Արտաշատը ղեկավարում է քաղաքապետի հայրը
«Հրապարակ» թերթը գրում է.«Արտաշատի նորընտիր քաղաքապետ Կարեն Բենիամինյանի գործը գրեթե ամբողջությամբ հայրն է կատարում՝ Գագիկ Բենիամինյանը: Նա շաբաթներ առաջ ազատվել է Շենգավիթի հարկային տեսչության պետի տեղակալի պաշտոնից՝ ասելով, թե հենց որդու համար է ազատվում, քանի որ մենակ գլուխ չի հանի: Գ. Բենիամինյանին Արտաշատում, հիշեցնենք, գիտեն որպես ընտրակեղծիքների համակարգման հմուտ վարպետ»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

