«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
14
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Առանցքային սխալը թույլ տալն է.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանը ցանկացած դեպքում միշտ ջանում է մեղքն ու պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա: Սխեմատիկ է, կանխատեսելի, բնութագրական, «ծեծված», բայց արի ու տես, որ, փաստորեն, աշխատում է: Առհասարակ, այդ գործելակերպը միայն նրան չէ, որ բնորոշ է: Օրինակ՝ «հավաքական Արևմուտքը» բավականին ներդաշնակ ձայնակցում էր Նիկոլ Փաշինյանին՝ առնվազն հայությանը համոզելու համար, որ իրենց հետ կատարված աններելի ողբերգության համար մեղավոր է Ռուսաստանը: Ազնիվ չենք լինի, եթե չասենք, որ Ռուսաստանի ղեկավարներն ու էկրանային «խոսող գլուխներն» էլ օրնիբուն ջանում են մեղքը գցել նույն այդ «հավաքական Արևմուտքի» և Հայաստանի բազմաչարչար և արյունահոսող «նավը» դեպի Արևմուտք վարող Նիկոլ Փաշինյանի վրա:
Այս օրերին էլ Փաշինյանը դեմոնստրատիվ հրաժարվեց մեկնել ՀԱՊԿ նիստին:
Իսկ նույն այդ ժամանակահատվածում նրա ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Լոնդոն, որտեղ, գոնե արտաքին տվյալներից դատելով, հայ-բրիտանական հարաբերություններում արձանագրվում է հարաբերությունների ջերմացում, եթե չասենք՝ մերձեցում: Նույնիսկ կարելի է քպական բառամթերքից օգտվել՝ Միրզոյանի լոնդոնյան այցի այդ արդյունքները բնորոշելու համար՝ աննախադեպ: Որքան կարելի է դատել տարածվող հաղորդագրություններից, Միացյալ Թագավորությունը կջանա ներդրում ունենալ Հայաստանի պաշտպանունակության բարձրացման գործում, մասնավորապես, Հայաստանի զինվորականների հետ... անգլերեն պարապելով:
Այդ ամենի խորապատկերում ուշադրություն գրավեցին Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի գնահատականները, որոնք նա հնչեցրել է Alpha News-ի հետ զրույցում: Նրա կարծիքով, ԱՄՆ-ն, Իսրայելը, ԵՄ-ն են մեղավոր այն ամենում, ինչ տեղի ունեցավ Արցախում, քանի որ Ադրբեջանին թույլ են տվել դա անել: Սա, կարծում ենք, առանցքային պահ է:
Բայց նախ մեջբերենք օտարազգի փորձագետի ասածը. «Սխալը մյուս երկրներինն է՝ այդ թվում ԱՄՆ, Իսրայել, ԵՄ, որ թույլ են տալիս նրան անել դա: Այդ պատճառով ինձ համար կարևոր է հասկանալ՝ ինչ է պատահել, երբ էթնիկ զտումն անվանում ենք ցեղասպանություն: ...Այն իր մասշտաբներով ավելի փոքր է, բայց, միևնույնն է, ցեղասպանություն է: Իրավական տեսանկյունից դա ցեղասպանություն է, և պետությունն ունի իրավական պարտավորություն՝ կանխելու ցեղասպանությունը: Այդ պատճառով շատ կարևոր է, որ Իսրայելը դադարեցնի զենքի տրամադրումը Ադրբեջանին, որ ԱՄՆ-ը դադարեցնի ֆինանսական օգնությունն Ադրբեջանին: Դրանք այն ազդակներն են, որ Ալիևը կհասկանա: Իհարկե, ի վերջո, մարդիկ իրենք են որոշում՝ ինչ պիտի անեն: Մենք պիտի ավելի լավ աշխատենք, ավելի լավ տեղեկացնենք նրանց»,- ընդգծում է Օկամպոն: Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազի կարծիքով, հիմա պետք է ամեն ինչ անել, որ Ադրբեջանը ազատ արձակի Բաքվում պատանդ պահվող բոլոր անձանց: Ինչպես տեսնում եք, գնահատականները հստակ են, առավել քան բավարար չափով՝ հիմնավորված:
Ու «հավաքական Արևմուտքի» մեղավորության վերաբերյալ Օկամպոյի գնահատականները միանգամայն դիպուկ են ձևակերպված: Այո, «հավաքական Արևմուտքին» պետք էր մեր տարածաշրջանից ամեն գնով դուրս մղել Ռուսաստանին: Այն, որ այդ «ամեն գնովը» կլինի Արցախի՝ հազարամյակներով բնիկ հայության ցեղասպանությունը, կլինի Արցախի հայաթափումն ու բազմահազարամյա պատմամշակութային հայկական ժառանգությունը ադրբեջանական վանդալների ոչնչացման տակ դնելը, կներեք, աշխարհում ոչ մի տերության ոչ մի կերպ չի և չէր հուզում: Բայց վերադառնանք մեջբերված գնահատականների այն դրվագին, որը մեզ ամենից դիպուկն է թվում. «Սխալը մյուս երկրներինն է..., որ թույլ են տալիս նրան (Ալիևին) անել դա»: Սա՛ է: Դեռ մի կողմ կամ հանգիստ թողնենք «մյուս երկրներին», թե՛ «հավաքական Արևմուտքին», թե՛ անհավաք Արևելքին, թե՛ Հարավին, Հյուսիսն էլ՝ հետը:
Կենտրոնանանք մեր վրա: Սխալը թույլ տալն է, որ քեզ հետ այդպես վարվեն: Սխալը, այո, թույլ տալն է, որ քեզ անպատիժ կոտորեն, տնազրկեն, հայրենազրկեն, ձայնազրկեն, երկրազրկեն: Հատկապես, երբ դիմացինդ թուրք է, թուրքական պետություն է, առավել ևս՝ Ալիևի նման մեկն է, սխալ է անգործությունը: Այդ ե՞րբ, այսպես ասենք՝ վերջին 3 տարվա մեջ, Ալիևն իր վրա զգաց մեր պատասխան հարվածի ուժը: Քանի՞ անգամ: Պատասխան. ոչ մի անգամ էլ չզգաց: Համենայն դեպս, ինչպես հարկն է: Դրա համար էլ քանի գնաց, նրա ախորժակն ու ներկայացրած պահանջները աճեցին: Մենք, ինչ է, նո՞ր պիտի ճանաչեինք մեր թշնամուն, չգիտեի՞նք, որ նրա համար միայն 1 չափանիշ ու 1 ընկալելի «լեզու» գոյություն ունի՝ ուժի լեզուն: Այն «լեզուն», որն այսօր (թե չէ՝ երեկ ու երեկ չէ առաջին օրն ի՞նչ էր) «միջազգային իրավունքի» միակ դրույթն է:
Լավ, «այլոք» էլ դեռ մի կողմ:
Նրանք, իրենց շահերից ելնելով, ինչ ասես՝ կարող էին ցանկանալ կամ փորձեին անել: Մենք ի՞նչ ենք արել: Ի՞նչ է արել Հայաստանը, որի կառավարության ծրագրում (2021-26 թթ.) ամրագրված է, որ Արցախի անվտանգության երաշխավորն է: Ի՞նչ է արել. մի քանի տասնյակ «ֆուռ» է ուղարկե՞լ Գորիս: Ու՝ ի՞նչ: Ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը, բացի նրանից, որ Ալիևին բացեիբաց, առավել քան պարզ հասկացրել է, որ եթե հարձակվի Արցախի հայության վրա, ապա Հայաստանի կողմից որևէ կրակոց ու կրակոցի հրաման չի հնչելու: Կարճ ասած՝ եթե լրացնենք Օկամպոյի արտահայտությունը, ապա այն թերևս ավելի դիպուկ կհնչի. սխալը մյուս երկրներինն է՝ այդ թվում ԱՄՆ, Իսրայել, ԵՄ, ու հատկապես Հայաստանինը, որ թույլ տվեցին Ալիևին անել դա: Եթե այս ամենը պրոյեկտենք ներքաղաքական զարգացումների վրա, ապա հետևությունը, ցավոք, նույնն է: Այ, ասում են՝ Փաշինյանն այս է անում, այն է անում: Թույլ ենք տալիս, նա էլ անում է: Բարդ թվացող «բաները» երբեմն չափազանց պարզ բացատրություններ են ունենում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>