Ավինյանը 4 տեղակալ ունի
Դիտել նաև
Այսօր տեղի է ունեցել Երևանի ավագանու արտահերթ նիստը, որին մասնակցում էր ավագանու 48 անդամ։ Այսօրվա նիստի օրակարգում էր Երևանի փոխքաղաքապետեր ընտրելու հարցը:
Արմեն Փամբուխչյանը ընտրվեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում 32 կողմ, 5 ձեռնպահ ձայներով։ Քաղաքապետի տեղակալներ ընտրվեցին նայև Լևոն Հովհաննիսյանը 31 կողմ, 5 ձեռնպահ ձայներով, Սուրեն Գրիգորյանը 32 կողմ, 5 ձեռնպահ ձայներով և Սարգիս Մադաթյանը 32 կողմ, 5 ձեռնպահ ձայներով:
Նշենք որ քաղաքապետի տեղեկալներից 3-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից են, 1-ը «Հանրապետություն» կուսակցությունից:

