Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը Փաշինյանն այլեւս Ալիեւի պահանջները չի կարող անել. ԲՀԿ -ի ձայները իրավիճակ են փոխելու. Մանուկ Սուքիասյան
15
Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան «Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյանը՝ ԿԸՀ–ին Մի ժամ սպասենք, այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն. Վարդևանյան ԲՀԿ-ն կանգնելու է ձեր կոկորդին. Սուրենյանց Ընդդիմության բողոքի ակցիան ԿԸՀ շենքի դիմաց Պատերազմ Արցախում
Այս ընտրությունն ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Օսկանյան Ակնհայտ է, որ այս քրեական գործն ունի քաղաքական բնույթ. Ալեն Ղևոնդյանը փոխանցել է իր խոսքը ԿԸՀ-ի արածը ստեղծում է չափազանց վտանգավոր նախադեպ և լրջագույն հարված է պետականությանը. Արսեն Թավադյան «Գյուլնազ տատի հեքիաթներն» ու... Փաշինյանի Հովակիմյան Վահագնի «արդարացող» հայտարարությունը Աննա Հակոբյանը վարչապետի տիկնոջ կարգավիճակով գործուղվում է ԱՄՆ Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ «Երեխաս վախից գոռում է՝ մամա, միլիցիան է»․ աչքերի նմանության պատրվակով խուզարկել են արցախցիների տունը Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան Հարուցվել է վարչական վարույթ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Միկոյան «Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև Վերաքվեարկություն նշանակելը հայեցողություն չէր` պարտականություն էր Առաջին անգամ ՀՀ պատմության մեջ ընտրությունների կեղծված լինելը կարելի է հիմնավորել թվաբանական հաշվարկով Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան Բռնցքամարտիկ Իսրայել Հոկբկոխյանը ԿԸՀ-ի դիմաց հացադուլ հայտարարեց Ընդդիմությունը խորքային մեծամասնությունը է, իշխանությունը՝ թվային «Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյանը՝ ԿԸՀ–ին Մի ժամ սպասենք, այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն. Վարդևանյան Փաշինյանն այլեւս Ալիեւի պահանջները չի կարող անել. ԲՀԿ -ի ձայները իրավիճակ են փոխելու. Մանուկ Սուքիասյան ԲՀԿ-ն կանգնելու է ձեր կոկորդին. Սուրենյանց Ով ասում էր՝ ժողովո՛ւրդ, խոնարհվում եմ, սիրում եմ, պաշտում եմ՝ ընտրությունից 4 օր հետո թանկացնում է գազը, բենզինը, դիզվառելիքը. Խաչատրյան Մի շարք քաղաքական ուժեր քիչ անց հանդես են գալու կարևոր հայտարարությամբ Ռոբերտ Քոչարյանը անձնական բնույթի հարցերով եռօրյա այցով մեկնում է Հայաստանից «49 %-անոց» Փաշինյանի ռեժիմը ակտիվ շփումների մեջ է հակահայ Ալիևի ու նրա հայատյաց օգնական Հաջիևի հետ

Ադրբեջանական հատուկ գործակալը Սյունիքում նկարահանումներ է արել ԲաքուTV-ի համար

Լրագրող Նարինե Կիրակոսյանը ահազանգում է․

Ադրբեջանական հատուկ գործակալը Հայաստանում Սյունիքի մարզում նկարահանումներ է արել, վերցրել մեկնաբանություններ Հայաստանի բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչներից և Զանգեզուրի "էկոլոգիական աղետալի" իրավիճակի մասին ներկայացրել ԲաքուTV - ի ռեպորտաժում։

Նյութը հրապարակվել է օգոստոսի 16-ին։

Նկարում այդ գործակալն է․ որը սոցցանցերում ներկայանում է Նատալյա Խոխլովա։ Նա ֆեյսբուքյան էջով ինձ էլ էր դիմել։ Քանի որ ես երկու տասնամյակից ավել աշխատել եմ Ռուսաստանի հայտնի լրատվամիջոցներում, տարիների փորձս թույլ տվեց սկզբում կասկածել, հետո համոզվել, որ նա լրագրող չէ։

Հրաժարվեցի նրա հետ նույնիսկ շարունակել զրույցը և էջը արգելափակեցի։

Երեկ ծանոթ սյունեցիներս ահազանգեցին, որ Հայաստանի մի քանի բնապահպան, օգնելով նկարահանումները Սյունիքի, այդ թվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, հարցազրույցներ են տվել ԲաքուTV - ին։

ԲաքուTV-ին հայկական անվանումներ չօգտագործելով, տեղանուններն ինչ-որ հորինովի, իբր ադրբեջանական նման անվանումներ կան, Սյունիքի բնակիչներին խոսեցնելով, բնապահպանների շուրթերով տեղի հանքարդյունաբերական գիգանտներին ներկայացնում է, որպես ամբողջ հարավկովկասյան բնաշխարհը էկոլոգիական կատաստրոֆայի առաջ կանգնեցնելու մեջ։

Չգիտեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութի մեջ ներգրավված անձանցից արդեն հետաքրքվել է, թե ո՞նց և որտեղի՞ց են այդ ադրբեջանական տեսաալիքին հարցազրույց տվել։

Ինքս արդեն երեք հոգու հարցրել եմ, թե ո՞նց է ստացվել, որ նրանք ռուսերեն հարցազրույց են տվել տվյալ անձին։ "Էկոլուր" ՀԿ-ի ղեկավար Ինգա Զառաֆյանը ասաց, որ այդ Նատալյան ներկայանալով ռուս և ինչ-որ "Բլոկնոտ․ռու" - ի թղթակից էլէկտրոնային հարցում է արել իրեն, որից հետո տիկին Զառաֆյանը հանդիպել է և հարցազրույց տվել։

Օրեր անց, սեփական դեմքը տեսնելով ԲաքուTV-ի էկրանին , Զառաֆյանը անակնկալի է գալիս։ Պարզելով, որ նա փաստացի հարցազրույց է տվել ադրբեջանական պարբերականին, նա նամակ է գրել ՀՀ-ի արտգործնախարարին և ՌԴ-ի դեսպանին Հայաստանում։ Նամակի բովանդակությունը տես հղումով։

Տեսանյութում զետեղված է նաև Քաջարանի բնակիչը (նկարում ձախից է կանգնած, ձեռնափայտով) հարցազրույցը, որին ևս հարցրել եմ, թե ինչպե՞ս է ստացվել, որ ադրբեջանական հեռուստատեսությանը հարցազրույց է տվել։ Նա ասաց, որ նույնպես կարծել է, թե ռուսի է հարցազրույց տալիս։ Բացի դա (նկարի մեջտեղում) ըստ Աթայանի Խոխլովայի հետ եղել է հայ տղա, որն էլ իր հերթին ներկայացել է որպես «Միր» հեռուստաընկերության օպեռատոր Տիգրան Գալստյանը։ 

«Միր» հեռուստանընկերությունից ճշտել եմ․ Տիգրան Գալստյանն աշխատում է, որպես ինժեներ։ 

Դեռ չի հաջողվել անձամբ Տիգրանից իմանալ, իսկ նա ո՞նց է ներգրավվել ադրբեջանական TV-ի համար տեսանկարայանումն իրականացնելու աշխատանքում։ Հուսամ կարձագանքի։

Հ․Գ․ Տիգրանը արձագանքեց։ Մեր խոսակցության մանրամասները, հասկանալի պատճառներով, չեմ ներկայացնում։

Տեսանյութում Կապանի տարածաշրջանում բոլորին ծանոթ բնապահպանական ՀԿ-ի ղեկավարներից մեկն էլ կա՝ Վլադիկ Մարտիրոսյանը։

Նրա հետ զրույցում պարզեցի, որ նա պատրաստակամություն է հայտնել հարցազրույց տալ անծանոթ օտարերկրացուն, քանի որ նրան այդ մասին խնդրել են մյուս իր ծանոթ բնապահպանները, մասնավորապես Ալբերտո Աթայանը։

Թռուցիկ տնտղելով այս աղմկահարույց գործը, պետք է նշել հետևյալը․ Նատալյա Խոխլովայի անձի ընտրությունը, նրա Հայաստան գալը, հարցազրույցներում տարբեր անձերի ներգրավումը և բոլոր այլ գործողությունները կատարվել են նախապես գծված սցենարով։ Հարցազրույցում ներգրավված մարդիկ կես դար և ավելին ապրած իրենց կյանքում աշխատել են միջազգային բնապահպանական, այդ թվում դրամաշնորհային, ծրագրերում, շփվել տարածաշրջանի հարևան Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի բնապահպանների հետ։ Լավատեղյակ են ոլորտից։ Այլ հարց է, թե ինչո՞ւ են այդքան հեշտ համաձայնվել տալ հարցազրույց անհայտ կայքի համար, որտեղ Խոխլովա Նատալյա անունով հեղինակ նույնիսկ գոյություն չունի։

Բաքու-TV-ի ռեպորտաժը ադրբեջանական քաղաքականության հերթական դրսևորումն է, որից հետո հավանական է Որոտանի և Կապանի օդանավակայանից դեպի Ճակատեն-Ներքին Հանդ տանող ճանապարհներին, որտեղ արդեն իրենց զինուիժն արդեն դիրքավորված է, կիրառվի Բերձորի ճանապարհի, ըստ նրանց "Լաչինի մարդասիրական միջանցքի" սցենարը և թշնամու կեղծ էկոլոգները փակեն Սյունիքի ու Հայաստանի կարևոր երթուղիները

Բաքու-TV-ն օրերս նաև Հայաստանի քարտեզը ամբողջովին ներկայացրել է որպես Արևմտյան Ադրբեջան, խեղելով մեր երկրի մարզերի տեղանունները, ինչպես նաև այս նշածս ռեպորտաժում։

Կարող ենք ասել, որ ադրբեջանական իշխանությունները մեդիա դաշտում քարոզչաքաղաքական հենք են ձևավորում Հայաստանի վրա հերթական հարձակման ռջազմական ագրեսիայի և Սյունիքը զավթելու ակնհայտ նպատակով։

Տեղեկատվական հարթակում Հայաստանը պարտություններ է կրում, Ազգային անվտանգության համակարգի չաշխատելու, ավելի ճիշտ՝ եղած ողջ ռեսուրսը մեկ անձի ֆիզիկական անվտանգության սպասարկման և նրա իշխանության պահպանման վրա կենտրոնացնելու պատճառով։

Հետևություններ բոլորը պետք անեն։ Առաջին հերթին՝ այս խայտառակության մեջ ներգրավված անձինք, հակահետախուզական ծառայությունը, որոշակի տեղեկություններին տիրապետողները։

Հ․Գ․ Պետք չի չէ՞ հուշել ազգային անվտանգության ծառայությանը, որ Խոխլովայի հետ Հայաստանում ամեն բան պետք է հետաքննել,․ ո՞ւր է գնացել, էլ ո՞ւմ հետ է կապ հաստատել և այլն ․․․

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>