Դուք շարունակեք տանը նստել, վախենալ պատերազմից, թշնամուն զիջել ամեն ինչ, միայն թե պատերազմ չլինի ու պարապ նեղսրտեք վատ լուրերից
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
Որ Ադրբեջանը պատրաստվում է առաջնագծի սադրանքների, վերջին շաբաթներին անընդհատ խոսում էինք։ Հայաստանի իշխանությունները մեզ մեղադրում են հանրությանը վախեցնելու մեջ, իսկ մարդիկ էլ գերադասում են բախտավոր անտեղյակ իրականությունը։ Եթե փակել ես աչքերդ ու չես տեսնում հրեշին, չի նշանակում, որ այն չկա։
Մինչև ՊՆ-ն պաշտոնապես կհայտնի ցավալի տվյալներ, ասեմ, որ պատերազմից և զոհերից ահաբեկվող հանրությունը վերջապես պետք է հասկանա՝ պատերազմը չի վերջացել, ու տարբերություն չկա՝ հայտարարված պատերազմի ժամանա՞կ ես առաջնագծում երկու զոհ տալիս, թե՞ իբրև թե խաղաղ ժամանակ։
Վերջապես պետք է հասկանանք, որ թշնամին լայնածավալ պատերազմից առաջ մաշեցնում է մեր ուժերը, ու եթե մենք վերջապես խելքի չգանք, չկենտրոնանանք դիրքերի ուժեղացման վրա և երբեմն նախահարձակ հարվածով չկանխենք թշնամուն, միշտ լինելու են զոհեր։
Դուք շարունակեք տանը նստել, վախենալ պատերազմից, թշնամուն զիջել ամեն ինչ, միայն թե պատերազմ չլինի ու պարապ նեղսրտեք վատ լուրերից, իսկ մենք շարունակենք կահավորել մեր դիրքերը, որ ձեր զավակները անվտանգ լինեն հայրենիքի առաջնագծում։
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից

