ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
15
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Եվ, այնուամենայնիվ, մի մոռացեք՝ նիկոլից հետո կյանք կա. Լիլիթ Գալստյան. Տեսանյութ

ԱԺ-ում հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Պատգամավորի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Համատարած մղձավանջի ու քաոսի, գոյաբանական, բարոյական ու արժեքային այս խորը ճգնաժամի մեջ, երբ բառիս բուն իմաստով ապրում ենք պատերազմին սպասելիս, երբ շրջափակված Արցախի գլխին կախված է ցեղապանվելու իրական սպառնալիքը, երբ գիտես, որ արցախցի երեխան կիսաքաղց է դպրոց գնում, դժվար է այլ թեմաներից խոսելը։

Եվ այս իրականության գլխավոր պատասխանատուն, մեր պետականության ապագան կասկածի տակ դնող «առաջնորդը» երեկ անվրդով դեմքով հայտարարում էր, թե «Հայաստանը հեղափոխական արժեքների ուղեծրից չի շեղվել»։

Նա 2018-ին այսպիսի հայտարարություն էլ էր արել.

«Մենք մանդատ ենք ստացել բուհերից արմատախիլ անելու բոլոր կուսակցական և խմբային երեւույթները. ուսանողները չպետք է վիզ ծռեն կուսակցությունների առաջ, բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականցվեն, ռեկտորները կուսակցական պատկանելիություն չպետք է ունենան, որեւէ կուսակցական չպետք է բուհ կառավարի»: Իսկ իրականությունը բոլորովին այլ է՝ Սուրեն Պապիկյանը, Տիգրան Ավինյանը, Վահագն Խաչատրյանը, Ժաննա Անդրեսայանը բուհերի կառավարման խորհրդի նախագահներ են: Եվ ամենուր միայն քպամերձներ:

Կարևորը սեփական իշխանությունը պահելն է․ կարմիր գծեր հատելով, օրենքների վրա խաչ քաշելով, «հպարտ քաղաքացիներին» ահաբեկելով ու նվաստացնելով:

Թշնամին Արցախում էթնիկ զտում է իրականացնում, ՔՊ-ն բուհերում՝ քաղաքական զտում. Էդգար Ղազարյան, Նաիրի Հոխիկյան, Արթուր Խաչատրյան, Արտակ Զաքարյան, Հայկ Մամիջանյան, Սուրեն Սարգսյան․․․ Շարքը երկար է. բարոյական սնանկությունը հասել է այնտեղ, որ Բրյուսովի դեկանը բացահայտ խոստովանում է, որ ժամեր չստանալուս պատճառը քաղաքական հայացքներս են:  

Իհարկե, այս ամենը չի կարող տեղի ունենալ առանց նախարարության գիտության կամ ցուցումի:

Վստահաբար, տեսել եք, թե Նորքում՝ մանկավարժական մի շարք կոլեկտիվներ ինչ ծառայամիտ խանդավառությամբ էին զեկուցում Ավինյանի քարոզարշավին իրենց ներկայությունը: Հայաստանի կործանվող համապատկերում սա սոսկ մի փոքր, էությամբ անբարո և ողորմելի խճանկար չէ, սա արդեն համապատկեր է։

Կարո՞ղ էիք պատկերացնել. որ չակերտավոր կրթական բարեփոխումների Հայաստանում ուսումնական տարին աշակերտների մի հսկա բանակի համար կարող էր առանց դասագիրք սկսվել, այն դեպքում, երբ օրենքի պահանջով դասագրքերը պետք է հաստատություններին բաշխվեին մինչև օգոստոսի 20-ը:

ՔՊ-ական գործընկերներ, փորձեք կողքից նայել այս ամենին.

Հետո հարց տվեք ձեզ. Ա՞յս իրականության համար էր ձեր պայքարը, ինչո՞ւ է պատերազմը կախվել մեր գլխին, ինչո՞ւ ենք ազգովին գլխիկոր ապրում, հարց տվեք, թե ինչո՞ւ տապալվեց Հայաստանի նշաձողը, ինչո՞ւ են այդպիսի նվաստատցուցիչ բառապաշարով խոսում և վարվում Հայաստանի հետ։

Սուտ, պոպուլիզմ, քաղաքական հալածյալներ, խեղված արժեքներ․․․

Ասֆալտի ֆետիշով ապրող զանգված…

Եվ, այնուամենայնիվ, մի մոռացեք՝ նիկոլից հետո կյանք կա»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>