Բեռնատարների մուտքը Երևան կսահմանափակվի. կթեթևացնի՞ նման որոշումը երթևեկությունը
Դիտել նաև
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ղազար Փարպեցու և Վաղարշյան փողոցներում
Երթևեկության փոփոխություն՝ Պարոնյան փողոցում
Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արմենակ Արմենակյան փողոցում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մելիք Ադամյան փողոցում
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Երևանյան խցանումները գնալով դառնում են անտանելի: Առաջարկվում են տարբեր լուծումներ, այդ թվում՝ որոշակի տարբերակներ են հնչել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի կողմից: Մեր տեղեկություններով, որպես այս խնդրի լուծման քայլերից մեկը՝ առաջիկայում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի որոշակի, հատկապես կենտրոնական հատվածներում կարգելվի 1,5 տոննա և ավելի բեռնվածությամբ բեռնատարների մուտքը առավոտյան ժամը 7:00-ից մինչև երեկոյան 21:00-ն: Ի դեպ, այս արգելքը «շրջանցելը» կորակվի որպես «ճանապարհային նշաններին չենթարկվելը», որն առաջացնում է տուգանք 5000 ՀՀ դրամի չափով»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

