Մի շաբաթ հաց չունենալուց հետո գնեցինք. Եգիպտացորենի հաց է, կարևորը՝ Ակնայի ալյուրից չի. Արցախցի կին
Դիտել նաև
Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան
«Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան
Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Արցախցի Աննա Մանգասարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է երկու հացի լուսանկար ու գրառում արել:
«Մի շաբաթ հաց չունենալուց հետո գնեցինք։ Եգիպտացորենի ալյուրից, բայց շատ համեղ։ Չենք դժգոհում, կարևորը Ակնայի ալյուրից չի»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Հայաստանից Արցախ տանող ճանապարհը: Այսօրվանից Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով։ Մեկ անձի հաշվով կվաճառվի կես հաց (մոտավոր՝ 200 գրամ)։ Նշենք, որ արցախցիները փակել են Ասկերան-Ակնա ճանապարհն ու չեն ընդունում Ադրբեջանից որպես «հումանիտար օգնություն» ուղարկված ալյուրը։

