Ինչո՞ւ եմ ես գալու սեպտեմբերի 2-ին՝ ժ․ 18։00-ին, Ազատության հրապարակում տեղի ունենալիք ՍՕՍ-Արցախ հանրահավաքին
Դիտել նաև
Իշխանությունը չի ուզում, որ արցախցիները մասնակցեն ընտրություններին
Արցախի հայաթափումից հետո ՀՀ կողմից սառեցվել են Արցախի անունով բացված բոլոր բանկային հաշիվները. տեղեկատվական շտաբ
Արցախից տեղափոխված Սլավիկ Համբարձումյանը դժվարությամբ է քայլում. հարազատներն առաջին անգամ հանդիպել են նրան
Արցախի թեմի առաջնորդի հարցը ներկայացվել է քննարկման
Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել
ՎԱՂԸ ՍՕՍ-ԱՐՑԱԽ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ Է
• Ինչո՞ւ եմ ես գալու սեպտեմբերի 2-ին՝ ժ․ 18։00-ին, Ազատության հրապարակում տեղի ունենալիք ՍՕՍ-Արցախ հանրահավաքին։
• Շատերը հարցնում են՝ «որ էկա, ի՞նչ ա լինելու»։ Ես կարող եմ հակառակ հարցը տալ՝ «իսկ եթե չգանք, ի՞նչ ա լինելու»։ Ու կպատասխանեմ։
• Կլինի այն, որ մեր թշնամիները հիմք կունենան մտածելու, որ հաղթել են մեզ, քանզի Արցախը մեզ այլևս այն աստիճանի չի հետաքրքրում, որ նույնիսկ պատրաստ չենք ոչ աշխատանքային օրով 2 ժամ գալ ցույցի։
• Եթե չգանք հանրահավաքի, մեր պոտենցիալ դաշնակիցները հիմք կունենան մտածելու, որ Հայաստանի բնակչությունը համաձայն է ՀՀ դե-ֆակտո իշխանությունների վարած քաղաքականության հետ, որ Հայաստանի բնակչությունը համաձայն է, որ Արցախը մերը չէ։
• Եթե չգանք հանրահավաքի, մենակ կթողնենք մեր պես մարդկանց, որոնք այդ օրը գալու են հանրահավաքի, քանզի հավատում են, որ Արցախը մերն է։
• Ես չեմ ուզում մենակ թողնել ինձ պես մարդկանց, չեմ ուզում, որ մեր բարեկամներն ու առավել ևս մեր թշնամիները մտածեն, որ ես համաձայն եմ, թե իբր Արցախը մերը չէ…
• Եթե դու նույնպես գիտես, որ Արցախը մերն է, չես ուզում մենակ թողնել քո պես մարդկանց, ուրեմն սեպտեմբերի 2-ին՝ ժ․ 18։00-ին, արի՛ Ազատության հրապարակ։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից

