«Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբ Լրջագույն կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր մլն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա. Օրբելյան. Տեսանյութ «Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են». Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ)
27
ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ) ՍԴ նիստին ընդառաջ փաշինյանական «ոստ. գվարդիան» արդեն դատարանի բակում է «Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Պատերազմ Արցախում
Հերթական անգամ խոստովանեց` Արցախը հանձնել է գիտակցաբար․ Իշխան Սաղաթելյան Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբ ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է Փաշինյան, Պապ թագավոր, տիրակալություն, գիտակցաբար զոհաբերում. Լևոն Զուրաբյան «Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Այսօր մի պահ լարված իրավիճակ է եղել ՍԴ–ի մոտ, երբ այնտեղից ելան ԿԸՀ նախագահն ու նրա աշխատողը Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Բոլորն անցնելու են ԱԱԾ մեկուսարանով, նոր էդ մանդատը ունենան. Նարեկ Կարապետյան Լրջագույն կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր մլն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա. Օրբելյան. Տեսանյութ Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Ավելի քան կես միլիոն քաղաքացիներ իրենց քվեով հստակ արտահայտել են, որ չեն կիսում Փաշինյանի հակահայ օրակարգը. Հայ դատ Զախարովա․ Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին քննարկումը տեղափոխում է դեմագոգիայի ոլորտ Իրավական բոլոր հիմքերը կան, որ ՍԴ նախագահն ու դատարանի անդամները Վահագն Հովակիմյան չդառնան. Սուրենյանց Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց «Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են». Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ) Ընդդիմության հաղթանակը պարզապես խլվել է. Օսկանյան Ընտրություններին վարչական ռեսուրսի կիրառումը վտանգավոր է նրանով, որ անտեսանելի կերպով փոխում է ամբողջ ընտրական միջավայրը. Դրմեյան Փողոցը, Սահմանադրական դատարանն ու ԱԺ-ն լոկ գործիքներ են. Ընդդիմությունը պետք է ունենա հստակ ծրագիր ու «դեդլայն» Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան Հորմուզի նեղուցի կառավարման կանոնները կսահմանեն Իրանը և Օմանը. Իրանի ԱԳՆ Տիկին Սաֆարյանը կատարել է արտահայտություն, որ վերադարձ անցյալին չի լինելու․ Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Դատական նիստ՝ Մկրտիչ սրբազանի վերաբերյալ շինծու քրգործով (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հայտնվել է Հայաստանի օրենսդրությունից դուրս. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ

Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններին ընդառաջ այսօր համագործակցության հուշագիր ստորագրվեց «Մայր Հայաստան» դաշինքի և «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության միջև: Նախքան հուշագրի ստորագրումը, որով ՀԿ-ն սատարում է «Մայր Հայաստան» դաշինքին, «ԱԱԾ պահեստազորի սպաների միության» նախագահ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը ողջունեց Անդրանիկ Թևանյանին ու դաշինքի մյուս ներկայացուցիչներին։ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդի խոսքով՝ շատ խորհրդանշական է, որ համագործակցության հուշագիր է ստորագրվում «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի հետ: Նրա խոսքով այդպիսով նաև ուղերձ են հղում հանրությանը, որ չափազանց կարևորում և այս ընտրություններում էլ թիվ 1 խնդիր են դիտարկում անվտանգության մարտահրավերների հաղթահարումը: Անվտանգության խնդրի հաղթահարումով է նաև պայմանավորված, որ մեր երկիրը հնարավորություն ունենա պահպանել իր պետականությունը և ապահովել զարգացում և իրական խաղաղություն մեր պետության ու ժողովրդի համար:

«Մենք կարծում ենք, որ Հայաստանի անվտանգության խնդիրների հաղթահարման կարևորագույն նախապայմանը ամբողջական իշխանափոխությունն է: Եվ, մայրաքաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելով, նաև այդ խնդիրն ենք լուծում, ու կարծում ենք, որ մայրաքաղաքում իշխանափոխությունը հնարավորություն կտա և մեկնարկ կլինի ամբողջական իշխանափոխության համար»,-հայտարարեց Անդրանիկ Թևանյանը: Դրանից հետո, ինչպես նշեց «Մայր Հայաստանի» առաջնորդը, կձևավորվի նոր կառավարություն, իսկ կառավարության ձևավորումից ոչ ուշ, քան 1 տարի անց, տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդպիսով, Հայաստանում կձևավորվի արդեն նոր, լեգիտիմ իշխանություն, որովհետև այս իշխանությունները և կոնկրետ Նիկոլ Փաշինյանը չունեն ՀՀ քաղաքացիներին ներկայացնելու լեգիտիմություն:

«Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելով՝ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է Հայաստանի օրենսդրությունից դուրս: Եվ այդ պարագայում մենք Հայաստանի իշխանության ճգնաժամի խնդիր ունենք, որովհետև նա չի ներկայացնում Հայաստանի քաղաքացիներին»,-շեշտեց Անդրանիկ Թևանյանը: «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդն ընդգծեց, որ համագործակցության հուշագիրը նպատակաուղղված է հենց այն խնդիրների լուծումը գտնելուն և այն խոչընդոտները հաղթահարելուն, որոնք սպառնալիք են մեր պետականության համար:

***

«Մենք ստիպեցինք իշխանություններին վերցնել մեր օրակարգը․ ճիշտ է, նրանք սկզբում խուսափում էին դրանից»,-հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը՝ ԱԱԾ պահեստազորի սպաների միության ու «Մայր Հայաստան» դաշինքի միջեւ համագործակցության հուշագրի ստորագրումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։

«Մենք չենք ասում, որ Երեւանի ընտրությունները միայն Արցախի մասին են, ասում ենք, որ դրանք տեղի են ունենում այն պայմաններում, երբ Արցախը պաշարված է ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում, Հայաստանը գտնվում է այնպիսի անվտանգային միջավայրոմ, որ մայրաքաղաքի ընտրությունները պատեհ առիթ են՝ քաղաքական հանգուցալուծում տալու լեգիտիմության ճգնաժամին»,-նշեց Անդրանիկ Թեւանյանը: Երբ խոսվում է պետական դավաճանության մասին, ասաց նա, այդ հանցագործությունը կոնկրետ դրսևորում ունի. առաջինը՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս Նիկոլ Փաշինյանը խախտել է ՀՀ Անկախության Հռչակագիրը և Սահմանադրությունը և դրանով հանդերձ հայտնվել է օրենքից դուրս կարգավիճակում, երկրորդը՝ իրարարամերժ և մրցակցող հարթակներ են տեղափոխվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը և դրա հետեւանքով տուժում են ՀՀ-ն և Արցախը։

«Պրահայում 2022 թ-ի հոկտեմբերի 6-ին մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ, երբ փաստացի Հայաստանը վերախմբագրեց նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարությունը գոնե Լաչինի միջանցքի մասով։ Այսինքն, ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում Փաշինյանը նաեւ Լաչինն է ճանաչում Ադրբեջանի կազմում, եւ այդ իրավիճակում Ադրբեջանը ինչ ուզի՝ կանի»,-պարզաբանեց Անդրանիկ Թեւանյանը։ Եվ Փաշինյանի երրորդ հանցագործությունը, ըստ նրա, ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի արանքում Հայաստանը կռվախնձոր դարձնելն է։

«Պատահական չէ, որ Պուտին-Էրդողան հանդիպմանն ընդառաջ Փաշինյանը հարցազրույց է տալիս ու Թուրքիային ձեռնտու հայտարարություններ է անում՝ հակաիրանական, հակառուսական քարոզչությամբ նպատակ ունենալով ուժեղացնել Էրդողանին եւ թուլացնել ռուսական կողմին՝ ցույց տալու, որ Հայաստանը հենարան չէ»,-ասաց նա։ Այս քաղաքականությունը «Մայր Հայաստանի» համար խիստ անընդունելի է եւ դրա դեմ պայքարն է, որ դաշինքին մղել է մասնակցելու այս ընտրությանը։ Նրանք վճռական են թույլ չտալու, որ Հայաստանի թիվ մեկ օրակարգը դուրս մղվի քաղաքական դաշտից, մտահոգ են, որ ամեն օր կարող են զարգացումներ լինել և բոլորս պետք է պատրաստ լինենք։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>