Մեծամորի ատոմակայանում կադրային ջարդ են սկսել
Դիտել նաև
Ո՞ւմ են ուզում վստահել
Հայկական ատոմակայանի էլեկտրաէներգիան երկարաժամկետ հեռանկարում կարող է թանկանալ
Առաջիկա ժամերին Ատոմակայանը կսկսի աշխատել ամբողջական հզորությամբ
Նոր ատոմակայանի կառուցման դիլեման
Բաքուն պատրաստում է էկոլոգիական և էներգետիկ պատերազմ սկսել Հայաստանի դեմ. Փաշինյանի թիմն էներգետիկ ճգնաժամի մեջ է գցելու երկիրը շատ մոտ ապագայում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեծամորի ատոմակայանում կադրային ջարդ են սկսել, հներից ազատվում են, իսկ նոր կադրերը «գազավիկներ» են։ Մեզ ահազանգած աշխատակիցը պատմեց, որ ջարդն սկսվել է էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանի այցից հետո՝ անցած շաբաթ, երբ հայտարարել է, որ պետք է փոփոխություններ անել, և վտանգավոր պայմաններում, ցածր աշխատավարձով աշխատող հին կադրերին սկսեցին ազատել։
Նախարարի մամլո խոսնակ Վասակ Թարփոշյանը մեզ ասաց, որ կադրային ջարդ գոյություն չունի։ «1700 հոգանոց աշխատակազմի պարագայում ամսական 2-3 փոփոխությունը ջարդ համարել չի կարելի»»։
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

