Հայաստանում չկա ընկալում, որ մենք շատ փոքր և վտանգավոր, բայց ընդհանուր նավի մեջ ենք, որը մտել է վտանգավոր մի փոթորկի մեջ. Հովհաննիսյան «Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ» Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը
13
Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ձևավորի. Ստեփան Դանիելյան ԿԸՀ-ի ներկայացուցչի հետ 15-20 րոպե զրույցի ժամանակ փաստեցինք 3-4 կարևորագույն կետ. Գևորգ Ստեփանյան Վահա՛գն Հովակիմյան, չստացված Վան Գոգ, բավական է պատվեր ընդունես, անտաղանդ նկարիչ. Մանուկ Սուքիասյան Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ. չգիտեմ՝ ինչ նիստի մասին է խոսքը, եղե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան ԲՀԿ-ն բողոքի ակցիա է անում՝ ընդդեմ ձայնագողության ԲՀԿ-ն ներկայացնում է հետագա քայլերը Արեքնազ Մանուկյանը դուրս եկավ ՔԿ-ից Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Այսօր, ժամը 13-ին հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ. ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա Որոշո’ւմը ցույց տվեք. փաշինյանական ռեժիմին սպասարկող «քկ»-ն մտել է Արեգնազ Մանուկյանի բնակարան Պատերազմ Արցախում
Հայաստանում չկա ընկալում, որ մենք շատ փոքր և վտանգավոր, բայց ընդհանուր նավի մեջ ենք, որը մտել է վտանգավոր մի փոթորկի մեջ. Հովհաննիսյան Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ» Վաղը հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները ՔՊ-ի համակիրներ էին Ժողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ» Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ձևավորի. Ստեփան Դանիելյան Սենց աջակցություն ունենաս ու 50% էլ չհավաքե՞ս․ անբաշար․ «Կարճ ասած» Սա «բեսպրեդել» է, Երևանի փողոցները հազարավոր մարդկանցով կհեղեղվեն. Սուրեն Սուրենյանց Լռեցնելու և հասարակությանն ահաբեկելու դասական բռնատիրական դրսևորում Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Գյումրու 102–րդ ռազմաբազայի զինծառայողները վերացրել են «Մայր Հայաստան»-ի վանդալիզմի հետքերը Հայկական կոնցլագերում ֆեյսբուքում ստատուսի համար ձերբակալել են Ալեն Ղևոնդյանին «Միասնության թևեր»-ը ևս կդիմի ԿԸՀ՝ ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն իրականացնելու պահանջով Ժանդարմերիական ռեպրեսիաները ծավալվում են. հիմա էլ ֆեյսբուքյան գրառման համար ձերբակալել են Ալեն Ղևոնդյանին Կիրակի օրը հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ եւ տեր ենք կանգնում մեր իրավունքին. Արման Աբովյան ԿԸՀ-ի ներկայացուցչի հետ 15-20 րոպե զրույցի ժամանակ փաստեցինք 3-4 կարևորագույն կետ. Գևորգ Ստեփանյան 4.8 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Շեքիի շրջանում․ ցնցումները հասել են Տավուշ Պուտինից շնորհավորանք չստացած Փաշինյանն... ինքն է շնորհավորել Պուտինին Ընդդիմադիրնե՛ր, հենց հիմա պետք է միավորվենք․․․ մեզ մի անելիք է մնացել․ Արեգնազ Մանուկյան Ընտրությունները Փաշինյանը չի հաղթել, քայլեր կանենք. Սամվել Կարապետյանը խոսեց Նպատակը ԲՀԿ–ին ԱԺ–ից դուրս թողնելն է. ԲՀԿ–ն պահանջում է վերաքվեարկություն երկու տեղամասերում Նման խայտառակ ընտրություններ ՀՀ–ում անկախացումից ի վեր չէին եղել. Աղեկյան. Տեսանյութ Վահա՛գն Հովակիմյան, չստացված Վան Գոգ, բավական է պատվեր ընդունես, անտաղանդ նկարիչ. Մանուկ Սուքիասյան Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ. չգիտեմ՝ ինչ նիստի մասին է խոսքը, եղե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան «Վախկոտ անհող ես դու, ձայների գող ես դու...». Ռուբեն Մխիթարյանի նոր սուպեր հիթը ԿԸՀ որոշումն այնքան փնթի է կայացվել, որ հասկանում ենք՝ որքան հեռու տանող նպատակներ ունեն. Էլինար Վարդանյան ԿԸՀ-ն կյանքի կոչեց Փաշինյանի ցանկությունը՝ թուլ չտալ ԲՀԿ-ն հաղթահարի անցողիկ շեմը. Տոնոյան Կամ պետք է ԿԸՀ որոշումները բեկանվեն, կամ լինի վերաքվեարկություն 2 տեղամասերում, կամ ընդհանուր վերաքվեարկություն ՀՀ ողջ տարածքում. Օրբելյան ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը. Ծառուկյան

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին Ազգային կոմիտեն հրավիրել է հանրահավաք

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին Ազգային կոմիտեն հրավիրել է հանրահավաք։

Ի՞նչ եմ ես մտածում այդ մասին։

1. «Միծինգ հանուն միծինգի» 

Հանրահավաքները քաղաքական պայքարի կարևոր մասն են, բայց ոչ միակ։ Դրանք ամփոփում են արդեն կատարված աշխատանքը, որը շատ դեպքերում կարող է անտեսանելի լինել։ Ակնհայտ է, որ ազգային ուժերը հանրահավաքները դիտարկում են ինքին որպես առանձին վերցրած քաղաքական գործողություն, որը չի կապվում մնացած աշխատանքի հետ։ Սա սխալ մոտեցում է, որի արդյունքում էլ մարդկանց և կազմակերպիչների սպասումները հանրահավաքից տարբերվում են։ Եթե նախապես արվի «տնային աշխատանքը», հանրահավաքին եկողներն ու դրա կազմակերպիչները կլինեն բոլորովին այլ՝ ավելի շահեկան վիճակում։ Ցավոք, ազգային ուժերը, իմ համեստ կարծիքով, չեն կատարում անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքը՝ ողջ ուժը կենտրոնացնելով բուն հանրահավաքի վրա և ունենալով անտեղի սպասումներ այդ գործողությունից։ Վերջիններիս նույն մտածողությունը ընդօրինակում են նաև շարքային քաղաքացիները։

2. «Հանրահավաքների իմաստը»

Հանրահավաքները լավ առիթ են հնարավորինս մեծ լսարանի հասցնելու ուզածդ ուղերձը։ Ընդ որում այդ լսարանը ունակ է տարածման իմաստով արագ բազմապատկելու ասածներդ, եթե ասածդ շատ հստակ է։ Այլ բառերով ասած՝ ինչքան հստակ խոսես ու ասես, թե ինչ ես արել և ինչ ես ակնկալում մարդկանցից, այնքան ավելի մեծ կլինի հանրահավաքի արդյունավետությունը մնացյալ պայքարի համար։ Ցավոք, մեր տեսած հանրահավաքները ոչ միայն զուտ տեխնիկապես թույլ չեն տալիս հստակ ուղերձ փոխանցել (երբեմն բեմից 30-40 մետր հեռավորության վրա արդեն ոչինչ չի լսվում), այլ նաև բովանդակային առումով պարունակում են հիմնականում քաղաքագիտական, այլ ոչ թե քաղաքական վերլուծություններ, իսկ եղած ուղերձներն էլ ոչ հստակ են։ Օր.՝ «Պետք է անել անհնազանդության գործողություններ» արտահայտությունը հստակ չէ, դրա փոխարեն պետք է լինի «Այս ինչ ժամին այս ինչ քանակով այս ինչ տեղում այս ինչ ձևաչափով անում եք այս ինչ բանը, որը տալու է այս ինչ արդյունքը, հետո մյուսը, ապա երրորդը»։ Դա վերաբերում է բոլոր հարցերին։

3. «Նոր դեմքեր»

Հանրահավաքներին մասնակցողներից շատերը պահանջում են «նոր դեմքեր»։ Պետք է հասկանալ, որ այդ պահանջը ավելի շատ բխում է ոչ թե իսկապես հռետորական արվեստի լավ օրինակներ տեսնելու և լսելու ցանկությունից, այլ այն հանգամանքից, որ բեմից հնչող խոսքը չի պարունակում հստակություն (տե՛ս վերևի կետը), քաղաքագիտական է, այլ ոչ քաղաքական։ Սա տեսնելով՝ պայքարող մարդիկ ուզում են նոր դեմքեր՝ վերջիններից ակնկալելով ոչ թե սիրուն խոսք, այլ հստակ քաղաքական ծրագիր։ Այլ պարագայում սիրուն խոսք ասողներ շատ կան։ Խնդիրը քաղաքական է։ Իհարկե, սիրուն և համոզիչ խոսքը կարևոր է, բայց մեր պարագայում շատ հստակ է, որ պայքարի պատրաստ մարդկանց համար այս փուլում դա պակաս նշանակություն ունի, քան բուն ասելիքը։ Այլ բառերով՝ պոպուլիզմը կարևոր է միշտ, սակայն մեր դեպքում խնդիրը հստակ քաղաքական ծրագրի բացակայությունն է։

4. «Քաղաքական ծրագիր»

Ազգային ուժերը ունեն մեկ ծրագիր՝ խաղաղ անհնազանդության գործողությունների միջոցով հասնել պետական համակարգի ուժային հատվածի պարալիզացմանը, ինչի արդյունքում կլինի քաղաքական հրաժարական։ Այս ծրագիրը մի շարք առումներով խիստ խոցելի է։ Սակայն վատ է նաև այն, որ այն միակ առկա տարբերակն է քաղաքական ուժերի մոտ։ Չկան այլ սցենարներ։ Որոշ դեպքում կա կույր հավատ, որ 2018 թ.-ին հենց այդպես է եղել։ Ոչ, 2018թ.-ի ապրիլի մի քանի իրադարձությունները նախապես կատարված աշխատանքի միայն երևացող հատվածն են եղել, բայց ոչ հիմնականը։ 

Մեկ սցենարի առկայությունը հեշտացնում է իշխանության գործը. իշխող ուժը իր ողջ ռեսուրսը կենտրոնացնում է այդ մի սցենարի լիարժեք չեզոքացմանը։ Չկա անկանխատեսելիության, անսպասելիության գործոն, ինչը թուլացնում է պայքարի արդյունավետությունը։ 

Ինչ վերաբերում է քաղաքական ծրագրի մյուս՝ ապագայի հատվածին, ապա այն ևս բացակայում է։ Չկա պարզ քայլերից կազմված հստակ ծրագիր, որը կպատասխանի իշխանական քարոզչության կողմից առաջ մղվող «ով էլ գա, բան չի փոխվի» թեզին։ Այլ բառերով ասած՝ պայքարին ակտիվ չմասնակցող, բայց կողքից հետևող ու իշխանությանը դեմ մարդը չգիտի, թե «բա որ սրանք եկան, ինչ են անելու Արցախի ու Սյունիքի համար» հարցի պատասխանը։ Քանի սա չկա, չի լինի մարդկանց ավելացում, հետևաբար չի լինի նաև առկա միակ սցենարի հաջողություն։

5. Վերջինը՝ «Բայց ժամանակ կա՞»

Ժամանակը միշտ քիչ է։ Մեր դեպքում ու այս պայմաններում՝ ավելի քիչ։ Բայց ինչքան չարվի այս պարզ, բայց ջանք ու ամենօրյա աշխատանք պահանջող գործը, ժամանակն էնքան կքչանա, կքչանան նաև դիմադրության ռեսուրները։ Եվ որևէ դեպքում հաղթանակ չի գրանցվի։

Սրանք իմ մի քանի դիտարկումներն են։

Ազգային կոմիտեն և ազգային քաղաքական ուժերն ընդհանրապես, կարծում եմ, որ պետք է վերանայեն իրենց մոտեցումները։ Այդ մոտեցումներից գլխավորը պետք է լինի հետևյալը. սա ազգային ազատագրական պատերազմ է։ Եթե լիարժեք չես մտնում կռվի մեջ, ապա պարտությունդ երաշխավորված է։

Շարքային քաղաքացիները պետք է այս պահանջը պարտադրեն ազգային ուժերին։ Իսկ դա անելու լավագույն ձևը հանրահավաքին մասնակցելն է և հենց տեղում այդ օրակարգը պահանջելն է։ Այլ տարբերակով չի լինում։ Հետևաբար պետք է մասնակցել հանրահավաքներին՝ հասկանալով, որ հանրահավաքի արդյունավետությունը կախված է ոչ միայն կազմակերպչից, այլև լսարանից։

Այսօրվա հանրահավաքը սկսում է 17:00-ին։

***

Ամենակարևոր իրադարձությունների մասին հավաստի տեղեկությունները ես գրում եմ իմ թելեգրամ ալիքում, ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ՝ t.me/varuzhandragoman

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի Ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>