«Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան
20
Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Պատերազմ Արցախում
Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ

Գրառումների համար քաղաքացուն կալանավորելն աննորմալ երևույթ է. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. ««Ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում քաղբանտարկյալների պակաս երբեւէ չի զգացվել: Մշտապես բոլոր ընդդիմադիրները եղել են օրվա իշխանության թիրախում, նրանց դեմ քրեական գործեր են հարուցվել, հանրահավաքների մասնակիցներին են բերման ենթարկել: Դե, իսկ որպես պատիժ` նախնական կալանք խափանման միջոց են ընտրել ու փակել բանտերում: Այսօր ևս ընդդիմադիր հայացքներ ունեցող մի շարք գործիչներ, անգամ զոհված զինծառայողների ծնողներ, կալանավայրում են` առանց օրինական դատավճիռների. Արմեն Աշոտյան, Նարեկ Մալյան, Գարիկ Գալեյան, Լեւոն Քոչարյան, Տաթեւ Արցախ, Գրիգորի Խաչատուրով և այլք: 
Նախօրեին փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրեց, որ Տաթևիկ Վիրաբյանը, նույն ինքը` Տաթև Արցախը, բանտախցում ուշագնաց է եղել: Ըստ փաստաբանի` արցախցի ակտիվիստի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նշենք, որ Տաթև Արցախը 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրն է, ունի երկու անչափահաս զավակ, կորցրել է տունը, եղբորը: Այժմ նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ, իսկ իրականում պատճառը նրա ֆեյսբուքյան գրառումներն են՝ իշխանությունների դեմ, փողոց դուրս գալու կոչերը, որոնք Քննչական կոմիտեն դիտարկել է որպես բռնության կոչ: Այսինքն՝ սա այն դեպքն է, որ ոչ թե մի հորինված քրեական մեղադրանք են առաջադրել, այլ չեն ամաչել եւ մարդու քաղաքական գործունեությունը, հրապարակային խոսքը դիտել են որպես հանցանք ու կալանավորել:

Ինչ խոսք, վատ բան է ցանկացած բռնության կոչը, անեծքն ու հայհոյանքը, սակայն ինչո՞ւ չեն նկատում իշխանությունների օգտին անիծողներին ու բռնություն քարոզողներին: Իշխանական եթերից ոմն Գնել Սարգսյան ամեն օր հերյուրանքներ եւ ատելության խոսք է տարածում, իշխանական բլոգերներ Ստյոպա Սաֆարյանը, Լեւոն Բարսեղյանը, Լյովա Եղիազարյանը եւ շատ ուրիշներ նույն բառապաշարն են օգտագործում` անպատիժ մնալով: Իսկ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին մեղադրեցին ազգամիջյան թշնամանք հրահրելու մեջ, եւ նա դատարանի դահլիճում` բոլորիս աչքի առաջ, մահացավ: Հարց է առաջանում` Civic.am-ը, որն արցախցի ակտիվիստներին անվանել էր ղարաբաղցի ջարդարարներ, պատասխանատվության ենթարկվե՞ց, իհարկե` ոչ: Մեզանում արդարադատությունն ընտրովի է, մեղավորները պարտադիր ընդդիմադիր հայացքներ պետք է ունենան: Գործող իշխանությունների համար երկակի ստանդարտներ են գործում: 

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելն առհասարակ ընդունելի չէ: Նրա խոսքով` քաղաքացին պետք է կալանավորվի միայն ծայրահեղ դեպքերում, ինչ վերաբերում է կին ակտիվիստին կալանավորելուն եւ կալանավայրում նրա առողջական վիճակի վատթարացմանը, ապա, իրավապաշտպանի խոսքով, ահազանգ ստացել են փաստաբանից, առաջիկայում այցելելու են կալանավայր եւ եզրակացություն կազմեն. 

«Տաթեւ Արցախի փաստաբանը դիմել է ինձ, պատրաստվում ենք այց կատարել: Այց կատարելուց հետո առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ ենք վերցնելու, բժշկական փաստաթղթերն ենք ուսումնասիրելու, որից հետո պատրաստելու ենք գրություն՝ առողջապահության եւ արդարադատության նախարարության համար, բայց քանի դեռ չենք դիտարկել, չենք էլ կարող ինչ-որ հստակ բան ասել»: Հարցին՝ իսկ չե՞ք պատրաստվում դիմել միջազգային գործընկերներին, ի վերջո` կալանավորվածը զոհվածի քույր է, երկու անչափահաս երեխայի մայր, մեր զրուցակիցն ասաց. «Միջազգային զեկույցներում նմանատիպ դեպքեր ներկայացնում ենք: Փաստաբանները նման դեպքերում կարող են դիմել ՄԻԵԴ, մենք` իրավապաշտպաններս, դիմում ենք Խոշտանգումների կանխարգելման կոմիտե: Եթե անձի առողջական վիճակը վատ է, իսկ նա պահվում է կալանքի տակ, դա խոշտանգում է»: 

Զարուհի Հովհաննիսյանը չի հիշում նման դեպք, երբ գրառում անելու կամ ռեպլիկ թողնելու համար կին ակտիվիստ կալանավորվի։ «Նման դեպք չեմ մտաբերում: Գրառումների համար քաղաքացուն կալանավորելը պրակտիկա չէ: Դա աննորմալ երեւույթ է: Առհասարակ, մարդուն ազատությունից զրկելը չի կարելի ընդունելի համարել: Դա վերջին բանն է, որ կարելի է անել քաղաքացու նկատմամբ: Կան տարբեր միջոցներ, ստորագրություն՝ երկրից չհեռանալու պահանջով, գրավ, տնային կալանք եւ այլն: Ցանկացած երկրում, երբ ազատազրկումն է ամենատարածված խափանման միջոցը, դա արվում է պատժելու, նաեւ՝ հասարակությանն ինչ-որ բան ցուցադրելու համար: Ավելի կոնկրետ` ուզում են ցույց տալ, որ քաղաքացին կարող է իր կեցվածքի համար կալանավորվել»,- եզրափակեց Հովհաննիսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/586a09a623a843cf934fa5e944f054af

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>