են 3 մարդ՝ Նիկոլ Փաշինյանը, 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը, 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանըորը հիմա իր կեղծ հայտարարություններով փորձում է իր հետույքը փրկել:
        • Փաշինյանը, երբ դարձավ վարչապետ, անմիջապես հսկայական գումարներով վերանորոգեց կառավարական ամառանոցը։ Չէր տեսել։ Հաջորդ օրը թանկարժեք ինքնաթիռ առան։ Կամ՝ նորմա՞լ է, որ պաշտոնական այցերի ընթացքում կինն ու երեխաները հետը գնում են։ Դա ծախս է։ Վարչապետ եմ եղել։ Ինձ հրավիրել են Փարիզ, կինս հրավիրյալների ցուցակում չկա, ես համարձակվեի հետս կնոջս տանեի՞։ Բացառված էր։
        • Ռուսներին նավթն ու գազը չեն հետաքրքրում, ռուսներին պետք է, որ այստեղ լինի Հայաստան, որը կդիմակայի Ադրբեջանին ու Թուրքիային։
        • Իրականության մեջ Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկով» 2 միջանցք է անցնում։ Այդ ճանապարհները եղել են։ Փչել են, անունը դրել խաչմերուկ։ Այստեղ խաչմերուկ չկա։ Սա Արևելքից Արևմուտք ճանապարհ է։ Այդ «Խաղաղության խաչմերուկի» պատվիրատուն Ադրբեջանն ու Արևմուտքն են։ Հերթական դավաճանությունն է։ Սա նշանակում է՝ վերացնել Սյունիքի մարզը, մասնատել ու խաղաղ գրավել Հայաստանը: 
        • Տղա ջա՛ն, Սոթքով ինչի՞ ես ճանապարհ տալիս Ադրբեջանին, ո՞ւմ համար՝ ի՞նչ խնդիր ես լուծում:
        • Հենց Փաշինյանին Արևմուտքը վատ բան է ասում՝ սա վազում է Ռուսաստան, Ռուսաստանում ավելի վատ բան են ասում։
        • Փաշինյանը ասում է՝ փաստաթուղթը ստորագրենք, խաղաղ ապրենք։ Չի՛ լինելու նման բան։ Նա ինչ ասում է, հակառակն է լինում։ Հենց փաստաթուղթը ստորագրվեց, հաջորդ օրը պատերազմ է սկսվելու։ Այս մարդը չի կարողանում հանգիստ ապրել։ Ես չեմ բացառում, որ ինքն ուզում է՝ երկիր չլինի, բայց ինքը լինի։ Նա արդեն պետությանն է քաշում։ Ինքը «քցող» է։ Ղարաբաղը տվեց, գցեց ժողովրդի գրպանը։ Հիմա ուզում է ընտրությունների գնալ, Արևմուտքի հետ միասին ստորագրել փաստաթուղթը ու գցել ժողովրդի գրպանը։

        Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>