Ստիպենք նրա թիմին ու ծափ տվողներին՝ լսել իրենց առաջնորդի ասածները Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ)
10
Պուտինը կարծում է, որ տրամաբանական կլինի հանրաքվե անցկացնել ու պարզել Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Հունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Արարատի մարզ (տեսանյութ) Այսօր մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը Պատերազմ Արցախում
Ստիպենք նրա թիմին ու ծափ տվողներին՝ լսել իրենց առաջնորդի ասածները Պուտինը կարծում է, որ տրամաբանական կլինի հանրաքվե անցկացնել ու պարզել Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին Ընդդիմությունը Երևանում հաղթում է ու շատ ուժեղ է հաղթում. Արթուր Պարոնյան Հռոմի պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին Երևանում պատշգամբից ջուր են լցրել Ավինյանի ու Թորոսյանի վրա Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը. ջուր չի լինի Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» «Հրապարակ»․ Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են Այս իշխանությունները թուրքական տեղապահներ են․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հունիսի 7-ին պետք է մերժել թուրք-ադրբեջանական օրակարգը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Ժողովուրդը հոգնել է հայհոյելուց, ցեխ շպրտելուց, ժողովուրդն ուզում է, որ իր խնդիրները լուծվեն. Գագիկ Ծառուկյան Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջ հայորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան «Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան «Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Երկրաշարժ՝ Հայաստանում Մակրոնը միջազգային ավանտյուրիստ է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դպրոցների տնօրեններին պատժելո՞ւ ես Նիկոլի համար երեխաներին որպես մասսովկա հավաքելու համար»․ Գագիկ Համբարյան «Պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը»․ Գարեգին Բ Պետք է հասնել նրան, որ Փաշինյանին ծափահարելը դառնա հանրայնորեն անընդունելի և պախարակելի. Վահե Հովհաննիսյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ակտիվի հետ (լուսանկար)

Ընկալման շեղումներ կամ՝ նորից՝ «ո՞րն է, բաբո, մեր Հայրենիք...». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.
Ժամանակին առիթ ունեցել ենք (և ոչ միայն՝ մենք) անդրադառնալ ընկալման այնպիսի շեղումների, որոնք ամփոփ արտացոլվում են «էս ժողովուրդը», «էս երկիրը», «էս քաղաքը» արտահայտություններով: Մեզանից շատերն են այդպես արտահայտվում: Անգամ՝ չնկատելով, այնքան, որ սովորական մի բան է դա դարձել կամ ընկալվում:
Մինչդեռ շեղումը, ընդգծենք՝ ընկալմա՛ն շեղումը, ակնհայտ է: Ասելով՝ «էս երկիրը (ժողովուրդը, ազգը, հասարակությունը)», մենք մեզ դուրս ենք դնում այդ ամբողջից, այդ հավաքականությունից: Մենք մեզ օտարում ենք կամ դրսևորում ենք մեր՝ արդեն օտարացածությունը: Հակառակ դեպքում կասեինք՝ «մե՛ր երկիրը (ժողովուրդը, քաղաքը և այլն): Բայց եթե միայն ընկալման շեղումներն այդքանով սահմանափակվեին... Չեն սահմանափակվում:
Այս օրերին մարդու ականջ են սղոցում այսպիսի արտահայտություններ, որ հնչում են հատկապես տարատեսակ պետական պաշտոնյաների, քաղաքական գործիչների շուրթերից, հեռուստաեթերից, տարբեր հայրենակիցների խոսքուզրույցում. «արցախահայություն», «Արցախի հայություն», «Ղարաբաղի հայություն»:
Որպեսզի միանգամից գլխի ընկնեք, թե դա որքան սխալ, որքան տարանջատող, օտարող, խորթացնող ու անընկալելի արտահայտություն է, առաջարկում ենք շարքը շարունակել, ըստ հնարավորության՝ բարձրաձայն: Օրինակ, ասեք՝ «շիրակահայություն», կամ՝ «կոտայքահայություն», կամ՝ «լոռվահայություն», կամ՝ «տավուշահայություն», կամ՝ «արմավիրահայություն»…

Համոզվեցի՞ք: Քիչ է մնում արդեն ասենք՝ «հայաստանահայություն»:

Եթե Սփյուռքի տարբեր գաղթօջախների դեպքում ընկալելի են, օրինակ՝ սիրիահայեր, լիբանանահայեր, ամերիկահայեր, ֆրանսահայեր (և այդպես շարունակ) արտահայտությունները, ապա իսկապես վայրիվերո և ականջ սղոցող հնչողություն ունեն «միբուռացած» Հայրենիքի տարբեր մարզերում ապրող հայրենակիցների վերաբերյալ բերված օրինակները: Բայց, ախր, ասվում է, չէ՞: Ասվում է, հնչում է ու բեկորում առանց այն էլ բեկորված, փսորվող «կեսբուռացած» ժողովրդին:

Ի դեպ, Հայրենիքի մասին: Եվ սա իսկապես կարևոր է ու, ցավոք, ընկալման շեղումների մեջ վատթարն է:

Այնպիսի խորացող տպավորություն է, որ մեր ժողովրդի, մեր հասարակության մի որոշակի մասը չունի այն, ինչը կոչում են «Հայրենիքի զգացողություն»: Այդ երևույթի դրսևորումները դիտարկելու առիթներ էլ են եղել: Մասնավորապես, երբ վտանգ է սպառնում կամ, ասենք, հարձակում է տեղի ունենում Վայոց ձորի սահմանին, Աշոցքում կամ Երևանում չի զգացվում, որ մարդիկ անհանգստացած են դրանից կամ տագնապած: Շատերը նույնիսկ կարծում են, թե՝ «դե, դա հեռու է…», պատկերավոր ասած՝ «դեռ մեր տներին չեն հասել…»: Ու ընկնում են թունավոր ինքնախաբեության մեջ, թե՝ ոչինչ արտառոց չի կատարվում, թե՝ կարելի է շարունակել ապրել առաջվա պես: Ամենից կարևորը ընկալման շեղումն է, այսինքն՝ այն ընկալման բացակայությունը, որ «ինչ-որ տեղ, սահմանին» սպառնացող վտանգն ուղիղ սպառնալիք է այդ սահմանից տասնյակ կիլոմետր հեռու գտնվող յուրաքանչյուրիս համար:

Տեսե՛ք, վերջին մեկ-մեկուկես ամսվա ընթացքում քանի՞ անգամ եք լսել հետևյալ արտահայտությունը. «Արցախի հայերը հայրենազրկման են ենթարկվել» կամ պարզապես՝ «հայրենազրկվել են»: Ցավն այն չէ միայն, որ օրվա իշխանության վարած «քաղաքականության» հետևանքը ներկայիս շարունակական մղձավանջն է, Արցախի հայաթափումը և պետականության կորստի շոշափելի սպառնալիքը: Ցավը նաև այն է, որ ասում ենք, թե արցախցինե՛րն են հայրենազրկվել: Այ, այստեղ է նաև կատարված աղետի, դրա ընթացքը կասեցնել չփորձելու «գաղտնիքը»:

Ո՜չ, ժողովուրդ ջան, միայն արցախցիները չեն հայրենազրկվել: Բոլո՛րս ենք հայրենազրկվել, որովհետև Արցախը բոլորիս համար է Հայրենիք, այդ Հայրենիք ասվածի, Հայրենիք եղածի մի բաղկացուցիչ մասն է: Բայց քանի դեռ չկա դրա տիրապետող ընկալումը, որ Խուստուփը միայն սյունեցու լեռը չէ, այլ բոլորի՛ս հայրենիքի կարևոր ու խորհրդանշական բարձունքներից մեկն է, որ Սև լիճը պարզապես բարձունքի վրա եղած մի լճակ չէ, այլ բոլորի՛ս հայրենիքի մի կարևոր հատվածն է, մենք շարունակելու ենք կորցնել, մեր Հայրենիքը շարունակելու են կռկել, շարունակելու են տձևել, կտրտել, մինչև... չգոյություն:

Արցախցին իր բնօրրանից է բռնագաղթել: Բայց հայրենազրկվել ենք բոլորս՝ հայերով ու ՀՀ քաղաքացիներով: Եվ, եթե չկա դրա ընկալումը, կրկնենք ավելի պարզ՝ շարունակելու ենք զրկվել:

Այ, ասում են, արցախցիները փախստական են կամ փախստականի կարգավիճակ պիտի ունենան: Մարդը ո՞նց կարող է սեփական հայրենիքում փախստականի կարգավիճակով լինել: Եվ ո՞ւմ է առհասարակ պետք այն իշխանությունը, որը մարդուն սեփական հայրենիքում փախստական ու տնազուրկ է դարձնում…

Ի դեպ, ոչ բարով իշխանության մասին: Այս նյութն արդեն պատրաստ էր, երբ լրահոսում հայտնվեց տեղեկություն, թե Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի նախնական քննարկման ընթացքում էլի ինչ-որ բաներ է խոսել… Հայրենիքի ու պետության թեմայով: Պարզվեց՝ չէր խոսել, այլ դեմագոգիայի հերթական խմբաքանակն էր արտանետել: Իբր՝ «գուՅտ է արել», թե՝ «հայրենիքը պետությունն է», իսկ պետությունը՝ 29 800 քառակուսի կիլոմետր է, ու՝ վե՛րջ: Դրանից այն կողմ, ըստ Նիկոլ Փաշինյանի «դոկտրինի», ոչ մի հայրենիք էլ չկա, ավելի ճիշտ՝ իր հասկացողությամբ՝ ուրիշների հայրենիքն է: Փաշինյանի ու նրա ամբողջ ՔՊ կազմի համար անհող քոչվորների հայրենիքներն են, հասկանո՞ւմ եք, մեր բազմահազարամյա երկրի այս կամ այն հատվածները: Արցախը, ըստ Փաշինյանի, թուրքերի հայրենիքն է, հայերինը չէ՛: Նախիջևանը թուրքերինն է, հայերինը չէ: Վաղն ի՞նչ են հայտարարելու ոչ Հայրենիք: Այդպես է լինում, երբ անհայրենիքությունը վերև է բարձրանում, երբ անհայրենիքներն են որոշում կայացնում, իսկ արդյունքում հայրենազուրկ են դառնում բոլորը…
Մի հռետորական հարց մնում է. բա «միջազգայնորեն չճանաչված» Ստեփանակերտի կենտրոնում, Նիկոլ Փաշինյան, ինչո՞ւ էիր կոկորդդ պատռում, թե՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ...

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>