Բելառուսի նախագահն անդրադարձել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությանը
Դիտել նաև
Ինչպե՞ս կպատասխանի Հայաստանը Լուկաշենկոյին
Բելառուսի նախագահական ընտրություններում հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն
Ինչո՞ւ Լուկաշենկոն որոշեց հրապարակայնացնել իր բախումը Փաշինյանի հետ՝ փորձելով նվաստացնել վերջինին
Իշխանությունը համաձա՞յն է Լուկաշենկոյի հետ
Ինչո՞ւ է Լուկաշենկոն արդարացնում Նիկոլ Փաշինյանին. Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
«Մենք նաև քննարկել ենք իրավիճակը Կովկասում և Հավաքական անվտանգության խորհրդի անդամներից մեկի որոշակի դժգոհությունը: Մենք հանգեցինք նույն եզրակացության, որ խնդրահարույց հարցեր միշտ եղել են և կլինեն։ Եթե մենք մտադիր ենք դրանք լուծել, ապա դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ՝ առանց կոնկրետ պատճառներ չունեցող դեմարշների»,- ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստից հետո լրագրողներին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հույս հայտնելով, որ Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական համաժողովին կտեսնի հայ գործընկերներին:
Նշենք, որ ՀԱՊԿ գագաթնաժողովին առաջին անգամ Հայաստանը չի մասնակցում։