Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան
13
Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Պատերազմ Արցախում
Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան

Արցախի ԱԺ-ն Հայաստանում հնարավոր է նիստ անի և ինքնորոշման հարցը կրկին բարձրացնի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Արցախի ժողովրդի ինքնորոշումը եւ արցախահայության ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումը մշտապես եղել են ԼՂ հակամարտության կարգավորման եւ դրա շուրջ բանակցությունների անկյունաքարը: Իսկ ի՞նչ է Ազգերի ինքնորոշման իրավունքը. այն ժամանակակից միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքն է: Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և Մարդու իրավունքների համաձայնագրի՝ ինքնորոշման իրավունքը հռչակվում է որպես միակողմանի գործողության հնարավորություն՝ ուղղորդված ժողովրդի ազատությանը և վարչական տարածքի որոշակի քաղաքական կարգավիճակին, առանց որևէ ենթատեքստի և սահմանափակման։ Արցախն իր ազատ ինքնորոշման իրավունքն իրացրել է 1991 թվականի անկախության հանրաքվեով: Եւ չնայած որ Արցախի հանրապետությունը որեւէ պետության կողմից ճանաչում չի ստացել, բայց այն մշտապես եղել է կայացած համակարգ ունեցող պետություն՝ իր դրոշով, հիմնով, օրենսդիր եւ գործադիր կառույցներով ու ամենակարևորը՝ ժողովրդավարական կառավարմամբ: Արցախի ժողովրդի ինքնորոշումը եւ սրա շուրջ միջազգային կոնսենսուսի ձեւավորումը բանակցային ողջ 30 տարիների ընթացքում եղել է հայկական կողմի առաջնահերթությունը:

Բանակցային գործընթացը, թերեւս, գլխիվայր շրջվեց 2020թ-ի 44 պատերազմից հետո, երբ հայկական կողմի բանակցային դիրքերն ամբողջությամբ խարխլվեցին: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայտարարեց, որ որպես առաջնահերթություն այսուհետ դիտարկում են արցախահայերի անվտանգությունն ու իրավունքները, իսկ ինքնորոշման իրավունքն,առհասարակ, դուրս եկավ բանակցային խոսույթից: Իսկ ահա վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները՝ վարչապետի եւ արտգործնախարարի մակարդակով, ամենաբարձր ամբիոններից հայտարարում էին, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղը: Այսպիսով, ՀՀ իշխանությունները միտումնավոր կամ անդառնալի սխալ թույլ տալով, կանաչ լույս վառեցին Ադրբեջանի ագրեսիայի եւ ռազմական գործողությունների համար, ինչի արդյունքում ունենք այսօրվա ցավալի իրավիճակը, երբ Արցախն ամբողջությամբ հայաթափված է, իսկ հունվարի մեկից արդեն, առհասարակ, կլուծարվի: Բայց չնայած ստեղծված այս իրավիճակին, ամեն ինչ դեռ կորած չէ եւ նույնիսկ հիմա Արցախի ինքնորոշման հարցը դեռ գոյության իրավունք կարող է ունենալ:

Իսկ ինչու այս ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում: «Ժողովուրդ օրաթերթ»-ը Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանից հետաքրքրվել է, արդյո՞ք հավանական համարում է նույնիսկ այս պայմաններում ինքնորոշման իրավունքի հարցը օրակարգ բերելը, եւ ի՞նչ քայլեր են անում Արցախից բռնի տեղահանված պաշտոնյաները եւ պատգամավորները այս ուղղությամբ, արդյո՞ք պատրաստվում են ԱԺ նիստ հրավիրել այդ օրակարգով և հարց բարձրացնել. «Նույնիսկ այս իրավիճակում որեւէ մեկը չի կարող փաստել, թե Արցախի հարցը փակված է, Արցախ գոյություն ունենալ չի կարող, արցախցիները սփռվեցին աշխարհով մեկ, ամեն բան ավարտվեց: Հիմա, սակայն, այնպիսի մի փուլում ենք, երբ դեռ ինքնակազմակերպվում ենք, պետք է կարողանանք իրավիճակը սթափ եւ սառը գնահատել, որպեսզի յուրաքանչյուր քայլ հաշվարկված եւ իրականությունից բխող լինի: Այս փուլում որեւէ բան չեմ բացառի, սակայն, ժամանակ է պետք այդ ամենը կազմակերպելու եւ հաշվարկված քայլեր անելու համար»,-ասաց Արցախի հանրապետության պատգամավորը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>