Մենք տեսնում ենք, թե ինչպես են քրեաիրավական և ուժային կառույցներն օգտագործվում ռեպրեսիաների համա Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյան-Ալիև-Էրդողանն է. Քրիստինե Վարդանյան «Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան
19
Ժամը 16:30-ին ԲՀԿ՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը պաշտոնապես կմուտքագրվի ՍԴ Մենք չենք ընդունում Հայաստանում ընտրությունների արդյունքները, բայց կշարունակենք աշխատել նրա հետ. Զատուլին Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի բնակչության մեծ մասը համաձայն չէ Փաշինյանի վարած քաղաքականության հետ. փոփոխությունները Հայաստանում անխուսափելի են Ինչո՞ւ է ոսկու գինը անկում ապրում, և ի՞նչ հեռանկար կա ոսկու համար Պետության ղեկավարի պաշտոնում հայտնված անձը չի հարգում անմեղության կանխավարկածը Մnլագшրը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. Ստեփան Դանիելյան Սամվել Կարապետյանը պատասխանում է խմբագիրների հարցերին ԲՀԿ-ն վաղը դիմելու է Սահմանադրական դատարան Ի՞նչ օգուտ կարող է տալ Սամվել Կարապետյանի առաջարկը ընդդիմության համախմբան մասով և արդյո՞ք այն ուշացած չէ Եվրախորհրդարանը պահանջներ ունի Վրաստանից, իսկ Հայաստանից՝ ո՞չ Պատերազմ Արցախում
Ժամը 16:30-ին ԲՀԿ՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը պաշտոնապես կմուտքագրվի ՍԴ Ի՞նչ է արել Արմենը. համարձակվել է ՔՊ-ականների ճակատին ասել դաժան իրականությունը Մենք տեսնում ենք, թե ինչպես են քրեաիրավական և ուժային կառույցներն օգտագործվում ռեպրեսիաների համա Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյան-Ալիև-Էրդողանն է. Քրիստինե Վարդանյան Կալանավորվեց ՀՅԴ ներկայացուցիչ Ռուսլան Բարսեղյանը Մենք չենք ընդունում Հայաստանում ընտրությունների արդյունքները, բայց կշարունակենք աշխատել նրա հետ. Զատուլին «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները Հրաշալի է ու աննման. ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը վերջին 5 տարում 6 անշարժ գույք է ձեռք բերել Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի բնակչության մեծ մասը համաձայն չէ Փաշինյանի վարած քաղաքականության հետ. փոփոխությունները Հայաստանում անխուսափելի են Ինչո՞ւ է ոսկու գինը անկում ապրում, և ի՞նչ հեռանկար կա ոսկու համար Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները «Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան «Այրվում է Դիլիջան համայնքի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան Ընտրություների հետեւանքով կորցնելով լեգիտիմությունը, նա փորձում է այն վերականգնել փողոցում, ինչի մասին բառացիորեն հայտարարում է Լաչառ Նիկոլ, թե՞ Հերոսի թոռ, արցախցի, հավասարակշիռ մանուկ Արամ Դանիելյան. Գեղամ Մանուկյանի հարցը Պետության ղեկավարի պաշտոնում հայտնված անձը չի հարգում անմեղության կանխավարկածը Ամենևին վատ չի. 5 բնակարան, 42,000 դոլարի նվիրատվություն ամուսնուն, աշխատավարձի աճ. գլխավոր դատախազի ու ամուսնու նոր հայտարարագրերը ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և նրան քվեարկության իրավունքից զրկելու հարցը. Մասադիկով Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով ՔՊ-ի շատ սիրելի գործընկեր ադրբեջանական թուրքերը ասում են՝ Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար IRNA-ն հրապարակել է ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրով Իրանի նախագահի լուսանկարը Մnլագшրը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. Ստեփան Դանիելյան Զախարովա. Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին Երևանում ջերմաստիճանը կհասնի +37°C-ի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսում Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար․ Ազիզ Ալեքբերլի Սամվել Կարապետյանը պատասխանում է խմբագիրների հարցերին Փաշինյանի ռեժիմը անցավ փոքր ու միջին բիզնեսը «կզացնելուն», նոր հարկային տեռոր ԲՀԿ-ն վաղը դիմելու է Սահմանադրական դատարան Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած

Ստորացման էտալոնը. «Կարճ ասած»

Yerevan.today-ը «Կարճ ասած» հաղորդաշարի հերթական թողարկման մեջ նշում է. «Բոլորս էլ ունենք մեր աչքերի առաջ օրինակներ, որոնք հաճախ ենք օգտագործում անձանց բնորոշելու, համեմատելու համար։ Օրինակ երբ մեկը շատ է խմում, ասում ենք՝ հերիք ա, թարգի, կդառնաս էսինչը։ Այդինչը ալկաշի խորհրդանիշ է։ Երբ մեկը շատ է խոսում, ասում են, հերիք ա, էսինչին տվեցիր անցար․ դա էլ մեզ համար շատախոսության չափման միավոր է։ Դա նեղ շրջապատում․ ավելի մեծ՝ պետական մասշտաբով էլ չափման միավորներ ունենք։ Օրինակ՝ վատ բաները չափելու միավորը, ճակատագրի բերումով, վերջին շրջանում միանշանակ է․ Նիկոլն ու իր թիմն են։ Մարուքյան Էդմոնը, Վահագն Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը, Հայկ Կոնջորյանը և մյուսները ամեն մեկը մի բանի չափման միավոր է։ Օրինակ երբ մեկը խոստումները չի կատարում, ստում է, անարդար հարստանում է, բայց խոսում է անարդարությունից, կամ արագ-արագ ճամբարափոխ է լինում, դավաճանում է իր հայտարարած սկզբունքները, ընկերներին, այս բոլոր երևույթների սիմվոլները նույն շրջանակից են, մարդիկ գիտեն ում հետ համեմատեն։ Ցավոք, կա մեկ այլ իրողություն, որում չափման միավոր է դարձել Հայաստանը՝ դրսում։ Այդ նույն մարդիկ, ինչպես իրենք իրենց, մեր պետությունն էլ են սարքել նվաստացման, ստորացման սիմվոլ, չափման միավոր։
Թուրքիայի նախագահը մատ ա թափ տալիս Իսրայելի վրա, ասում ա՝ քեզ խելոք պահիր, թե չէ Հայաստանի օրը կգցենք։ Իսրայելին ա դիմում, բայց նշում ա մեր երկրի անունը, որպես վառ օրինակ։ Ասում ա՝ Իսրայել, տես, թե Հայաստանին ինչ օրը գցեցինք՝ խելոքացավ։ Եթե ունենայինք կառավարություն, որը մի գրամ ինքնասիրություն ունենար, եթե Թուրքիայի հետ մեր բանակցողները ունենային բարոյականություն, հիմա օդերով էին հանել Էրդողանին, ոչ թե կկարդային որպես լուր՝ երևի չհասկանալով ինչ ա ասել։ Նիկոլի պարտությունը պատերազմում դարձել է Հայաստանի ստորացման թեմա։ Ո՞նց բացատրեմ․ այնպես, ինչպես մեկը մյուսի վրա կտոր ա ծախում ու չափման միավորը մետրն ա, ոնց որ մեկը մյուսին կաթ ա ծախում, չափման միավորը լիտրն ա, էնպես էլ սրանց ստորացման չափման միավորը, էտալոնը Նիկոլի պահած Հայաստանն ա, պարտության բերված ու խելոքացրած։ Եթե ուզում է մեկը մյուսին բացատրել, թե իր հետ ինչ կանի, ասում է՝ Հայաստանի նման։ Վաղը աֆրիկյան մի երկիր մեկ ուրիշի պատերազմ հայտարարի, որպես օրինակ ասելու է՝ անելու եմ նենց, ոնց որ հայերին արեցին։ Էստեղ եք հասցրել։ Դուք ստորացման էտալոն երկիր սարքածներ եք։
Էդ ԱԺ ամբիոնից որ էդպես խրոխտ խոսում եք, հոխորտում եք, Գիքոր-միքոր եք իրար խառնում, էս չե՞ք: Որ կես միլիոն դոլար տալիս եք Երևանը տոնական զարդարելուն, էդ լույսերը չեն ծածկում ձեր թշվառությունը։ Վատը էն ա, որ ձեզ հետ միասին ազգն էլ եք իջեցնում-հավասարեցնում ձեզ, ազգի ու երկրի անունը գցել եք։ Ձեզ համար էնքան սովորական ա, որ ոչ էլ երևի հասկացել եք, որ Էրդողանը վիրավորեց։ Նիկոլը գնում էր նստում Էրդողանի երդմնակալության ժամանակ Ալիևի հետևը կամ օգնություն էր տանում Թուրքիա, Թուրքիայի նախագահը ելույթ էր ունենում ասում էր, թե ոնց են հաղթել ինքն ու Ալիևը հայերին, իրենց համար դա նորմալ էր, երևի սովորական։ Բայց այ որ Ալենի պասպորտը հին է, Ալենը ամաչում է ասել որ պետական պաշտոնյա է։ Այ էդտեղ ամաչում են, էն մյուս բոլոր դեպքերում․․․ անձրև է գալիս։ Մի երկիր կես բերան թթու խոսք է ասում Ադրբեջանին, բողքի նոտա են հղում, մեռան ձեզ վիրավորելով, բան չունե՞ք ասելու։ Ու տենց էլ գնում ես խաղաղություն հաստատելո՞ւ, քեզ ստորացնում են, քո հետ խաղաղություն են հաստատելո՞ւ։  Հավատում ե՞ս, որ դա խաղաղություն ա լինելու, թե՞ տանելու են գցեն մեջտեղները, վրաներս հավալա խաղան։ Ասում են հաջորդ տարվա պետական բյուջեն ազատության բյուջե է, խաղաղության բյուջե է։ Նվաստացում բառը մտցրու, ձեզ էդ ա սազում, դուք երբեք ազատ չեք եղել։ ԱԺ նախագահը, ի պաշտոնե՝ պետության երկրորդ դեմքը Արցախի՝ հայկական երկրորդ պետության պետական ինստիտուտը համարում է Հայաստանի անվտագությանը սպառնալիք։ Ո՞ւր ենք հասել, դուք խեղճի, եսիրի էտալոն եք։ Դուք մեր շնչելն էլ երևի կհամարեք Ադրբեջանին սպառնալիք ու որը կներկայացնեք Հայաստանին սպառնալիք։ Առհասարակ, նկատելե՞ք, այն ինչը Ալիևի սրտով չէ, սրանք ներկայացնում են իբր երկրի սպառնալիք։ Ասում են, բերեք ստեղ Արցախի պետական ինստիտուները պահպանենք, որևէ կերպ, մի օր պետք կգա, ի՞նչ մի բան է, որ, կասեք, է թող պահպանվեն, ի՞նչ է մեզանից գնում․․․ ալիևենք էնտեղից հոխորտում են, սրանք էլ ելնում-հայտարարում են՝ վայ վայ վայ, սպառնալիք ա ՀՀ անվտանգությանը։ Ընդիմությունը շարժում ա անում հանուն Արցախի հայկական մնալու, Ալիևը, Էրդողանը ելնում հաթաթա են տալիս, թե չլնենք չիմանանք տեղ ռեվանշիստներ գան իշխանության, սրանք էլ ստեղից, թե ընդիմության գործողությունները դրսից կազմակերպած սպառնալիք է անվտանգությանը։ Ինձ թվում է՝ ամեն անգամ ընդիմադիր շարժումը որ ստեղ տապալվում ա, առաջինը շունչ ա քաշում Ալիևը, հետո նոր ստեղի իր նախընտրելի իշխանությունը։
Եթե ձեզ հանկարծ կթվա, թե միայն դրսում է էս նվաստացումը, վստահ եղեք, որ սխալվում եք։ Ներսում էլ իրենք են իրենց նվաստացնում, ամեն մեկը իրեն վստահված ոլորտը։ Ստի, կեղծիքի, գլուխգովանության, կոռուպցիայի էտալոնը, թարսի պես, էլի իշխանության մարդիկ են։ Երեկ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նիկոլություն էր անում՝ նվաստացնում էր իր դիրքը, պաշտոնը, իր ուսադիրների արժեքը դարձրել էր ծաղրի առարկա։ Մեր, բոլորիս աչքի առաջ են եղել ոստիկանության վայրագությունները․ Վահե Ղազարյանն ասում է՝ սենց համբերատար ու գրագետ երբեք չեն գործել ոստիկանները։ Եքա գեներալի կերպարն առել ա՝ ԱԺ ամբիոնից իր վրա խնդալ է տալիս։ Ներքին գործերի նախարարը պետք է իր կերպարով ուժի, բայց և արդարության զգացում բերի, բայց կանգնում սուտ ա խոսում, որ Նիկոլը վրան չջղայնանա։ Լևոն Քոչարյանի փաստաբանները զարմացել են, թե ո՞նց կարող  են բերետները մարդուն ծեծել, հետո գնան ցուցմունք գրեն, թե իրենք են ծեծվել, ո՞նց կարող են կամերաների առաջ կատարված բանի մասին ստել։ Ինչո՞ւ եք զարմանում, տղերք, եթե էդ բերետների ամենաղեկավարը պետության թիվ մեկ ամբիոնից ստում ա ու չի կարմրում, կարմիր բերետավոր Հայկազ Ջոմարդյանը ինչի՞ պետք ա խնդիր ունենա ու սուտ չխոսի, որովհետև ի՞նչ, լավ տղա է՞։ Ո՞րտեղ եք տեսել, իր ու իր էրեխեքի ապագայի համար զոհված զինվորի մորը գետնի վրա քարշ տալը լավտղություն է։
Հիշեցնեմ, 2022 թվականի սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Եռաբլուր էին այցելել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ծնողները՝ նշելով, որ իրենց զավակների մահվան մեջ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է ու թիմը և թույլ չեն տալու նրանց մտնել Եռաբլուր։ Ինչո՞ւ էին գիշերը գնացել, որովհետև Փաշինյանը սովորություն ունի առավոտ 7-ին, գաղտահողի գնալու էնտեղ։ Իշխանությունը, սակայն, ոստիկանության միջոցով, ջարդ կազմակերպեց՝ բռնությամբ բերման ենթարկելով նրանց, ինչ է թե Նիկոլը իր խմբով ուզում է, ուշադրություն «հարգել» հայրենիքի համար զոհվածների հիշատակը։ «Հարգել»․․․ Զոհվածների ծնողներին պոլին տալը, իրենց պատկերացմամբ տեղավորվում էր այդ բառի նշանակության մեջ։ Հիշեցնեմ, որ դրանից ուղիղ մեկ շաբաթ առաջ տեղի էին ունեցել Ջերմուկի հայտնի իրադարձությունները, ու այս իշխանությունը Եռաբլուրում 200-ից ավելի փոսեր էր փորում մեր տղերքի համար։ Հերոսների ծնողների, հարազատների նկատմամբ բռնության վարույթը մեկ տարուց ավելի ձգվեց ու այսօր որոշում կայացվեց ոստիկաններին չպատժել, ասում են  հանցակազմ չկա։ Ձեզնից արդարադատություն չէին էլ ակնկալում, որովհետև էդ արդարադատությունը նախ ձեր նկատմամբ պետք է լինի, ու ծնողները վստահ են, որ կլինի։ Ես էլ եմ կարծում որ այդպես է լինելու։ Փաստաբան Վահան Հովհաննիսյանը բացահայտել ա, որ  34 ծնողի բերման ենթարկելու համար Եռաբլուր են տարել շուրջ 1000 ոստիկանի, որոնց մեջ՝ ուշադրություն, հրաձիգներ են, նռնականետորդներ, գնդացրորդներ։ Թուրքի գնդացրից զոհված տղու մորը բերման ենթարկելու համար տարել են նռնականետորդի, որ ի՞նչ աներ, լավտղությու՞ն։ Կրկնում եմ, երկրի ներսում էլ դուք եք դարձել ղզիկության ու անպատվության էտալոն։ Ու ամեն մեկը իր տեղում պահումա էդ կոչումը։
Կարճ ասած՝ Հայաստանում բնակվող քաղաքացին երևի թե, ազատագրվելու կարիք ունի, մենք կարծես ապրում ենք օկուպացիայի պայմաններում, հայերեն խոսացող ինչ-որ մարդիկ օկուպացրել են մեր երկիրը ու քարը քարին չեն թողնում։ Իրենք պարզ է՝ գնալու են, բայց էնպես են արդեն արել, որ իրենց գնալու ժամանակ ո՛չ Արցախ լինի, ո՛չ Հայաստանի պետականություն, ո՛չ հայի պատիվ ու հեղինակություն։ Դրա համար, ամենքը որ մի քիչ գոնե մտածեր, կարծում եմ այսօր այլ վիճակ կունենայինք, ոչ թե հիմիկվա պես, պեռմանենտ խայտառակություն»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>