Հիմա Ալիևն ու Փաշինյանը գործում են բացարձակ համահունչ ու համաձայնեցված
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
Փաշինյանն Ալիևին գրեթե բոլոր հնարավարությունները տվել է՝ Հայաստանի դեմ, առանց երրորդ երկրների կարծիքը հաշվի առնելու, գործողություններ՝ այդ թվում նաև ռազմական, կատարելու համար: Հիմա Ալիևն ու Փաշինյանը գործում են բացարձակ համահունչ ու համաձայնեցված: Փաշինյանն արդեն չի կարողանում երկրի ներսում անհատապես պատժել իր բոլոր ընդդիմախոսներին ու իրեն դավաճան համարողներին, դրա համար պետք է «համալիր» մոտեցում ցուցաբերի: Այդտեղ նրա միակ դաշնակիցը Ալիևն է: Ալիևը Նիկոլ Փաշինյանին ապահովագրում է ներհայաստանյան ցնցումներից և, եթե հարկավոր լինի, Փաշինյանը ադրպեջանական զորքով է փորձելու փրկել իր իշխանությունը:
Չեմ հոգնի կրկնել. Փաշինյան-Ալիև զույգը միայն հայ ժաղավրդի ճակատագիրը չեն որոշում, նրանց ցանկացած համատեղ ավանտյուրա բերելու է խոշարամասշտաբ տարածաշրջանային բախման, որտեղ, հայերից ու ադրբեջանցիներից բացի, սպանվելու են նաև թուրքերը, վրացիները, ռուսներն ու իրանցիները: Իսկ եթե հաշվի առնենք ժամանակակից պատերազմների և դրանցում ներգրավված վարձկանների գործոնը՝ բոլոր ազգերն են կորցնելու իրենց զավակներին:
Փաշինյանի նենգությունն ու «մեծ խաղը» ճակատագրական են լինելու տասնյակ միլիոնների համար՝ առանց ազգային խտրականության:
Փաշինյանը միջազգային արհավիրք է:
Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

