Չեմ զարմանա, որ Փաշինյանն Արցախի նախագահին կոչի Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչ. Խաչատրյան. Տեսանյութ
Դիտել նաև
Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում
Վագիֆ Խաչատրյանը հիվանդանոց է տեղափոխվել․ նրան նորից կվիրահատեն
Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը
Վագիֆ Խաչատրյանը վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն. նախարար
Վագիֆ Խաչատրյանն այս րոպեներին վիրահատվում է. նա սրտի բաց վիրահատություն է տանում
«Նիկոլ Փաշինյանը երեկ հարված հասցրեց Արցախի Հանրապետության թիկունքին՝ նորընտիր նախագահին կոչելով ԼՂ առաջնորդ։ Չեմ զարմանա, եթե վաղը, տեղի տալով Ադրբեջանի պահանջին, Արցախի նախագահին կոչի Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչ»,- ԱԺ հայտարարությունների ժամին՝ անդրադառնալով Հանրայինի եթերում Փաշինյանի հայտարարությանը, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Վերջինի խոսքով՝ Փաշինյանը նաև ժամանակ ու ցանկություն չի ունեցել՝ զանգահարելու Արցախի նորընտիր նախագահին․ «Ի՞նչ շնորհավորելու բան կա, երեկ հայտարարել է Փաշինյանը՝ Հ1-ի եթերում»,- հավելել է պատգամավորը։

