Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը Փաշինյանն այլեւս Ալիեւի պահանջները չի կարող անել. ԲՀԿ -ի ձայները իրավիճակ են փոխելու. Մանուկ Սուքիասյան
15
Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան «Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյանը՝ ԿԸՀ–ին Մի ժամ սպասենք, այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն. Վարդևանյան ԲՀԿ-ն կանգնելու է ձեր կոկորդին. Սուրենյանց Ընդդիմության բողոքի ակցիան ԿԸՀ շենքի դիմաց Պատերազմ Արցախում
Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ «Երեխաս վախից գոռում է՝ մամա, միլիցիան է»․ աչքերի նմանության պատրվակով խուզարկել են արցախցիների տունը Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան Հարուցվել է վարչական վարույթ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Միկոյան «Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև Վերաքվեարկություն նշանակելը հայեցողություն չէր` պարտականություն էր Առաջին անգամ ՀՀ պատմության մեջ ընտրությունների կեղծված լինելը կարելի է հիմնավորել թվաբանական հաշվարկով Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան Բռնցքամարտիկ Իսրայել Հոկբկոխյանը ԿԸՀ-ի դիմաց հացադուլ հայտարարեց Ընդդիմությունը խորքային մեծամասնությունը է, իշխանությունը՝ թվային «Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյանը՝ ԿԸՀ–ին Մի ժամ սպասենք, այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն. Վարդևանյան Փաշինյանն այլեւս Ալիեւի պահանջները չի կարող անել. ԲՀԿ -ի ձայները իրավիճակ են փոխելու. Մանուկ Սուքիասյան ԲՀԿ-ն կանգնելու է ձեր կոկորդին. Սուրենյանց Ով ասում էր՝ ժողովո՛ւրդ, խոնարհվում եմ, սիրում եմ, պաշտում եմ՝ ընտրությունից 4 օր հետո թանկացնում է գազը, բենզինը, դիզվառելիքը. Խաչատրյան Մի շարք քաղաքական ուժեր քիչ անց հանդես են գալու կարևոր հայտարարությամբ Ռոբերտ Քոչարյանը անձնական բնույթի հարցերով եռօրյա այցով մեկնում է Հայաստանից «49 %-անոց» Փաշինյանի ռեժիմը ակտիվ շփումների մեջ է հակահայ Ալիևի ու նրա հայատյաց օգնական Հաջիևի հետ ՔՊ-ն որոշեց, որ ԲՀԿ-ն չի անցել Փաշինյանի «բրեժնևյան» պլակատները հանելու ժամանակը Այս պահին, ԿԸՀ-ի դիմաց (ֆոտո) «49 տոկոսանոց» Փաշինյանը ազդարարեց հարյուր հազարավոր հայ մարդկանց կալանավորելու, ունեզրկելու, ռեպրեսիաների ենթարկելու մասին Կան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման Աբովյան

Մեր պատմության այս փուլի վերջին էջը կարծես շրջվում է անտարբերների փառատոնային խինդի, «քաղաքականությամբ չզբաղվողների» տիեզերական երկչոտության դողերոցքի ներքո

Մեզ համար ողբերգական և հակահայկական սիմվոլիկայի հաղթարշավի գագաթնակետը ուրվագծվեց այսօր և կարող է արձանագրվել վաղը՝ սեպտեմբերի 21-ին անկախության խորհրդի և արցախյան շարժման ճիշտ հակառակ տրամաբանությամբ: Հայաստանն ու հայությունը զրկվում են պետականությունը խորհրդանշող գրեթե բոլոր սիմվոլներից, իսկ առանց պետականության սիմվոլների, նպատակների ազգերը պետականություն չեն ունենում, այլ ունենում են, պայմանական ասած, «գինու փառատոններ»:
 
Աշխարհը լուռ հետևեց արցախցիների մեկօրյա ինքնազոհ գոյամարտին, որը հայոց զենքի պատվի, սակայն հուսահատ պայքարի ևս մեկ խորհրդանիշն է դառնալու: Աշխարհը հետևեց և կարող է դեռ հետևել արցախցիների հերոսական պայքարին, որը ինչ-որ առումով նման է «Վերջին սամուռայը» ֆիլմին և դրա պատմական հիմքը հանդիսացող դեպքերին: Ամիսներով շրջափակման մեջ գտնվող արցախցին գիտակից մահվան է գնում արհամարհական ժպիտով նայելով աշխարհի «արդարության և մարդասիրության» վրա:
 
Աշխարհը լուռ հետևում է 21-րդ դարի նոր Հայոց ցեղասպանությանը, ինչպես հետևել է 20-րդ դարի ցեղասպանությանը, սակայն մի բան է փաստ՝ սա է աշխարհի և մեծ քաղաքականության խաղի կանոնը, դաժան, անմարդկային, հակաաստվածային, սակայն, այնուամենայնիվ, կանոնը: Այդպես եղել է և այդպես էլ շարունակվելու է, և միայն մենք ենք, որ լինելով պատմության ամենածույլ աշակերտը՝ այդպես էլ դասեր չենք քաղում և կրկին ապավինում կոչերին, արևմուտքին, Ռուսաստանին, Վիլսոնին, Սնուպ Դոգին և այլն:
 
Մեր պատմության այս փուլի վերջին էջը կարծես շրջվում է անտարբերների փառատոնային խինդի, «քաղաքականությամբ չզբաղվողների» տիեզերական երկչոտության դողերոցքի ու «նախկիններ, թալանչիներ, ասֆալտ, թոշակ» անգիտակից զառանցանքի ներքո:
 
Ազատ անկման մեջ գտնվող մեր պետականության և ազգի համար խիստ կանխատեսելի են հաջորդ սպառնալիքները, որոնք ստեղծել են պետականակործան իշխանությունները և նրանց մեղսակից, այսպես կոչված, դիվանագետները, որովհետև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը թվերով ու «կադաստրի վկայականի» մանրամասներով ճանաչելուց հետո դիվանագիտությունը վերանում է, թշնամի և ոչ թշնամի պետությունները ձեռք են բերում հնարավորություն հղում անելով Հայաստանին՝ հիմնավորել իրենց անտարբերությունը, չեզոքությունը: Թշնամի Ադրբեջանը հաջորդ քայլով պահանջելու է, այսպես կոչված, անկլավները և միջազգային հանրությունը կրկին լռելու է և կրկին հղում է անելու Հայաստանին:
 
Ադրբեջանի շարունակական աճող և նաև կոնկրետ անձերի հետ կապված պահանջների շրջանակներում չեն բացառվում հուսահատ և հերոսական դիմադրության որոշ նոր օրինակներ, պարտիզանական պայքարի դրսևորումներ, կամ 1920 թ. Կարսը հանձնելուց հետո ինքնասպան եղած գյումրեցի գնդապետ Հովհաննես Մազմանյանի արարքի նման սպայական պատվից բխող քայլեր: Սակայն սրանք արդեն այս ամբողջ պատմությանը ևս մեկ ողբերգական գույն տվող դետալներ են, արցախցու՝ իր հայրենիքում ապրելու կամքը վերահաստատող փաստեր, արժանապատիվ պայքարն ու մահը նվաստացումներից և կտտանքներով տանջամահ արվելուց գերադասող հայի պահվածք:
 
Հայության պատմությունը գոյապայքար է եղել միշտ և ըստ այդ տրամաբանության, պայքարը երբեք չի դադարում, հնարավոր չէ դադարեցնել: Ուստի, շարունակելու ենք մեր պայքարը հավատով առ Աստված և վճռականությամբ դեպի մեր հավերժական նպատակներ:
 
Թյուրքագետ Ռուբեն Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>