Աշխատանք է տարվում ծանր վիրավորում ունեցող 30-ից ավելի արցախցու ՀՀ տեղափոխելու ուղղությամբ․ ԼՂ ԱՆ
Դիտել նաև
Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան
«Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան
Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Այս պահին աշխատանք է տարվում ծանր վիրավորում ունեցող 30-ից ավել արցախցու Հայաստան տեղափոխելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ԼՂ առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը:
«Աշխատանք ենք տանում ՀՀ առողջապահության նախարարության հետ և ուրախ եմ, որ ԿԽՄԿ-ն համաձայնություն է տվել ուղեկցելու: Մեքենաները Հայաստանից կգան Ստեփանակերտ և կտեղափոխեն: Լինում են դեպքեր, որ ուշացման պատճառով կյանքեր չեն փրկվում»,- ասաց նախարարը:

