Ալիևը հրաժարվել է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ
Դիտել նաև
Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան
Ալիեւը կօգնի Փաշինյանին․ գերիներ կվերադառնան Հայաստան
Սահմանազատումը կշարունակենք. Վրաստանի հետ էլ պայմանավորվածություն ունենք. Փաշինյան
Ամեն օր նման մի առիթ տալիս է
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան
Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա, որտեղ պետք է կայանար նրա և Փաշինյանի հանդիպումը` Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների մասնակցությամբ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Պատճառը «Ֆրանսիայի ապակառուցողական դիրքորոշումն է, ինչպես նաև Էրդողանի` հանդիպմանը մասնակցելու Փարիզի և Բեռլինի անհամաձայնությունը»:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիայի նախագահը չի մեկնի Իսպանիա: Այցը հետաձգվել է, քանի որ թուրք առաջնորդը մրսել է և իրեն վատ է զգում։
Երկու տեղեկություններն էլ պաշտոնապես հաստատված չեն։

