Արարատ Միրզոյանը կգնա խորհրդարան. թեժ քննարկում է սպասվում
Դիտել նաև
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր կգնա խորհրդարան: Նա կմասնակցի 2024թ-ի պետբյուջեի քննարկմանը: Մեր տեղեկություններով, Միրզոյանի մասնակցությամբ քննարկումը թեժ է լինելու: ՔՊ-ականները նախապես պատրաստվել են, թե ով ինչ հարցեր պետք է տա նախարարին: Բազմիցս գրել ենք, որ 44-օրյա պատերազմից հետո Արարատ Միրզոյանի ու ՔՊ-ականների ջրերը մի առվով չեն գնում:
Ամեն անգամ, երբ Արարատ Միրզոյանը գալիս է խորհրդարան, ԱԺ նախկին նախագահին շատ սառն են դիմավորում թիմակիցները: Արարատ Միրզոյանն էլ իր հերթին արդեն տևական ժամանակ է՝ իր թիմակիցների հետ կապը կտրել է, չի շփվում նրանց հետ: ՔՊ-ականները նման վերաբերմունքով իրենց պատասխանն են տալիս Միրզոյանին»։
Մանրամասները՝ թերթի համարում։