Փաշինյանը ոչ մեկից ոչ մի վախ չուներ... ընդհանրապես չուներ (տեսանյութ)
Դիտել նաև
Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան
Ալիեւը կօգնի Փաշինյանին․ գերիներ կվերադառնան Հայաստան
Սահմանազատումը կշարունակենք. Վրաստանի հետ էլ պայմանավորվածություն ունենք. Փաշինյան
Ամեն օր նման մի առիթ տալիս է
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան
Yerevan.today-ը տեսանյութով հիշեցրել է, թե ինչեր էր խոսում Նիկոլ Փաշինյանը, օրինակ, 2019 թվականին, խաղաղության օրակարգի մասին: Նա նշում էր, որ դա լինելու է երկուստեք փոխզիջումներով, միակողմանի չի կարող ոչինչ լինել: Նա, մասնավորապես, ասում էր.
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ խաղաղության օրակարգը առաջ քաշենք, մեր խաղաղության օրակարգը պետք չի մեկնաբանել որպես թուլություն»:
Նա նաև ասում էր, թե որևէ մեկից կամ որևէ բանից վախ չունի: Եվ հարյուրավոր ոստիկանները, որոնց ուղակցությամբ կամ հսկողության ներքո նա այսօր Երևանում մի կետից մյուսն է տեղաշարժվում, ասվածի ամենից ցայտուն վկայլությունն են: Եվ դիպուկահարներն էլ: Եվ թիկնապահները: Եվ ավտոշարասյունը: Եվ ձերբակալությունները...

