«Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան ՄԻՊ-ի դիմաց «Իր այլանդակությունն ինչ-որ մի պահի պիտի պատասխան ստանար». Աննա Ավետիսյան Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (տեսանյութ)
25
Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել Ռուսաստանը պետք է իր հստակ վերաբերմունքը ցույց տա Հայաստանի իշխանություններին. Երվանդ Բոզոյան Այս իշխանությունը մեր կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից». Իշխանյան «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան Ամերիկյան Bloomberg–ը խոստովանում է, որ Զելենսկին, իր ֆաշիստներին աջակցելով, կարող է կորցնել Լեհաստանի աջակցությունը Ինչում են մեղադրում Ավետիք Չալաբյանին. փաստաբանը մանրամասներ է հայտնում Պատերազմ Արցախում
Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն ուղարկեց նոր քննության «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան ՄԻՊ-ի դիմաց «Իր այլանդակությունն ինչ-որ մի պահի պիտի պատասխան ստանար». Աննա Ավետիսյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Իշխանությունը ՀԷՑ-ի` գերակա շահ ճանաչելու նախագիծը դրել է հանրային քննարկման Երևանը՝ ընտրության առաջ․ Ռուսաստանը սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ վերջնական որոշմանը Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստ Տրամաբանական է այս իշխանության հարձակումները եկեղեցու վրա. իրենց կռիվը հայության դեմ է, իսկ հայությունը պահող ամենաուժեղ կառույցը եկեղեցին է. Արտաշես սարկավագ Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (տեսանյութ) Ի՞նչ է արձանագրել Վարչական դատարանը Նիկոլ Փաշինյանի ատելության խոսքի մասին. Վարդևանյանն է ներկայացնում Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Այս թեման արդեն ազգային անվտանգության հարց է Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Հայաստանն ու Մոլդովան ընթանում են նույն ուղով, որը ժամանակին Ուկրաինան ընտրեց. Մեդվեդև Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Երկու հզոր երկրաշարժներ ցնցել են Վենսուելան. Ի՞նչ իրավիճակ է երկրում Իրավապահները ներխուժել են Կարեն Սիմոնյանի բնակարան «Ո՞վ է ՀՀ-ում ներդրում կատարելու, եթե այստեղ իրավական աճպարարություններով հնարավոր է մարդուն ունեզրկել»․ Արա Պողոսյան Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել Մեր ճանճերի տիրակալը Ռուսաստանը պետք է իր հստակ վերաբերմունքը ցույց տա Հայաստանի իշխանություններին. Երվանդ Բոզոյան ՔՊ-ական ռեժիմը Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու «Էսրա» հիմնադրամի նախագահը քննարկել են հայ և իրանցի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները Դանիել Իոաննիսյանը ներկայանում է որպես անկախ դիտորդ, ինձ թվում է, որ նա ՔՊ վստահված անձն է. Չալաբյանի կին

Արևմուտքին հավատացած զոհերը և մենք . «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը «Կարճ ասած» հեղինակային հաղորդաշարի այս թողարկմանն անդրադարձել է Եվրոպայի (Արևմուտքի) ինչ-ինչ խոստումներին վստահած գործիչներին ու դրա հետևանքներին և նշել. «Նկատած կլինեք, որ վերջին ամիսներին շատացել են հայ և արևմտյան դիվանագետների փոխադարձ այցերը․ ընդարձակորեն լուսաբանվում է և գուցե դրանից ելնելով՝ ինչ-որ  լավատեսական ակնկալիք ենք նկատում հանրության մոտ։ Դե կենացներ սիրող ժողովուրդ ենք․ բայց արդյո՞ք դեռ էդքան միամիտ ենք էն ամենից հետո, ինչ մեր գլխով անցել է։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը վերջերս հայտարարում է, թե՝ «Պետք է շատ զգոն լինենք Հայաստանի անկայունացման ցանկացած փորձի հանդեպ՝ ներքին, թե արտաքին»։ Դրանք համարեց անթույլատրելի։
Կարծես վատ բան չի ասում, բայց․․․ Նախ ներքինի վերաբերյալ ուղերձը չհասկացա՝ ի՞նչ է նշանակում «Հայաստանի անկայունացման ներքին փորձ»։ Ինչի՞ մասին է խոսում եվրոպական պաշտոնյան։ Ներքին ասելով, ի՞նչ նկատի ունի, պարոնը, ինչ-որ բաներ կարող է տեղի ունենան և նա պետք է զգոն լինի, որ ի՞նչ անի, կամ այդ ինչի՞ հետ է, առհասարակ։ Ներքինը, դա Նիկոլի դեմ ակցիաներն են, բողոքի ցույցերն ու ժողովրդի պատասխան տալու պահանջատիրության արտահայտումները, դա՞ է նա համարում անկայունացման փորձ։ Ներքին ցնցումը ո՞րն ա, օրինակ՝ վարչապետի փոփոխությունը, Նիկոլի հրաժարականը՝ փոփոխությո՞ւնը․ դո՞ւք ինչ կապ ունեք, ձե՞ր ինչ գործն ա։ Եվրոպայում շաբաթը մեկ տարբեր երկրներում իշխանություն ա փոխվում, նորմալ չէ՞։ Բա իշխանությունը նրա համար ա, որ եթե բոլոր ինր խոստացածները ձախողել ա՝ փոխվի, թե՞ ձեզ ձեռք չի տալիս, որ փոխվի, ասենք՝ դեռ չեք ստացել ձեր ստանալիքը։ Հիմա որ իրեն հարցնեմ, ասեմ գնացել, քո երկրի իշխանություն ես ընտրել, երկրորդ օրվանից սկսած հասկացել ես, որ խաբում ա, ինչ ասել ա՝ սաղ սուտ ա ասել, ի՞նչ ես ստեղից կանգնեմ ասեմ, վայ մի րոպե է, էդ ձեր վարչապետը շատ էլ լավն ա, հլը դուք էլ մի 5 տարի յոլա տարեք, ցնցումները, ներքին անկայունացում կլինի, մենք պետք է զգոն լինենք։ Բա չե՞ք ասի, մի րոպե էլի, ի՞նչ ես մեր գործերին խառնվում, դու ո՞վ ես վաբշե։ Ոնցոր թե մենք էլ ինքնիշխան ենք, չէ՞,  էդ ինչի՞ չես արձագանքում ՀՀ ղեկավարություն, որ երկրի ներս են քթները խոթում։ Թե՞ առաջին անգամը չէ, էլի են խոթել․ ասենք՝ 2018-ին, և՝ ոչ միայն քիթը։
Ինչ վերաբերում է արտաքին ցնցում թույլ չտալուն, լիովին համաձայն եմ ԵՄ բարձր պաշտոնյայի՝ Ադրբեջանին ուղերձին, թե՝ «Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի և դա ծանր հետևանքներ կունենա մեր հարաբերությունների որակի համար»։ Սաղ ճիշտ ա, բայց կասե՞ք՝ այդ ի՞նչ հետևանքներ կունենա։ Կասկածներս դեռ մի կողմ, որ կարող է առհասարակ ինչ-որ լուրջ բան տեղի ունենա․ բայց մի հատ ուշադրություն դարձրեք էլի, այս ծանոթ նախադասությանը։ Ուղղակի թարթեք միջազգային ու ուկրաինական լրահոսը 2020-21-ին, 2022-ին, ինչ էին ասում բորելները, միշելները, եվրոպական ու ամերիկյան արտադրության՝ մենք Ուկրաինային սատարում ենք, թույլ չենք տա, խիստ հետևանքներ կլինեն և այլն։ Արդյունքը՞։ Ուկրաինան էլ, ժողովուրդն էլ կես են դարձել։ Մենակ կես միլիոնից ավելի զոհ կա։ Ուկրաինան, Հայաստանի տարածքի չափ գերեզման ունի, որոնցում պառկած են 18-45 տարեկան՝ ոչ միայն Զելենսկու, այլ նաև բորելների խոսքերին հավատացած տղերք ու աղջիկներ։

Մատաղից առաջ սաղ գառների ականջը կտրում են ու աղ են տալիս։ Բորելի սիրելի գառներինը։ Խնդրում եմ նայեք ուկրաինական լրահոսը պատերազմից առաջ, Ռուսաստանին էլ սպառնում էին լուրջ հետևանքներով։ Պատերազմից օրեր առաջ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԱՄՆ-ն և այլ երկրներ դիվանագետներին ու նրանց ընտանիքի անդամներին ուղղակի տարհանեցին Ուկրաինայից։ Համոզեցին-տարան մսաղաց, բայց բացի ուկրաինացիներից ո՞ր մեկը կռվի մեջ մտավ Պուտինի հետ, ո՞ր մեկը զինվոր ուղարկեց։ Ուկրաինան, կրկնում եմ, կես ա ընկել, մյուս եվրոպայի մասից քա՞նի միլիմետր ա պակասել։

Արարատ Միրզոյանը օրերով մեկնում է Մեծ Բրիտանիա, հանդիպումներ ունենում, Խաղաղության խաչմերուկ հրավիրում․ մի երկրի, որն Ադրբեջան օկուպացրած Արցախում ներդրումներ է անում։ Սիրելի հայաստանցիներ, եթե ձեզ դուր են գալիս հեռվում կանգնած եվրոպացի պաշտոնյաների կենացները, հարց չկա։ Դա շատ լավ ա, բայց երևի գիտեք, որ եթե մեզ հետ լավ են, Ադրբեջանի հետ շատ ավելի լավ են, որովհետև մեզ ելույթ են նվիրում, նրանց՝ պայմանագրեր, մեր օգտին ամեն խրոխտ ելույթ ծախում են Ադրբեջանի վրա, նավթի ու գազի սկիդկա ստանում։ Ձեր կենացը խնում են, բայց գազ են առնում Ադրբեջանից, փող են տալիս, որ Իսրայելից զենք առնի, Իսրայելին էլ վստահ եմ, խրախուսում են, ոչ մեկ չի դատապարտում։ 4 հատ «Վիլիս» են տալիս, հետո Հայաստանում հարցում է արվում, պարզվում է՝ թիվ 1 դաշնակիցը Ֆրանսիան դարձավ։ Նույն Ֆրանսիան Կիլիկիայի վրա մանդատ ուներ․ ի՞նչ եղավ, երկու հատ նավ ուղարկեց, մի քանի հարյուր հոգու տարան Ֆրանսիա, Կիլիկիան տվեցին թուրքերին։ Իր մանդատին տիրություն չարեց։ Հիմա անմեղսունակի պես ուրախանանք էդ ռազմական մեքենայով, նույն մանդատից տանք, որ ի՞նչ անի, եթե արածները սա է։ 44-օրյա պատերազմի առաջին տասնօրյակից հետո արտգործախարար Զորաբ Մնացականյանը Ֆրանսիա գնաց, անող էին՝ էն վախտ մի բան անեին, կանգնեցնեին պատերազմը, Ղարաբաղը պահեին․ ռուսը լավ չի պահում, իրենք թող պահեին։ Ինչի՞ չարեցին։ Էս եվրոպացիք ոնցոր էն բարեկամներից լինեն, որ 40 տարի խռով են, մեռնելուց հետո գալիս են քելեխի սեղանի վերևի հատվածում նստում ու կենաց ասում, ֆրանսերենով։

Ես էլ ռեալ բաներից խոսամ․ կարո՞ղ եք մի երկրի անուն տալ, որ պատժամիջոց է կիրառել կամ կիրառում Ադրբեջանի նկատմամբ։ Ամերիկայի անունը չտաք։ Հայաստանում ինչ-որ ցնծության մեջ են՝ ԱՄՆ-ն դադարեցրել է Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը։ Էս շատ գեղեցիկ վերնագրի տակ ի՞նչ կա, նայել ե՞ք․ Ամերիկայի ռազմական օգնությունը Ադրբեջանի Ադրբեջանի ռազմական բյուջեի ինչքա՞ն մասն է, կարող ա՞ օրինակ, ընդամենը 0,02 տոկոսը։ Մոտավոր տենց մի բան ա, մասնագետները հաստատ ավելի ստույգ կնշեն։ Դա որ դադարեց, և՞, դա ի՞նչ հարց է լուծում։ Ադրբեջանին ինտենսիվ զինում է Ամերիկայի արբանյակ Իսրայելը։ Ամերիկան Իսրայելին ինչի՞ չի ասում, զենք չտաս Ադբեջանին։ Բա թող դա դադարեցնի․ թե չէ՝ չնչին քայլը մեզ վրա հերոսություն որպես ծախում է, մենք էլ իրենց փայ միամիտը պետք ա լինենք, էլի։ Չնայած բա միամիտ ենք, բա ինչ ենք։ Այդ նույն Ամերիկան սաղ աշխարհին հորդորել-ստիպել ա, Ռուսաստանի դեմ պատժամիջոց են կիրառել, բա Ադրբեջանի դեմ էլ մի քիչ կիրառեք, օրինակ՝ պարտադրեք, թող սաղ բրենդները դուրս գան այդ երկրից, իրենց նաֆտն ու գազը չառնեն, սաղ մասնաբաժինները սառեցրեք, ֆինանսավորումներն ու ներդրւմները դադարեցրեք, էդ ձեր սաղ խոշոր ու ոչ միայն բիզնեսները փակեք բա․ ադրբեջանցիների՝ դրսում ունեցած հաշիվները սառացրեք, վճարային համակարգերը սաղ անջատեք, ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների հաշիվները սառեցրեք, օրերով պահեք ու ստուգեք կապը տեռորիստական իշխանությունների հետ։ Թե չէ՝ նավթագազային ձեր ընկերոջը մի երկու կոպեկի օժանդակությունից զրկել եք, մեզ վրա լավություն եք ծախում, ոնցոր էն նոր աշխարհի աբորիգեններին, ապակու ու հայելու կտոր են տվել, տեղը վերցրել ոսկու հանքեր։

ԱՄՆ պետքարտուղարությունն ասում է՝ Հայաստանի «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների»: Հայաստանի տարածքից 200 քառակուսի կիլոմետր օկուպացրել է թշնամին, ո՞ւր են լուրջ հետևանքները։ Սրանք դրել առավոտից իրիկուն՝ ՀԱՊԿ, հա ՀԱՊԿ, բա խի՞ չեք ասում, բա լավ, բա ձե՞ր «վճռական աջակցությունը» ուր ա։

Կանադայի արտգործնախարարը եկել էր Հայաստան, խոսում էր Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին։ Եվրախորհրդարանի ղեկավարը հայտարարում է, թե Եվրամիությունը չպետք է գազ գնի Ադրբեջանից․ գիտե՞ք, սա ի՞նչ է նշանակում։ Ոչ մի բան։ «Չպետք է»-ն բարոյախոսական է։ Այ երբ լսեք, որ ԵՄ-ն գազ չի գնի, դա նոր միայն մի բան կնշանակի։ Բայց դա չի լինի, այդ գազը իրենց շատ ավելի շատ է հարկավոր, քան մեզ մարիոնետի պես խաղացնելը, որ ռուսները իրենց վատ զգան։

Թուրքերը Ստեփանակերտը օկուպացնում են, փողոցների անունները փոխում են, մեկն էլ դնում են Հայոց ցեղասպանության համահեղինակ Էնվեր փաշայի անունով, բայց ՄԱԿ-ն ասում է՝ Ադրբեջան, հայերին թույլ տուր վերադառնան, ապրեն Էնվեր Փաշայի փողոցում։ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը խստորեն հրահանգում է հարգել Արցախում հայերի իրավունքները՝ իմանալով որ Արցախում հայ համարյա չկա։ ՀԱԱԳԱ-ի դատարանը միջանկյալ միջոց է կիրառել Ադրբեջանի նկատմամբ․ ուզում եմ բացեմ, կարդամ, թե ինչ է դա ենթադրում, հիշում եմ, որ ամիսներ առաջ էլ պահանջում էր բացել Լաչինի միջանցքը, շան տեղ չդրեցին, հասկանում եմ, որ ՀԱԱԳԱ-ի դատարանի որոշումը թղթի վրա մի հերթական բանն է ու փակում եմ։

100 հազարից ավելի մարդ բռնագաղթել է Արցախից, ի՞նչ աջակցություն է տվել Եվրոպան․ տասնապատիկ քիչ է Ուկրաինային ընդամենը մեկ անգամ տրված աջակցությունից։ Իսկ նրան ամեն շաբաթ օգնություն են ուղարկում։ Մեզ վերաբերում են որպես երրորդ, տո չորրորդ կարգի պետության, էն դրսի բարեկամների պես, որ հագած, հին շորերը նվիրում են ու իրենց համարում բարերար։

Կարճ ասած՝ հավաքական արևմուտքի վրա հույս դնողներին ուզում եմ երեկվա օրինակը հիշեցնել․ Հոլանդիայի պառլամենտական ընտրություններում հաղթեց մեկը, որը դեմ է Ուկրաինայի վերաբերյալ եվրոպայի էսօրվա պահվածքին, բոյկոտել է Զելենսկիի ելույթը: Եվրամիության վրա իսկի եվրոպացիք հույս չեն դնում։ Իսկ մեզ մոտ առավել ևս ժամանակն է աչքներս բացելու»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>