Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը Փաշինյանն այլեւս Ալիեւի պահանջները չի կարող անել. ԲՀԿ -ի ձայները իրավիճակ են փոխելու. Մանուկ Սուքիասյան
15
Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան «Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյանը՝ ԿԸՀ–ին Մի ժամ սպասենք, այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն. Վարդևանյան ԲՀԿ-ն կանգնելու է ձեր կոկորդին. Սուրենյանց Ընդդիմության բողոքի ակցիան ԿԸՀ շենքի դիմաց Պատերազմ Արցախում
Այս ընտրությունն ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Օսկանյան Ակնհայտ է, որ այս քրեական գործն ունի քաղաքական բնույթ. Ալեն Ղևոնդյանը փոխանցել է իր խոսքը ԿԸՀ-ի արածը ստեղծում է չափազանց վտանգավոր նախադեպ և լրջագույն հարված է պետականությանը. Արսեն Թավադյան «Գյուլնազ տատի հեքիաթներն» ու... Փաշինյանի Հովակիմյան Վահագնի «արդարացող» հայտարարությունը Աննա Հակոբյանը վարչապետի տիկնոջ կարգավիճակով գործուղվում է ԱՄՆ Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ «Երեխաս վախից գոռում է՝ մամա, միլիցիան է»․ աչքերի նմանության պատրվակով խուզարկել են արցախցիների տունը Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան Հարուցվել է վարչական վարույթ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Միկոյան «Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև Վերաքվեարկություն նշանակելը հայեցողություն չէր` պարտականություն էր Առաջին անգամ ՀՀ պատմության մեջ ընտրությունների կեղծված լինելը կարելի է հիմնավորել թվաբանական հաշվարկով Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան Բռնցքամարտիկ Իսրայել Հոկբկոխյանը ԿԸՀ-ի դիմաց հացադուլ հայտարարեց Ընդդիմությունը խորքային մեծամասնությունը է, իշխանությունը՝ թվային «Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյանը՝ ԿԸՀ–ին Մի ժամ սպասենք, այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն. Վարդևանյան Փաշինյանն այլեւս Ալիեւի պահանջները չի կարող անել. ԲՀԿ -ի ձայները իրավիճակ են փոխելու. Մանուկ Սուքիասյան ԲՀԿ-ն կանգնելու է ձեր կոկորդին. Սուրենյանց Ով ասում էր՝ ժողովո՛ւրդ, խոնարհվում եմ, սիրում եմ, պաշտում եմ՝ ընտրությունից 4 օր հետո թանկացնում է գազը, բենզինը, դիզվառելիքը. Խաչատրյան Մի շարք քաղաքական ուժեր քիչ անց հանդես են գալու կարևոր հայտարարությամբ Ռոբերտ Քոչարյանը անձնական բնույթի հարցերով եռօրյա այցով մեկնում է Հայաստանից «49 %-անոց» Փաշինյանի ռեժիմը ակտիվ շփումների մեջ է հակահայ Ալիևի ու նրա հայատյաց օգնական Հաջիևի հետ

Սկզբում ուղեղը գլյուկոզ է գտնում ճարպերում, հետո մկաններում, հետո չի գտնում, հետո մեռնում ես. Արցախի հարցը համամարդկային հարց է

Սկզբում ուղեղը գլյուկոզ է գտնում ճարպերում, հետո մկաններում, հետո չի գտնում, հետո մեռնում ես։

Ուղեղի նորմալ աշխատանքի համար օրական անհրաժեշտ է 120 գրամ գլյուկոզա։ Նա այն ստանում է ուտելիքից։

2-6 ժամ չուտելու դեպքում մենք սկսում ենք քաղց զգալ։

Գլյուկոզան արյան մեջ սպառվում է 24-48 ժամում՝ 1-2 օրում, ու մեր ուղեղը փորձում է էներգիա գտնել օրգանիզմում, և քաղցից բացի գրգռվածություն ենք զգում։

Այս պահից ուղեղը էներգիա է հայթայթում ճարպերում։ Վառում է դրանք, սկսում ենք նիհարել։ Զգում ենք հոգնածություն, գլխացավ, դժվար ենք շնչում, փորը ցավում է։

72 ժամ անց, երբ սպառվել է ճարպը, ուղեղը էներգիա է գտնում մկաններում ու դրա համար խլում է սպիտակուցները (պրոտեինը)։ Ուղեղը շարունակում է գործել, բայց մեր մկանները քայքայվում են։ Մեր սիրտը, աղիքները, լյարդը, ձվարանները, ամորձիները փոքրանում են։

Այս փուլից սկսած օրգանիզմը հարմարվում է իրավիճակին, դանդաղեցնում է նյութափոխանակությունը, որ ինչքան կարողանա շատ սննդանյութ պահպանի, իսկ ուղեղը սկսում է 30 գրամ գլյուկոզա գործածել, 4 անգամ քիչ։

Հասարակ գործողություններ անելը դժվարանում է, մտածելը՝ սահմանափակվում։ Դեպրեսիան, անհանգստությունը, սթրեսը ներխուժում է մեր մտքի մեջ։ Օր օրի, ժամ առ ժամ վիճակը սրվում է, մենք ավելի ու ավելի անշարժունակ ու անգործունակ ենք դառնում։ 72 ժամից հետո դեռ առնվազն 888 ժամ՝ 37 օր էս վիճակի վատթարացմամբ կապրենք, մինչև էլ ուղեղը գլյուկոզա չստանա ու մեռնենք։

Մենք կարող ենք առանց ուտելիքի դիմանալ մոտ 20-60 օր, կախված նրանից, թե որքան ենք ջրազրկված։ Միջինում հաշվենք 40 օր։

40 օրը 960 ժամ է։ 960-ը 160 հատ վեց ժամ է պարունակում։ Այսինքն, ուտելուց հետո քաղց զգալու 6 ժամից՝ 160 անգամ։

Օգոստոսի 15-ին, Արցախի շրջափակման 247-րդ օրը սովամահ եղավ 40-ամյա Կ․Հովհաննիսյանը։ Նա անցել է այս բոլոր փուլերով։ Նրա սովի մեկնարկի օրը հայտնի չի, հայտնի է՝ վերջինը։

Մեկնարկի օրը գտնելու համար հաշվենք՝ միջինում 40 օր։ Օգոստոսի 15-ից հանած 40 օր, ստանում ենք հուլիսի 5։ Արցախի պաշարման 207-րդ օրը։

Հուլիսի 5-ը՝ Հայաստանի Սահմանադրության օրը․ գլուխ 2-րդ, հոդված 24՝ Կյանքի իրավունք, Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք։

Հայաստանի քաղաքացին, 40 օր տանջամահ լինելով, զրկվում ա կյանքի իրավունքից։ Հոդված 24, մաս 2-րդ՝ Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից: Հայաստանի քաղաքացին Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու կամայականությամբ զրկվել ա կյանքի իրավունքից։

40 օր, 960 ժամ տանջանքը ցրելու համար անհրաժեշտ ա դարակում պահած երեխայի բռնության մեկ վիդեո, և մեկ-երկու ժամ, որպեսզի կյանքի իրավունքից 40 օրվա ընթացքում զրկվածի պատմությունը անցնի պատմության գիրկը։ Վիդեո պատկերն ավելի ազդեցիկ է, քան 40 օր մարդու տանջանքը, եթե չկա տաջանքի վիդեոն։ 1 Երեխայի բռնության ենթարկողը 1 օրում կալանավորված է, 30 հազար երեխայի 250 օր սովամահ անողը՝ ոչ։

Դիտավորյալ սով հայտարարելը, պահանջ ներկայացնելով, կոչվում է հացադուլ։

Աշխարհի հայտնի հացադուլներից է Բրիտանիայի կառավարության դեմ իռլանդական հացադուլը: Ինքն իրենց տանջանքի ենթարկելով` մահացան 10 հոգի, 1981 թվականին, ամենաշուտ մահացողը՝ 46 օրում, ամենաուշը՝ 73։

Բանտարկյալ Օռլանդո Զապատայի հացադուլը Կուբայի դեմ։ Մահացավ 83-րդ օրը։ 2010 թվականին։

Բրիտանիայի դեմ հնդիկ Մահաթմա Գանդին 21 օր է հացադուլի մեջ եղել։ 1932 թվականին։ Հնդիկներն ազատվում են Բրիտանիայից։

Կա անեկդոտ՝ հրեաները Գանդիին հարցնում են՝ ինչպե՞ս ազատվենք Հիտլերից, ասում է՝ հացադուլ արեք։ Նույնը պրոյեկտենք Հայաստանի վրա․ հայերը Գանդիին հարցնում են, ինչպե՞ս ազատվենք Նիկոլից, ասում է՝ հացադուլ արեք։

Հայաստանի հայտնի հացադուլներից է Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական հացադուլը, 2013 թվական։

44-օրում հացադուլից բանտում մահացած Մհեր Եղիազարյանինը, 2019 թվական։

Ամենակարճ հացադուլը Մաշտոցի Պուրակում Բայանդուր Պողոսյանինն էր։ 1-2 ժամանոց։ Չի հասել անգամ քաղցը զգալու պահին։ 2012 թվական։

Այս տողերը գրելու արանքում հեղինակը նախաճաշել է։ Ուղեղին գլյուկոզա հասցնելու համար կերել է երկու ձվից սնկով ձվածեղ, ֆրանսիական բրիե պանիր՝ փաթաթելով Երեմյան լավաշի մեջ, մեկ հատ Չուդո յոգուրտ՝ ելակի, Հարավային ամերիկայից ներկրված կես հատ ավոկադո։ Սրճել է։ Խմել է Նեսկաֆե Գոլդ լուծվող սուրճ՝ մեկ հատ Արկոլադ շոկոլադով։ Եվ ստացել է 5000 միլիգրամ վիտամին ԴԵ 3, որն օգտակար է ոսկրերի, սրտի և իմունային համակարգի առողջության համար։

Այս ընթացքում տողերի հեղինակը տեսել է գրառում, որ իրենից 200կմ հեռավորության վրա պաշարման մեջ գտնվող, նույն լեզվով խոսող մարդը փոխանակում է 0․5 լիտր Ջերմուկը ձեթի հետ։

Կ․ Հովհաննիսյանի մահանալու ժամերին նրանից 200կմ հեռավորության վրա գտնվող Հայկ Մանասյան անունով Հայաստանից մի բժիշկ, որի ուղեղը բավարար քանակով գլյուկոզա է ստանում ամեն օր, ուղեղը գործածել է հայտնելու, որ Արցախը Հայաստանի պետականության մաս չի համարում, այդպիսով՝ զրկելով, որ գլյուկոզայի բավարար չափաբաժինը հասնի 120-150 հազար ուղեղի, որոնցից 30 հազար ուղեղը պատկանում են երեխայի։

Երեխայի ուղեղն առանց գլյուկոզայի դիմանում է մինչև երկու շաբաթ։

Մեկ ուրիշ Հիպոկրատի երդում տված, որը նաև ուղեղների համար, որոնք գլյուկոզա չեն ստանում, առողջապահության նախարար է եղել, անունը՝ Արսեն Թորոսյան, ստել է, թե Արցախի ճանաչման շանս չի եղել և չկա։ Այդ խոսքերը ևս 120-150 հազար ուղեղ զրկում են գլյուկոզայից, մատնում սովամահության։ Այդ խոսքերը վնաս ու չարիք են պատճառում նրա հիվանդիներին (պացիենտներին)։

Հայաստանում բոլոր ուղեղները, որոնք ամեն օր բավարար քանակով գլյուկոզա են ստանում, կարող են իրենց ուղեղը գործածել, որ հնար գտնեն, որպեսզի Արցախում պաշարման մեջ գտնվող մարդկանց ուղեղները բավարար քանակով գլյուկոզա ստանան, և, որպեսզի ձերբազատվեն այն խոչընդոտներից, որոնք արգելափակել են գլյուկոզայի մուտքը ուղեղներ։

Արցախի հարցը համամարդկային հարց է։

Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>