ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
15
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

«Առաջ» դեպի «պայծառ 90-ականներ», թե՞ «պայծառ Օսմանյան կայսրություն» (տեսանյութ)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

(Ինչի՞ են հանգեցնելու Հայաստանի դեմ ռուսական պատժամիջոցները)

Հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամը շարունակում է ավելի հստակ ուրվագծեր ստանալ, և այն բանից հետո, երբ պաշտոնական Երևանը սկսեց ցուցադրաբար բոյկոտել ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի հովանու ներքո անցկացվող հանդիպումները, այն բանից հետո, երբ Հայաստանից սկսեցին հնչել հայտարարություններ, թե «ՀԱՊԿ-ն իրականացնում է գործողություններ, որոնք. հակասում են Հայաստանի շահերին»,- ռուսական կողմը սկսեց պատասխան գործողությունների դիմել։

Օգտագործվել է Ռուսաստանի կողմից նման դեպքերում կիրառվող տնտեսական պատժամիջոցների ստանդարտ փաթեթը. Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն արտահանվող ապրանքների հետ սկսել են խնդիրներ առաջանալ ՌԴ տարածք մուտք գործելիս։ Ռոսսելխոզնադզորը նույնիսկ հայտարարեց, թե արձանագրել է «Հայաստանից վնասատուներով վարակված բուսաբուծական արտադրանքի մատակարարումների կտրուկ աճ և հայ գործընկերներին խնդրում է անհապաղ միջոցներ ձեռնարկել խախտումները կանխելու համար»: Նշենք, որ մի քանի շաբաթ առաջ հայկական կոնյակի խնդիր կար, իսկ հիմա գյուղմթերքների խնդիր է առաջացել՝ մի քանի օր է վերին Լարսի անցակետով չեն կարողանում անցնել փչացող ապրանքներով հարյուրավոր բեռնատարներ։

Իսկ այն, որ խնդիրը քաղաքական բնույթ է կրում, փաստացի, բացահայտորեն հաստատում է Հայաստանի ղեկավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, ով առաջարկել է լուծել Վերին Լարսի անցակետում ծագած խնդիրը… աջակցելով հայկական բիզնեսին Սփյուռքում՝ հայկական արտադրության ապրանքների գնումով: Թե ինչպես դա կօգնի կոնկրետ այն տնտեսվարողներին, որոնք գտնվում են Վերխնի Լարսի անցակետում և չեն կարողանում իրենց արտադրանքը հասցնել ռուսական շուկա, դժվար է ասել, սակայն կառավարության ապարատի ղեկավարը ստեղծված իրավիճակից որպես ելք դա է տեսնում։

Մի կողմ թողնենք, որ Հարությունյանն առաջարկում է նաև հայաստանյան բիզնեսին գտնել «նոր վաճառքի շուկաներ»՝ չխոսելով այն մասին, թե ինքը՝ որպես երկրի իշխանավորներից մեկը, ինչ շուկաներ է առաջարկում, և ինչ է անում պաշտոնական Երևանը՝ լոգիստիկ և այլ խնդիրներ լուծելու համար։ Հարությունյանը չի խոսում նաև այն մասին, թե կոնկրետ ի՞նչ կամ ո՞վ է այնպես արել, որ հայ գործարարները բախվեն իրենց ապրանքը վաճառելու խնդրին։

Վրաստանը նույն ճանապարհով գնաց տարիներ առաջ, և Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վատթարացումը հանգեցրեց նրան, որ 2006 թվականին պաշտոնական Մոսկվան պատժամիջոցներ սահմանեց Վրաստանի դեմ, իսկ երկրի տարեկան վնասը կազմեց հարյուր միլիոնավոր դոլարներ։

Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ պատժամիջոցների սահմանումից հետո միայն առաջին տարում ուղղակի վնասները կազմել են մոտ 100 մլն դոլար, որից 50 մլն դոլարը Վրաստանը կորցրել է ռուսական շուկա գինու արտահանման արգելքի պատճառով։ Գինու արտադրության միայն 12%-ն է կարողացել տեղափոխվել այլ շուկաներ։ Հանքային ջրերի արտահանման շրջափակման պատճառով կորել է 13 մլն դոլար: Ալկոհոլի արտահանման արգելքը հանրապետության համար արժեցել է 12 մլն դոլար։

Ըստ մի շարք վրացի ֆինանսիստների, Վրաստանի ընդհանուր կորուստներն այդ տարի (2006 թ.) կազմել են 250 մլն դոլար կամ հանրապետության ՀՆԱ-ի 2,05%-ը։ Եվ այս իրավիճակը պահպանվեց գրեթե տասը տարի։ Վրաստանը  չկարողացավ գտնել ռուսական շուկայի լիարժեք այլընտրանք, և վրացական գինիները կրկին փայլեցին ռուսական խանութներում միայն 2013 թվականին։ Հեշտ է հաշվարկել ու հասկանալ, թե ինչ վնասներ են կրել վրացական բյուջեն և վրացական բիզնեսը քաղաքական բնույթի խնդիրների պատճառով։

Հայկական իրավիճակի պարադոքսը կայանում է նաև նրանում, որ անկախության շրջանում մենք արդեն անցել ենք նմանատիպ խնդիրների շրջափուլով։ 1990-ականների սկզբին Հայաստանի ղեկավարությունը, ոչնչացնելով խորհրդային տնտեսության ժառանգությունը, փորձելով հրաժարվել Ռուսաստանի Դաշնության հետ փոխշահավետ համագործակցությունից, հասարակությանը համոզում էր, որ Հայաստանը կարող է ապրել առանց ատոմակայանի։ Հասարակությանը համոզում էր, որ Հայաստանը կարող է ապրել առանց արդյունաբերության, առանց ռուսական շուկայի, միայն պեռլիտի ու Ջերմուկի վաճառքով, բոլորին հայտնի է, թե ինչով ավարտվեց այդ ամենը, և Հայաստանի նոր իշխանությունը 1998 թվականից ստիպված եղավ մաքրել իր նախորդների թողած տնտեսական ավերակները։

Արդյոք Հայաստանը կկանգնի  «տնտեսական վերածննդի» ուղու վրա, թե՝ ոչ, ցույց կտա ժամանակը, և Հայաստանի քաղաքական իրավիճակը, սակայն վերադառնալով «վաճառքի այլընտրանքային շուկաների» թեմային, իշխանություններն ակնհայտորեն այնպիսի շուկաներ են տեսնում նման դերում, ինչպիսիք են թուրքական և Կենտրոնական Ասիայի շուկաները: Սա հենց այն է, ինչ երեկ ասաց ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը, ով իր ճեպազրույցի ժամանակ շեշտեց, որ սահմանների բացումը հարևանների հետ «թույլ կտա Հայաստանին կենտրոնանալ իր տնտեսական զարգացման վրա, թույլ կտա կառուցել իր անվտանգության հարաբերությունները և ընդլայնել առևտուրը Կենտրոնական Ասիայից մինչև Թուրքիա»:

Այսինքն՝ մեզ ոչ միայն վերադարձնում են «պայծառ 90-ականներ», այլ փորձում են վերադարձնել «պայծառ Օսմանյան կայսրություն», և ձեռք ձեռքի տված այս գործընթացը առաջ են տանում Անկարան, Բաքուն, Վաշինգտոնը, Բրյուսելն ու Նիկոլ Փաշինյանը:

Բայց թե որքանով է «Օսմանյան կայսրությունը» կամ ժամանակակից թյուրքական աշխարհը պատրաստ «ընդունել Հայաստանը և նրա ապրանքները», ցույց է տալիս Բաքվի և Անկարայի քաղաքականությունը՝ Ադրբեջանում Հայաստանը կոչվում է «Արևմտյան Ադրբեջան», իսկ, օրինակ, Թուրքիայի Անվտանգության խորհուրդն այսօր անցկացնելով իր այս տարվա վերջին նիստը, այլ ընթացիկ հարցերի հետ մեկտեղ կքննարկի իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման, այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Եթե ​​նույնիսկ Հայաստանը հանձնի «անկլավները», հրաժարվի զինանշանից ու օրհներգից, հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարից, հրաժարվի Անկախության հռչակագրից, փոխի Սահմանադրությունը և Ազգային անվտանգության ռազմավարությունը, արգելի օգտագործել «Արցախ, Արարատ, Արևմտյան Հայաստան» բառերը, նույնիսկ եթե Փաշինյանը ստիպի Միրզոյան Արարատին փոխել իր անունը, Թուրքիան ոչ միայն չի բացելու իր շուկաները Հայաստանի առջև, այլև չի դադարի Հայաստանն ընկալել որպես թշնամի, որի հետ չպետք է հավասարը հավասարի հետ հարաբերություններ կառուցի, այլ պետք է ոչնչացնի։

Այսինքն՝ Վերին Լարսի անցակետի խնդիրը կարող է շատ ավելի շատ հետևանքներ ունենալ, քան կարող է թվալ… Պարզապես պետք է մտածել, թե ո՞վ է ստեղծված իրավիճակի և հայ-ռուսական հակամարտության ճգնաժամի հիմնական շահառուն…

Մտածեք նաեւ, թե ու՞մ է ձեռնտու հայ-ռուսական հակամարտություն հրահրելը, որը տրամաբանորեն կհանգեցնի Մոսկվայի պատասխան պատժամիջոցներին, ինչն իր հերթին ներքաղաքական դաշտում առիթ կտա Փաշինյանին հայտարարելու, որ «Հայաստանին այլ տարբերակ չի մնացել, բացի նոր շուկաներ փնտրելուց, քանի որ ռուսականի հետ աշխատելն «անկախության և ինքնիշխանության կորուստ է»։

Իրականում մենք ականատես ենք լինում շատ լավ կազմակերպված քաղաքական սադրանքի…

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>