«Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան
20
Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Պատերազմ Արցախում
Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց վարձ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Ինչո՞ւ ՀՀ-ում ընդդիմության լայնածավալ «մաքրագործումը» չի հանգեցրել փողոցային բողոքի ցույցերի․ ТАСС Բռնազավթված Արցախում ռուսական եկեղեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից վերածվել է ռազմական վարժարանի Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ. ոստիկանները բերման ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակցին Հայտնի են Ճամբարակում վրաերթի ենթարկված զինվորների անունները. վարորդը վարելու իրավունք չի ունեցել Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած ուժն ագրեuիшյի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում uտորաgմանը. Աբրահամյան Ոչ շատ հեռու ապագայում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվելու է Էդիկ Մինասյանի անմեղությունը. Պաշտպան «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը մաhաgել է Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ»

«Մայր Հայաստանն» Արցախի հետ է ու, բնականաբար, նիկոլիզմի դեմ

Սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության հռչակման 32-րդ տարեդարձն է: Սակայն Արցախում ու Արցախի հետ կապված ամենևին էլ տարեդարձային տրամադրություններ չեն՝ հասկանալի պատճառներով: Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն ուրանալուց հետո, ինչպես հայտնի է, Ադրբեջանն է՛լ ավելի սեղմեց շրջափակման օղակը՝ նպատակ ունենալով սովահարության, կյանքի պայմաններն անտանելի դարձնելու միջոցով ճնշել ու ցեղասպանության կամ բռնագաղթի ենթարկել Արցախի հայությանը: Վիճակն իսկապես օրհասական է: Ու նման վիճակը որոշակիորեն ամբողջացնում է այն ծրագիրը, որն իրագործելու համար էլ իշխանության բերվեց Նիկոլ Փաշինյանի նման մեկը:

Հայտնի է, որ սեպտեմբերի 2-ին հանրահավաք է նախաձեռնվել՝ շեշտը դնելով Արցախի կողքին, Արցախի հետ լինելու, մեր պաշարված ու թշնամու ագրեսիային դիմագրավող հայրենակիցներին գոնե հոգեբանորեն աջակցելու վրա:

Ինքնին սպասելի է, որ ազգային ուժերը, իրենց ներկայացուցիչները, առհասարակ, այս մղձավանջային վիճակը տանել չցանկացող ու Արցախի և Հայաստանի ճակատագրով մտահոգ մարդիկ ակտիվորեն կարձագանքեն Արցախի անկախության օրը՝ սեպտեմբերի 2-ի հանրահավաքի նախաձեռնությանը:

Նմանապես միանգամայն բնական է, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված «Մայր Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակն առաջնորդող Անդրանիկ Թևանյանը կոչ արեց քաղաքացիներին, որ անպայման մասնակցեն սեպտեմբերի 2–ի հանրահավաքին, որ նախատեսված է երեկոյան ժամը 18-ին, Ազատության հրապարակում։

«Արցախը լքվել և ուրացվել է Հայաստանի իշխանության, բայց ոչ հայ ժողովրդի կողմից»,-իր ֆեյսբուքյան գրառման մեջ ընդգծել է Անդրանիկ Թևանյանը։

Ապա հայտարարությամբ հանդես եկավ «Մայր Հայաստան» դաշինքը նմանօրինակ կոչով, մասնավորապես նաև նշելով. «Միացի՛ր. եթե չլինի Արցախը, ապա չի լինի Հայաստանը, չի լինի Երևանը: Միացի՛ր. ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ Արցախը մենակ չէ և հայ ժողովուրդը չի պատրաստվում զիջել իր անօտարելի իրավունքները»:

Նկատենք, որ մինչև սեպտեմբերի 2-ը դեռ մի ամբողջ շաբաթ կա: Իսկ իրադարձություններն Արցախում ու Արցախի հետ կապված, բավականին արագ են զարգանում: Խոսքը տվյալ դեպքում նախ Արցախում Նիկոլ Փաշինյանի կամակատար Արայիկ Հարությունյանի կողմից զանազան «խաղեր տալու» և դրանով պայմանավորված՝ տհաճ ու հավելյալ լարված մթնոլորտի, Աղդամի կողմից Ադրբեջանի դիմաց ճանապարհը բացելու մտադրությունների մասին է: Մյուս կողմից, Արցախի պաշարումը արդեն ավելի քան 200 օր է շարունակվում ու, հասկանալի է, որ պարենի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ամեն ինչի ծայրահեղ պակասությունն արդեն առավել քան զգացվում է:

Ի լրումն, Փաշինյանի իշխանությունն այդ վիճակի ֆոնին զբաղված է Արցախն Ադրբեջանի արյունարբու գիրկը հրելով: Չնայած, ինչ կարելի էր սպասել Նիկոլ Փաշինյանից:

Այդ տեսանկյունից, ի դեպ, հարկ է ընդգծել, որ Երևանի ավագանու ընտրապայքարի մեջ մտած «Մայր Հայաստան» դաշինքն ի սկզբանե հայտարարել է, որ այդ քալը (ընտրություններին մասնակցելը) անում է ամբողջական իշխանափոխության հասնելու, Փաշինյանին հեռացնելու և այդպիսով Արցախին ու Հայաստանին ոչնչացման ուղղակի սպառնալիքից ձերբազատելու նպատակով:

Ավելին, ընտրապայքարի մեջ մտած ուժերի, թեկնածուների շարքում Անդրանիկ Թևանյանը միակն է, որ հստակ հայտարարել է, որ իր գլխավոր հակառակորդը կամ իր բառերով ասած՝ իր «հաճախորդը» Նիկոլ Փաշինյանն է:

Արմեն Հակոբյան

Աղբյուր՝ 7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>