ՔՊ-ն ամփոփիչ ժողով կանի՝ Փաշինյանի գլխավորությամբ
Դիտել նաև
Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը»
Հայաստանը Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան
Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու
Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան
Ալիեւը կօգնի Փաշինյանին․ գերիներ կվերադառնան Հայաստան
«Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաջորդ ամիս՝ դեկտեմբերին, ամփոփիչ քաղաքական ժողով կանի՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այն կուսակցության արդեն 3-րդ քաղաքական ժողովն է: Այս օրերին ՔՊ-ում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում. քննարկվում են քաղաքական ժողովի անցկացման օրվա, տեղի եւ օրակարգի հետ կապված հարցեր: Նշենք, որ կուսակցության քաղաքական ժողովին մասնակցում են կուսակցության վարչության անդամները, կառավարության անդամները՝ նախարարներ, փոխվարչապետներ, ԱԺ նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների ղեկավարներ եւ համայնքի ղեկավարներ, ինչպես նաեւ հրավիրյալ անձինք, որոնց կորոշի վարչությունը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվահամարում

