«Ցանկություն ու սիրտ չկա». Սիրուշոն նոր երգ կներկայացնի
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Դիտել նաև
Սիրուշոն պատմել է, թե ինչպես է համագործակցել աշխարհահռչակ Ջեյկոբ Մեյերիի հետ ու ստեղծել կարմիր զգեստը
«Տղաներս բացարձակ չեն երգում, երգն իրենցը չէ, Զաբելը՝ դեռ կտեսնենք». Սիրուշո
«Օյլե»-ն առանձին ստուդիայում փակված ու արված ձայնագրությունների շարքից է. Սիրուշո
Հաշվի առնելով մեր երկրի ներկայիս մթնոլորտը՝ Ռուսաստանի հյուրախաղերը որոշվեց տեղափոխել․ Սիրուշո
Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն տևական դադարից հետո հանդիսատեսի դատին կհանձնի իր նոր ստեղծագործությունը: Այս մասին երգչուհին հայտնել է սոցցանցերի իր էջերում՝ հավելելով, որ երգը կկոչվի «Դոնիկ»:
«Հոգիս ու միտքս հանգիստ չեն, ինչպես յուրաքանչյուր սրտացավ հայինը… Տևական ժամանակ է՝ չեմ ներկայացրել նոր ստեղծագործություններ. ցանկություն ու սիրտ չկա։
Բայց նաև գիտակցում եմ, որ պետք է աշխատել։ Հուսով եմ՝ իմ նոր աշխատանքներով կոգևորեմ, կհուզեմ ու գոնե մի քիչ դրական զգացողություններ կարթնացնեմ մարդկանց մեջ…»,- գրել է երգչուհին: