«Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան
20
Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Պատերազմ Արցախում
Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է

Տարածաշրջանում երկրների շահերը բավականին խճճվել են

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում նոյեմբերի 15-ին անցկացվեցին «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով լսումներ, որի ժամանակ Պետդեպի ներկայացուցիչ Օ՛Բրայանը հայտարարեց, որ ԱՄՆ պաշտոնյաների այցերը Բաքու չեղարկվել են․ բացի այդ՝ առաջին անգամ 20 տարվա ընթացքում ԱՄՆ-ն որոշեց շրջանցել 907-րդ հոդվածն ու ռազմական աջակցություն չտրամադրել Ադրբեջանին։
«Հրապարակը» գրում է, որ չնայած ԱՄՆ-ի կողմից այս ուշացած և բացարձակապես բարոյական բնույթ կրող հայտարարությոններին, Բաքվում բավականին ծանր են տարել այս քայլերը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը կարող է հանգեցնել նրա՝ միջնորդի դերի կորստին և որ այս քայլերն ու հայտարարությունները տրանսպորտային անվտանգության ուղղությամբ տարվող ջանքերին են վնասում․ «Այս պայմաններում մենք հնարավոր չենք համարում 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում անցկացնելը»:
Ադրբեջանական կողմն անիմաստ է համարել նաև ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցը Ադրբեջան և շեշտել է, որ այս ամենի հրահրող կողմը հենց ԱՄՆ-ն է եղել և իրենք համարժեք պատասխան են տալու։ Ադրբեջանական կողմին չափազանց զայրացրել են Օ՛Բրայանի «միակողմանի և սուբյեկտիվ հայտարարությունները», որոնք «ոչ հիմնավոր ու անընդունելի» են։ Պաշտոնական Բաքուն շեշտել է․ «Ադրբեջանն աջակցում է «3+2» ֆորմատով՝ Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա-Իրան-Ռուսաստան ֆորմատին՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»։
Այս հայտարարություններին Պետդեպի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը բավականին զուսպ պատասխանել է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունն է աջակցել Բաքվին և Երևանին՝ խաղաղության բանակցություններում և դա լինելու է ԱՄՆ քաղաքականությունը՝ անկախ նրանից, թե գործընթացը տեղի կունենա իրենց մոտ, թե մեկ այլ տեղ։
Ադրբեջանի կողմից ԱՄՆ-ին տրված այս ուլտիմատումը կարող է նշանակել, որ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության տեքստը կազմվել կամ համաձայնեցվել է թուրքական կողմի հետ։ Հիշեցնենք, որ ստեղծված իրավիճակում, երբ ռուսական կողմը ձգտում է ՀՀ սուվերեն տարածքով անցնող միջանցքի հսկողությունը ստանձնել, հավաքական Արևմուտքն ամեն կերպ փորձում է ռուսական կողմին դուրս մղել տարածաշրջանից։ Եվ թուրք-ադրբեջանական տանդեմի հետաքրքրությունները միջանցքի հարցում համընկնում են ռուսական կողմի հետ ցանկությունների հետ։
Ուստի Ադրբեջանն այժմ նախապատվությունը սկսել է տալ ռուսական հարթակին, ավելին՝ հայտարարել է, որ ադրբեջանական ու հայկական կողմերի հերթական հանդիպումը կկայանա Մոսկվայում, ինչը կարող է նվազեցնել Արեւմուտքի կամ ԱՄՆ-ի դերը մեր տարածաշրջանում, այսպես կոչված, խաղաղության գործընթացում մոդերատորի դերում, քանի որ այս պահին թուրք-ադրբեջանական տանդեմի համար առաջնային է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը։ 
Չնայած բավականին տարօրինակ են թե Ադրբեջանի կողմից, թե Ռուսաստանի կողմից արվող հայտարարությունները, որոնցով հղում են անում նոյեմբերի 9-ի հայտարարությանը, քանի որ այդ հայտարարության բոլոր կետերը կատարել է միայն հայկական կողմը, իսկ Ադրբեջանը դրանք ամբողջության անտեսել է՝ նաև իր վերաբերմունքը ցույց տալով Ռուսաստանի Դաշնության ու հենց Պուտինի նկատմամբ։ Բայց ինչպես ասում են՝ ничего личнего, только бизнес։ Չնայած նորմալ պետությունը չէր կարող աչք փակել ու ներել Արցախի դեմ ադրբեջանական զինուժի արածը, այդ թվում՝ ռուս խաղաղապահների սպանությունը։ 
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն չի կարող վատացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ․ ոչ միայն էներգակիրների պատճառով, այլեւ Իրանի դեմ հավանական ռազմական գործողությունների պլացդարմի եւ դաշնակցի առումով։ Դա հստակ հասկանում են նաև Ադրբեջանում եւ փորձում են խաղարկել ու շահարկել այդ հանգամանքը։ Իհարկե, Ալիևը հստակ գիտակցում է, որ այս պահին իր հետաքրքրությունները համընկնում է ռուսական շահերի հետ եւ շատ ճկուն կերպով տեղափոխվում է ռուսական պլատֆորմ՝ իր ուզածին հասնելու համար։ Իսկ ամերիկյան կողմին ուլտիմատում է ներկայացնում եւ ստիպում է հրաժարվել Հայաստանին պաշտպանելու, աջակցելու փորձերից։ Բաքվում կարողանում են դիվանագիտությունը ծառայեցնել իրենց պետության շահերին, ինչը, ցավոք, մեր իշխանությունների դեպքում չենք կարող ասել։ 
«Հրապարակի» հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանն, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ուղղված կոշտ հայտարարություններին, ասաց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությունը հանգեցրել է նրան, որ Միացյալ Նահանգներն արդեն որոշակի պահանջներ են դնում նաև Ադրբեջանի առաջ։ «Որքան ես եմ հասկանում, խոսքը, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի բովանդակության մասին է։ Ես կարծում եմ, որ այստեղ կան մի քանի նյուանսներ, որովհետև Ռուսաստանի հիմնական պահանջը Սյունիքի միջանցքի  վերահսկողությունն է, որը նաև համապատասխանում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջներին, որովհետև իրենք ուզում են, որ դա հայկական վերահսկողության տակ չլինի՝ հույս ունենալով, որ հաջորդ փուլում, Ռուսաստանի թուլացման հետ կապված, ամբողջովին միջանցքը իրենց վերահսկողության տակ կանցնի։ Միացյալ Նահանգների գլխավոր հետաքրքրությունը նույնպես այդ միջանցքների խնդիրն է, և իրենց ցանկությունն է, որ դա առաջին հերթին ռուսական վերահսկողության տակ չանցնի և նաև մյուս կողմից իրենք ուղակիորեն ասում են, որ դեմ են Հյուսիս-Հարավ միջանցքին, որը կկապի Ադրբեջանով Ռուսաստանը և Իրանը, փաստորեն հիմնական միջանցքը լինելու է Ադրբեջանի տարածքով՝ դա էլ երկրորդ կոմպոնենտն է, որի պատճառով ԱՄՆ-ի քաղաքականությանը հակասում է այն, ինչ Ադրբեջանը ցանկանում է ունենալ կոմունիկացիաների առումով։ Ես կարծում եմ, հիմնական հակասությունն այդտեղ է առաջացել, և այո, սա նաև կապված է Թուրքիայի քաղաքականության հետ, Իսրայելի դեպքերի հետ, Թուրքիայի՝ Գազայի մասով դիրքորոշման հետ, իսկ Ադրբեջանը թուրքական վերահսկողության տակ է գտնվում արդեն՝ մեկ ազգ -երկու պետություն ձևաչափով և այստեղ արդեն հակասություններ են առաջացել Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև»,- ասաց Դանիելյանը։
Քաղաքագետը չի բացառում հակասությունների խորանալը, ինչը կախված է բազմաթիվ հանգամանքներից՝ ուկրաինական պատերազմ, Իսրայելի և Գազայի շուրջ տեղի ունեցող գործընթացներ, թե որքանով Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները կսրվեն։ Կապ ունի նաև, թե որքան կթուլանա Ռուսաստանը։
Տարածաշրջանում երկրների շահերը բավականին խճճվել են՝ մի կողմից ՌԴ-ն և Իրանը խորացված հարաբերություններ ունեն և այդ հարաբերությունները նաև ռազմական ոլորտում են, երկուսն էլ շահագրգռված են Հյուսիս-հարավ միջանցքով և Նախիջևանով անցնող միջանցքով։ Մյուս կողմից՝ Իրանը հետաքրքրված է Հայաստանի, Վրաստանի միջոցով ապագայում Սև ծով դուրս գալով, որը դժվար թե համընկնի Ռուսաստանի շահերի հետ։ Այստեղ կան շահեր, որոնք համընկնում են Ռուսաստանի և Իրանի միջև ու կան շահեր, որոնք չեն համընկնում։
Բնօրինակ հրապարակումը կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/4fd400abea1fae0ff194e130d0c4771b

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>