Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

«Կառավարությունը ջանք չի խնայելու...» անելու ճիշտ հակառակը, ինչ խոստացել կամ «ծրագրել» է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.
Կա՛ այդպիսի փաստաթուղթ: Ոչ գաղտնի: Հաստատված, ինչպես ասվում է՝ կնքված, ստորագրված: Գործո՛ղ: Բայց այդ վերջին նշման վերաբերյալ որոշակի վերապահում պետք է անել: Փաստաթուղթն ավելի ճիշտ է ասել՝ ուժի մեջ է, բայց այն անվանել «գործող», կնշանակեր՝ լինել կույր կամ «Հ1»-ի երևակայական երկրի վերացական բնակիչ: Փաստաթուղթն այդ կոչվում է... «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-26 թթ. ծրագիր»: Այն հաստատվել է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ: Շատ, չենք վախենա ասել՝ չափազանց հետաքրքրական փաստաթուղթ է:
Իսկ հետաքրքրական է այդ փաստաթուղթը նրանով, որ չնայած ՀՀ կառավարության գործունեության ծրագիրն է՝ 2021-26 թվականների համար, ու չնայած նշված 5-ից դեռ միայն կեսն է անցել, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ ծրագիրը չի համապատասխանում փաստացի իրականությանը: Ներողություն, իրականությունը բացարձակ չի համապատասխանում այդ ծրագրին: Կրկնում ենք, սա «նախընտրական խոստում» չէ, սա Փաշինյանի հոդվածների ծաղկաքաղ չէ, անգամ «Երկրի հակառակ կողմը» գրվածքի սեղմագիր չէ: Սա օրենքի ուժ ունեցող, չեղյալ չհայտարարված ԾՐԱԳԻ՛Ր է: Այնտեղ մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտների վերաբերյալ կարելի է գտնել ձևակերպումներ, ամրագրված ու նախատեսվող քայլեր, որոնք պիտի արվեին, նպատակներ, որոնց պիտի հասնեին, խնդիրներ, որոնք պիտի լուծեին, բայց որոնք հիմնականում չեն կատարվել ու, ամենակարևորը, չեն էլ կատարվի: 
Չեն կատարվի, որովհետև Փաշինյանի կառավարության ծրագրում գրված է մի բան, իսկ Փաշինյանի կառավարությունը, առնվազն մի շարք կետերով, արել է իր ծրագրին տրամագծորեն հակառակ, ուղղակիորեն հակասող բաներ: Ու թեպետ օրինակները շատ են, բայց թեթևակի դիտարկենք ընդամենը մի քանի կետ: Օրինակ՝ վերցնենք հայ-ռուսական հարաբերությունները: Նախ՝ Փաշինյանի կառավարության ծրագրի դրույթից մեջբերում անենք. «Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգի բոլոր ուղղություններով, ներառյալ ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար, մշակութային ոլորտները, Հայաստանը շարունակելու է ամրապնդել և ընդլայնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը։ Քայլեր են ձեռնարկվելու բարձրագույն մակարդակում հայ-ռուսական քաղաքական երկխոսությունն է՛լ ավելի ակտիվացնելու, Ռուսաստանի հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և բազմակողմ այլ ձևաչափերում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ»:
Իսկ այժմ թեթևակի «մեջբերում» անենք փաստացի իրականությունից: Փաշինյանի իշխանությունը հայ-ռուսական հարաբերությունները հետևողականորեն վատացրել է, այսօրվա դրությամբ հասցրել է այնպիսի վիճակի, որը բնորոշելու համար փորձագետները գործածում են «դիվանագիտական պատերազմ» արտահայտությունը: Հա, հայ-ռուսական քաղաքական երկխոսությունը իսկապես էլ շատ «ակտիվ» է: Բայց այդ երկխոսության «ակտիվում» գերազանցապես մեղադրանքներ են, փոխադարձ վիրավորանքներ, խայթոցներ: Ու դա գերազանցապես Փաշինյանի ու նրա կառավարության «ձեռքբերումն» է: Այն էլ նշենք, որ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները հետևողականորեն խուսափում են ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակներում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին մասնակցելուց կամ մասնակցում են ոչ այն կարգավիճակի պաշտոնյաներով ու դա անում են ցուցադրաբար:
Մեկ այլ ձևակերպում: Կառավարության ծրագրում նշված է. «Ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Միաժամանակ, այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին»:
Արտաքուստ կարող է թվալ, թե այստեղ առանձնապես խնդիր չկա՝ ապաշրջափակումը արտաքին-քաղաքական առաջնահերթություն է: Սակայն փաստն այն է, որ այդ հռչակված առաջնահերթությունը իրացվում է կամ ինչպես փաստաթղթում է ասվում՝ տեղի է ունենում ուղղակիորեն Հայաստանի և Արցախի կենսական շահերի հաշվին: Այսինքն, էլի՝ իրականությունը տրամագծորեն հակասում է Փաշինյանի կառավարության ծրագրում ընդգծված մոտեցմանը:
Ամենից ցավոտ կետը: Կառավարության 2021-26 թթ. ծրագրում այն 1.2 ենթակետն է ու վերնագրված է՝ «Ղարաբաղյան հիմնախնդիր»: Ծրագրային մոտեցումների և իրականության հակասություններն այնքան ճչացող են, որ նույնիսկ հատուկ մեկնաբանելու կարիք չի զգացվում: Այսպես, ըստ Փաշինյանի կառավարության ծրագրի. «Առաջիկա տարիներին կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա»: Բայց մի քիչ մեկնաբանենք: Բացի այն, որ Փաշինյանի կառավարությունը ոչինչ չի արել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակը պահելու համար, այդ կառավարության ղեկավարը ժողովրդի թիկունքում, միանձնյա բանակցություններ է վարել նույն Ալիևի հետ, ասենք՝ Շառլ Միշելի միջնորդությամբ, կամ Մակրոնի: Պայմանավորվել է բաներ, որոնք հակասել են Պուտինի հետ պայմանավորված հանգամանքներին: Եթե ավելի հետ գնանք, ապա բանակցային գործընթացը զրոյից, «սեփական կետից» սկսելու հայտարարությամբ արդեն որ ևս էր արվում Մինսկի խումբը:
Բայց դա դեռ մի կողմ՝ այդ ամենով այս իշխանությունները հակասել են հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի կենսական շահերին: Սա՛ է հարցը: Շարունակենք:
Փաշինյանի կառավարության ծրագրում սևով սպիտակի վրա գրված է. «Ջանք չի խնայվելու Արցախում արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար: ...Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ»:
Ստո՛պ: Տեսեք, թե ինչպես է հնչում այսօր «Արցախում արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար» ձևակերպումը: Ապահովեցի՞ն, ստեղծեցի՞ն...
Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը, ոտնատակ գցելով իրենց իսկ գրած, իրենց իսկ ընդունած ծրագիրը, թքելով իրնց իսկ ստորագրության վրա, հրաժարվել են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը լինելու հանձնառությունից: Հրաժարվե՛լ են: Ոչ միայն ուրացել են Արցախը, այլև բացեիբաց հայտարարել են, որ այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չեն, թշնամուն պարզորոշ հասկացրել են, որ եթե հարձակվի Արցախի վրա, ապա Հայաստանի կառավարությունը ոչ մի կերպ, ոչ մի բանով չի միջամտելու, չի խառնվելու, Արցախի ժողովրդին ոչնչով չի պաշտպանելու: Ասում եք դա ո՞նց է կոչվում:
Այո, հենց այդպես էլ կոչվում է:
Ի դեպ, ժողովրդավարության մասին, որից ինչ-որ շատ է խոսում Հայաստանը ոստիկանապետության վերածած Նիկոլ Փաշինյանը: Ժողովրդավարությունը նշանակում է նաև իշխանությունների հաշվետվողականություն, պատասխանատվություն: Եվ որևէ, նույնիսկ «միջին» ժողովրդավարությամբ երկրում, որևէ կառավարություն եթե այսքան բացահայտ ու ցինիկորեն, այսքան կոպիտ խախտեր իր իսկ գործունեության ծրագիրը, ապա այդ կառավարությունը ամբողջ կազմով առնվազն հեռացած կլիներ իշխանությունից, կամ՝ հեռացված. էլ չենք ասում՝ մնացյալ իրավաքրեական հետևանքների մասին: Էլ չնք խոսում այն ամբողջ ավերումների մասին, որ բերել է Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը:
Այնպես որ, եթե նույնիսկ «ժողովրդավարություն» բառը Փաշինյանի կառավարության ներկայացուցիչների լեզվին է գալիս, նման դեպքերում նրանք ավելի լավ կանեն ծանոթանան իրական ժողովրդավարությանը: Կործանարարները, մահ ու ավեր բերողները ժողովրդավարությունից, ժողովրդից խոսելու տեղ չունեն:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>