Ինչպես կլուծեն իշխանությունները Վանաձորի ավագանու շուրջ ստեղծված խնդիրը.
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները դեռևս գարնանից մտմտացել են, թե ինչպես լուծեն Վանաձորի ավագանու շուրջ ստեղծված խնդիրը: Այն հանգամանքը, որ Վանաձորի ավագանին փոքրամասնությամբ նիստ գումարելով՝ ապօրինություն էր գործում, ի սկզբանե ակնհայտ է եղել, բայց մինչև ՍԴ-ի՝ անցած ուրբաթ կայացրած հայտնի որոշումը, խնդիրը պաշտոնական արձանագրում չի ունեցել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները որպես խնդրի լուծում դիտարկում են խոշորացման անվան տակ Վանաձորում ավագանու նոր ընտրություններ անցկացնելը: Ենթադրվում է, որ առաջիկա երկու ամիսներին Վանաձորի խոշորացման օրենսդրական փաթեթը կներկայացվի խորհրդարանի
հաստատմանը: Օրենսդրական փոփոխությունից հետո Լոռու մարզպետարանն իրավունք կունենա Վանաձորում ավագանու ընտրություններ նշանակել: Այդպիսով՝ հնարավոր կլինի ՍԴ որոշումը ևս շրջանցել՝ ձևացնելով, թե ընտրությունները ընդամենը խոշորացումով են պայմանավորված»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

