Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Ցնծացե՛ք, ՔՊ-ականնե՛ր. Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև
12
Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից ՉԴԱԴԱՐՈՂ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ-ը, Ադրբեջանն ու Փաշինյանը համատեղ հայտարարությամբ «թարմացրել» են 2025թ. օգոստոսի «թուղթը» 135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին Արամ Վարդևանյանը 53 «կողմ» և 0 «դեմ» ձայներով ընտրվեց ԱԺ փոխնախագահ Պատերազմ Արցախում
Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» «Հրապարակ». ՔՊ տիկնայք «ֆլիրտ» անելու շաբաթ են հայտարարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց պատասխան խաղում, բայց պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի մրցաշարում Ինչո՞ւ է Ալիևը Նախիջևանում հիշել 12-13-րդ դդ. իբր «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր Նախճավանիին Ավետ Կոնջորյանին ուղեկցող ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից Ցնծացե՛ք, ՔՊ-ականնե՛ր. Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Պետականության դեմոնտաժ, ասֆալտի պաշտամունք, ցայտնոտ և ցուգցվանգ. Վահագն Մելիքյան Քաղբանտարկյալ Ալիկ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել․ փաստաբան Նոր (ալիևյան) Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում չի լինի. Միջազգային փառատոնում Հայաստանը կներկայացնեն արցախյան խմբեր ՀԷՑ-ի պատճառով եղած-չեղածը սաղ վառվել է. Գյուղացիները փակել են Մարգարա-Էջմիածին ճանապարհը Վրաստանի վարչապետը հրաժարվել է վերականգնել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները 67 համարի տրանսպորտում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, նրա կյանքը փրկել չի հաջողվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին ԲՀԿ-ից ձայնագողությունը սկիզբ է առել Անդրանիկ Թևանյանի պատվիրովի ու շինծու կալանավորումից Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը

Տավուշի կործանման ծրագիրը՝ գործողության մեջ. «Երկիր.ամ» (լուսանկար, քարտեզներ)

7or.am-ը արտատպել է Yerkir.am-ի բավականին մանրամասն անդրադարձը այն հարցին, թե ինչպիսի կործանումային ընթացք է սպառնում Տավուշին՝ Նիկոլ Փաշինյանի հողատվողական «քաղաքականության» հետևանքով: 
«Տավուշի մարզի սահմանային իրավիճակի շուրջ տեղեկատվական դաշտում ստեղծված լարվածությունն սկիզբ առավ այն բանից հետո, երբ ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության աշխատանքային կամ նախնական տարբերակում տարածվեց հետևյալ դրույթը. «Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը» (2-րդ կետ): Եվ չնայած հայտարարության վերջնական տարբերակում այն փոփոխվեց, հանվեց Ղազախի շրջանին վերաբերող մասը (Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը), այդուհանդերձ, մտավախությունները չանհետացան:
Տավուշում տարածքների հանձնման մասին տեղեկությունները կրկին խորացրին լարվածությունը 2021 թ. առաջին ամիսներին, երբ Փաշինյանի շարունակական հանձնման քաղաքականության պայմաններում CaucasusWarReport տեղեկատվական պորտալը հաղորդեց, որ Բարխուդարլի գյուղը և Սովետական Ադրբեջանի Ղազախի շրջանի գյուղերը հայկական ուժերի կողմից ռուս խաղաղապահների միջնորդությամբ պետք է հանձնվեն Ադրբեջանին:
Գտնվելով նախընտրական փուլում՝ ՀՀ իշխանություններն ամեն կերպ փորձեցին քողարկել գործընթացը՝ հայտարարելով, թե, իբր, նման բան գոյություն չունի, իսկ վտանգների մասին խոսողները պիտակավորվեցին իբրև անբարոյականներ կամ 5-րդ շարասյան ներկայացուցիչներ:
Մարտի 22-ին տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի ասուլիսը վերացրեց ամեն կասկած. ՀՀ իշխանությունները պատրաստ են հանձնելու նաև նշված «անկլավները», ռազմավարական նշանակության կետեր, որոնց օտարման արդյունքում կկազմալուծվեն Տավուշի և Արարատի մարզերի անվտանգության համակարգերը, թշնամուն կանցնեն նաև միջպետական նշանակության ճանապարհները: Կարճ ասած՝ ՀՀ-ն կդադարի լինել կենսունակ պետություն, իսկ թշնամին նոր հնարավորություններ կստանա ՀՀ-ն քարտեզի երեսից բնաջնջելու իր ծրագրերում:
Ստորև անդրադառնանք Տավուշի մարզին, որտեղ գործ ունենք պայմանականորեն երկու գյուղախմբի հետ:
Առաջինը Սոֆուլու և Բարխուդարլու գյուղերն են, որոնք խորհրդային տարիներին եղել են ադրբեջանաբնակ: Դրանց ավերակները գտնվում են Ազատամուտ և Կայան գյուղերի մեջտեղում՝ Իջևան-Բերդ ճանապարհահատվածի աջ և ձախ կողմերում: Նշյալ գյուղերի տարածքների հենքի վրա՝ ամերիկյան GPS նավիգացիոն համակարգով ցուցադրվող անկլավն ամբողջովին վերահսկում է Իջևան-Բերդ ճանապարհի տվյալ հատվածը: Ավելի պարզ՝ Ազատամուտը Կայանին կապող մոտավորապես մեկ կմ երկարությամբ տվյալ ճանապարհահատվածն ամբողջովին հանձնվելու է Ադրբեջանին, եթե ՀՀ իշխանություններն այստեղ ևս առաջնորդվեն GPS համակարգով սահմանների որոշման այն աննախադեպ սկզբունքներով, ինչը եղավ Սյունիքի մարզի պարագայում և այլուր: Ավելին՝ ելնելով նշված համակարգի այսօրվա գծանշումից՝ Ադրբեջանին են անցնելու նաև Կայան բնակավայրի կեսը և Ազատամուտ գյուղի արևելյան թաղամասեր: 
Հաջորդ պայմանական գյուղախումբը գտնվում է Նոյեմբերյանի շրջանի Կիրանց - Ոսկեպար – Բաղանիս գյուղերով պարփակված հատվածում, որոնք տեղակայված են Իջևան – Նոյեմբերյան ճանապարհահատվածին երկայնքով:
Բերդ-Նոյեմբերյան խաչմերուկից դեպի Նոյեմբերյան տանող ճանապարհահատվածում խնդրո առարկա առաջին գյուղը Խեյրիմլին է, որը գտնվում է Կիրանց գյուղի հարևանությամբ՝ Ոսկեպար գետի վրա գտնվող կամրջին հարակից հատվածում: GPS համակարգը այս հատվածը, ներառյալ՝ միջպետական մայրուղին և Կիրանցից որոշ տներ, համարում է Ադրբեջանի տարածք:
Հաջորդ գյուղը Վերին Ոսկեպարն է (ադրբ.՝ Յուխարը Ասկիպարա), որը գտնվում է Ոսկեպարի արևմուտքում, և GPS նավիգացիոն համակարգով այն ադրբեջանական անկլավ է ՀՀ-ի կազմում: «Անկլավի»՝ Ադրբեջանին հանձնելու պարագայում՝ ռազմավարական նշանակության Ոսկեպար գյուղն ինքնին վերածվում է յուրօրինակ «Լաչինի միջանցքի»: Նշված գոտին թշնամուն հանձնելու պարագայում ադրբեջանական զինուժն ընդհուպ մոտենում է Լոռու մարզին և վերահսկողության տակ վերցնում Թեղուտի անտառները:
Մյուսը՝ Ներքին Ոսկեպարը (ադրբ.՝ Աշաղը Ասկիպարա), գտնվում է Ոսկեպարից արևելք՝ Սբ Աստվածածին եկեղեցու (6-7-րդ դարեր) թիկունքում: Նախկին ադրբեջանաբնակ գյուղն այժմ հայկական տիրապետության տակ է, գտնվում է ՀՀ-Ադրբեջան սահմանային դիրքերի հատվածում:
Հաջորդ գյուղը Բաղանիս Այրումն է, որը գտնվում է Իջևան – Նոյեմբերյան ճանապարհահատվածի աջ կողմում՝ Բաղանիս և Ոսկեվան գյուղերի հարևանությամբ: Խորհրդային տարիներին Նշված հայաբնակ գյուղերի և Բաղանիս Այրում ադրբեջանաբնակ գյուղի տներն ու տնամերձ այգիները սերտաճած են եղել: Այժմ, եթե GPS համակարգի հենքի վրա վերստին վերականգնվի խորհրդային պատկերը, կստացվի այնպես, որ Ադրբեջանի սահմանային խրամատները կփորվեն հենց Բաղանիսի և Ոսկեվանի տների հարևանությամբ:
Մի կարևոր խնդիր: Կիրանցի հարևանությամբ գտնվող Խեյրիմլի գյուղի պարագայում արդեն նշել ենք, որ ադրբեջանական վերահսկողության տակ է հանձնվում նաև միջպետական մայրուղին: Փաստենք, որ տխրահռչակ GPS համակարգի հենքի վրա սահմանագծման արդյունքում թշնամուն են հանձնվում ոչ միայն հիշյալ գյուղատեղիները, այլև Երևան – Թբիլիսի միջպետական մայրուղու ևս 4 նման հատվածներ Նոյեմբերյանի շրջանի Կիրանց - Ոսկեպար – Բաղանիս գյուղերով պարփակված հատվածում: Այդպիսով՝ թշնամին 5 տեղից մուտք է գործելու Երևան – Թբիլիսի միջպետական մայրուղու վրա: Կարելի է ասել՝ միջպետական ճանապարհն այդ հատվածում իսպառ փակվում է Գորիս – կապան մայրուղու օրինակով:
Որպես վերջաբան՝ փաստենք, որ GPS-ը ամերիկյան նավիգացիոն համակարգ է, որը տարբեր արբանյակների տվյալներով ֆիքսում է սարքի գտնվելու կետը։ GPS-ը և մյուս համակարգերը ՔԱՐՏԵԶ ՉԵՆ։ Այն սահմաններ հաստատող և, առավել ևս, որոշող ծրագիր չէ։ Ընդամենը նշում է այդ կետի ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԸ։ Իսկ այդ կետի վարչական պատկանելության հարցը որոշվում է սահմանակից երկրների կողմից՝ միջպետական համաձայնագրերով։ Եթե առկա է տարաձայնություն, ապա կողմերը դիմում են երրորդ կողմի կամ միջազգային արբիտրաժ։ Հավելենք նաև, որ որևէ մեկի համար պարզ չէ, թե GPS համակարգ խորհրդային ո՞ր քարտեզներն են մուտքագրված, ավելին՝ արդյո՞ք նշված նավիգացիոն համակարգի հետևում կանգնած անձինք չեն կաշառված ադրբեջանական նավթադոլարներով և Ադրբեջանի օգտին չեն գծանշել սահմանները»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>