ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Բոլորդ մեկ հարցի պատասխան եք ակնկալում, խոսում եմ բաց ու անկեղծ․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ

«Այսօր՝ Արցախի Հանրապետության հռչակման օրը, աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրներում, 30 քաղաքներում տեղի են ունենում հանրահավաքներ, բողոքի ակցիաներ՝ ի պաշտպանություն արցախի։ Այսօր Արցախի մեր հերոսական ժողովուրդը աննախադեպ դիմադրություն է ցույց տալիս։ Հայ մայրը՝ իր սոված երեխան գրկին, մերժում է թշնամու առաջարկած սնունդը ու հայտարարում, որ այս պայքարը ինքնության պայքար է, արժանապատվության պայքար է, հայրենի հողում ապրելու և ինքնորոշման պայքար է։ Կեցցե արցախահայությունը և կեցցե Արցախը»,- Ազատության հրապարակում ի աջակցություն Արցախի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

 

Հանրահավաքի մասնակիցներին դիմելով՝ ասաց․ «Դուք այսօր ձեր ներկայությամբ ապացուցեցիք, որ կանգնած եք Արցախի կողքին, տեր եք մեր հայրենիքին, տեր եք Արցախին և պայքարը շարունակվում է։ Այս հանրահավաքը սովորական ու հերթականը չէ, սա ունի առաքելություն։ Այսօր հայ ժողովրդի համազգային ձայնը՝ Հայաստանում, աշխարհի տարբեր կողմերում, շատ կարևոր է մեր հետագա քայլերի ու գործողությունների համար։ Հայ ժողովուրդը հստակ ասում է, որ Հայաստանի իշխանություների մեջտեղ բերած հանձնվելու օրակարգը հայ ժողովրդի օրակարգը չէ, հայ ժղովուրդը մերժում է այդ օրակարգը և պատրաստ է շարունկակել պայքարը իր հայրենիքի համար»։

 

Անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, թե՝ «Եկել է խիզախ փոխզիջումների ժամանակը», Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Պարոն Միշել, մենք այլևս զիջելու տեղ չունենք, մենք ստանալու բան ունենք։ Թշնամին գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում, մեր հայրենիքը օկուպացված է Ադրբեջանի կողմից և գտնվում է շրջափակման մեջ, հետևաբար՝ հայ ժողովուրդը այլևս զիջելու տեղ չունի, դու և քո խամաճիկ Նիկոլը չեք կարող Ադրբեջանի ուժի սպառնալիքի տակ հայ ժողովրդին նոր զիջումներ պարտադրեք։ Բոլոր միջնորդ երկրները, միջազգային կազմակերպությունները պետք է հստակ իմանան՝ այն անձը, ում հետ այսօր բանակցում են, ով խոսում է Հայաստանի անունից, նա հայ ժողովրդին չի ներկայացնում, նրա հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է։

 

Նիկոլ Փաշինյանը որևէ լեգիտիմ իրավունք չունի Հայաստանի ներպետական օրենսդրությամբ, սահմանադրությամբ, անկախության հռչակագրով, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու։ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լիենլու։

 

Այսօր Լաչինի ճանապարհը փակողներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանն է՝ Պրահայի և Բրյուսելի հայտարարություններով։ Պահանջը՝ հրաժարվել այդ պայմանավորվածություններից, հայ ժողովրդի իրավունքն է, բայց դավաճաններից ունենալ ակնկալիք, անհույս է։ Հետևաբար, Հայաստանի օրվա իշխանությանը պետք է ուղարկել գրողի ծոցը՝ իրենց բոլոր պայամանվորվածություններով հանդերձ»։

 

Իշխան Սաղաթելյանը նաև ասաց․ «Հայ ժողովուրդը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում։ Այս ամենը կանխատեսել ենք, երեք-չորս տարի միասին պայքարել ենք, որ այս օրվան չհասնենք։ Ցավոք՝ մեր քաղաքացիներից շատերը չհավատացին, որոշները չվստահեցին, որոշները չհասկացան աղետի մասշտաբները, չհակացան, չգիտակցեցին, որ կարող է աղետը մտնել ցանկացած հայի օջախ։

 

Մենք էլ ունենք մեր սխալները և բացթողումները։ Այսօր ընդամենը մեկ բան կարող եմ ասել՝ մենք մեր նպատակի մեջ եղել ենք ազնիվ, պայքարել ենք հայրենիքի համար։ Մենք պայքրել են ոչ թե մեզանից մեկը իշխանություն դառնա, այլ պայքարել ենք, որ Հայաստանն առհասարակ իշխանություն ունենա։ Հետևաբար, մենք ազնիվ և արդար ենք մեր պայքարի մեջ։ Եթե չի ստացվել մի բան մինչև հիմա, դա կարողության հարց է եղել։ Այո, Հայաստանում պետք է ձևավորվի Հայաստանի ազգային իշխանություն, և այդ իշխանությունը ձևավորելու ուժի աղբյուրը դուք եք, հայ ժողովուրդը։ Մեզ անհրաժեշտ է մեր ժողովրդի անվերապահ աջակցությունը։

 

Հայաստանում ազգային իշխանություն ձևավորելու համար պետք է Երևանի փողոցներում ու հրապարակնելում ժողովրդի անհաղթահարելի ուժը։ Հետևաբար, մեր բոլոր քայլերուն ու գործողությունները ուղղված են լինելու դրան։

 

Սիրելի հայրենակիցներ, բոլորդ մեկ հարցի պատասխան եք ակնկալում, խոսում եմ բաց ու անկեղծ։ Բոլորիդ մտքում մեկ բան է՝ ե՞րբ ենք սրանց հեռացնելու, ի՞նչ ճանապարհով։ Ես ընդամենը մեկ բան կարող եմ ասել, հարթակից հնչեցին բազմաթիվ առաջարկություններ, բոլորիդ համար գաղտնիք չէ, որ ընդդիմադիր դաշտում տեղի են ունենում ակտիվ քննարկումներ․ սա մեկ հոգու, մեկ անձի որոշելիք չէ, սա արժանապատվության, մինչև վերջ գնալու պայքար է։ Ասել եմ ու նորից կրկնելու եմ՝ մեր հաջորդ հանդիպումը շատ չի ուշանա, Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու։ Հետևաբար, ամենակարևորը՝ չհիասթափվել, չհուսահատվել, չլռել և գնալ մինչև վերջ։ Մեր պայքարը հասնելու է այդ հաղթանակին»։

 

Իշխան Սաղաթելյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>