ԱՄՆ-ում պրո-պաղեստինյան ցուցարարները ներխուժել են Կապիտոլիումի շենք՝ պահանջելով են անհապաղ հրшդադար հաստատել Գազայի հատվածում (տեսանյութ)
Դիտել նաև
Ի՞նչ էր ուզում հասկացնել Ալիևը Փաշինյանին՝ «եվրաթուրքերի» միջոցով օգոստոսի 23-ին «ցույց»կազմակերպելով ռուսական ռազմակայանի մոտ
Թուրքիան և Ադրբեջանը չեն էլ թաքցնում, որ իրենց ազդեցության գործակալների միջոցով են պայքարելու ռուսական ռազմակայանի դեմ
Եթե չկարողանանք փրկել 102-րդ ռուսական ռազմակայանը Նիկոլ Փաշինյանից, ապա Հայաստանը կավարտի իր ապագան այնպես, ինչպես ավարտեց Արցախը՝ 2023-ին
Ցուցարարների դեմ կիրառված` արգելված «Զшրյա 3»-ի գործով հետապնդվող ոստիկան չկա, իսկ 17 ցուցարարի մասով գործն ուղարկվել է դատարան. ՔԿ
303 միլիոն դրամ, հրատապ գնումներ, ցույցերի ժամանակ օգտագործվող սարքեր
Վաշինգտոնում հարյուրավոր ցուցարարները բողոքի ակցիա են իրականացրել ԱՄՆ Կոնգրեսի մոտ, ինչից հետո որոշ ցուցարարներ ներխուժել են Կապիտոլիումի շենք՝ պահանջելով են անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում և հրադադար հաստատել Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև, հաղորդում է Tert.am-ը՝ հղում անելով Daily Mail-ին: Ըստ այնմ՝ Կապիտոլիումի գրոհից հետո ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել ցուցարարներին։ Աղբյուրի տվյալներով՝ բերման է ենթարկվել մոտ 100 մարդ։ Նշվում է նաև, որ ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ են սկսվել։
«Մենք նախազգուշացրել ենք ցուցարարներին, որպեսզի նրանք դադարեցնեն բողոքի ակցիան, իսկ երբ նրանք չենթարկվեցին, մենք սկսեցինք բերման ենթարկել նրանց», - հայտնել են Կապիտոլիումի ոստիկանությունից։
Տեսանյութը՝ ABC News-ի յութուբյան էջից:

