Ադրբեջանը ստացել է Ղարաբաղում հայկական զորքերի զինաթափման երաշխիքներ. Հաջիև
Դիտել նաև
Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի Հայաստանի հետ․ Հաջիև
«Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի գործոն այլևս չկա»․ Հաջիև
«Բաքուն ու Երևանը դեկտեմբերին կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը»․ Հաջիև
«Ցավում ենք, որ Հայաստանը մինչ օրս չի պատասխանել». Հաջիև
Հայաստանը պարտավոր է պատասխանատվության ենթարկելու բոլոր պատերազմական հանցագործներին․ Հաջիև
Ադրբեջանը ստացել է Ղարաբաղում հայկական զորքերի զինաթափման երաշխիքներ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Մենք երաշխիքներ ենք ստացել, որ հայկական զինված ուժերը Ղարաբաղում զինաթափվելու են, լքելու են իրենց դիրքերը, ողջ զինտեխնիկան, այդ թվում՝ ծանր տեխնիկան, փոխանցելու են Ադրբեջանին՝ ռուսական խաղաղապահ զորախմբի համակարգմամբ»,- ասել է Հաջիևը։
Հաջիեւը խոսել է նաեւ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի մասին, նշել, որ համաձայնագրի նախագծին առնչվող հարցերի շուրջ 70 տոկոսն արդեն համաձայնեցված է։
Աղբյուր՝ NEWS.am

