Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան
13
Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Պատերազմ Արցախում
Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի

Արցախը եղել և մնում է համահայկական միասնականության առանցք․ Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Անկախության տոնի առթիվ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի անկախության 32-րդ տարեդարձի առթիվ։ «32 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: 1921 թվականի հուլիսի 5-ից՝ Ադրբեջանին ապօրինի բռնակցվելու պահից և Ադրբեջանական ԽՍՀ-ում գտնվելու ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում գնալով սաստկանում էր Ադրբեջանի վարած ապարտեիդի և խտրականության քաղաքականությունը, բնիկ հայ ժողովրդի հանդեպ ստեղծվել էր ատելության և անհանդուրժողականության մթնոլորտ, որը հանգեցրել էր զինված բախումների, մարդկային զոհերի և հայկական գյուղերի խաղաղ բնակչության զանգվածային բռնատեղահանման:

Զարգացումների կործանարար ընթացքը կանխելու նպատակով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն օգտվեց ԽՍՀՄ գործող Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իր իրավունքից, այն է՝ 1990 թվականի ապրիլի 3-ի՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու մասին» օրենքի դրույթից, որի համաձայն՝ «ինքնավար հանրապետություններն ու ինքնավար կազմավորումներն իրավունք ունեն ինքնուրույն որոշել ԽՍՀՄ կազմում կամ նրա կազմից դուրս եկող միութենական հանրապետությունում մնալու հարցը, ինչպես նաև բարձրացնել սեփական պետական իրավական կարգավիճակի հարցը»:

Լեռնային Ղարաբաղի անկախությունը վերահաստատվեց նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով և 1992 թ. հունվարի 6-ին՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունված անկախության հռչակագրով։ Երեք տասնամյակ անց Ադրբեջանն իր իսկ սանձազերծած լայնածավալ պատերազմի արդյունքում օկուպացրել է Արցախի Հանրապետության տարածքի զգալի մասը: Նպատակ ունենալով հասնել Արցախի վերջնական հայաթափմանը՝ 2022 թվականի դեկտեմբերից առ այսօր՝ շուրջ 9 ամիս շարունակ, Ադրբեջանը, անտեսելով 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի իրավաբանորեն պարտադիր որոշումները, ինչպես նաև միջազգային հանրության բազմաթիվ կոչերը, կատարյալ պաշարման մեջ է պահում Արցախի 120 հազար բնակչությանը՝ զրկելով նրան բոլոր հիմնարար իրավունքներից և ազատություններից, ստեղծելով կյանքի համար անտանելի կենսապայմաններ և մատնելով սովահարության:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից արցախցիների հասցեին անընդհատ հնչեցվող սպառնալիքներն ու հաշվեհարդարի կոչերը` Արցախի ժողովրդի դեմ տարվող ցեղասպանական քաղաքականության կանխման կարևոր երաշխիքներից մեկը կարող է դառնալ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը: Երախտագիտություն հայտնելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և ազատության համար պայքարած մեր բոլոր հայորդիներին և գլուխ խոնարհելով արցախյան երեք պատերազմներում նահատակված մեր հերոսների հիշատակի առջև՝ վերահաստատում ենք, որ Արցախը եղել և մնում է համահայկական միասնականության առանցք՝ շարունակելով իր որդեգրած ուղին և պայքարելով մեր արժանապատիվ լինելիության համար:

Հորդորում ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացքում ներգրավված բոլոր միջազգային դերակատարներին ձեռնարկել անհետաձգելի և գործուն քայլեր՝ կանխելու Արցախի էթնիկ զտումն ու նրա բնիկ ժողովրդի հայրենազրկումը»,- ասված է Արցախի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>