Ամիսների աշխատանքից հետո կայացավ «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստը (տեսանյութ) Ի՞նչ նպատակ ունի անկոչ հյուրը Այսօր Ծաղկազարդ է
30
«Առաջարկ Հայաստանին» ծրագիրը հավակնում է մարդ–հասարակություն–պետություն հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը Փաշինյանական ժանդարմերիան «խուլիգանության և պաշտոնյայի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու» կասկածանքով ձերբակալվել է 2 անձ «Ո՛չ թագավորներին». ԱՄՆ-ում բողոքի հուժկու ալիք է Թրամփի, նրա քաղաքականության և պատերազմի դեմ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Պատերազմ Արցախում
Դոնի Ռոստովում տեղի է ունեցել ակցիա՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու Իրանի դեսպանը ցավակցական ուղերձ է հղել իրանահայ Հովհաննես Սիմոնյանի զոհվելու կապակցությամբ Փաշինյանի ասածն իր վախերի հետևանքն է. Մամիջանյան Ամիրյան 8 հասցեն ամեն անձրևի հետ վերածվում է խայտառակության խորհրդանիշի (տեսանյութ) Եզակի երեխաներ են, որևէ քաղաքական ուժի հետևորդ չեն. Փաստաբանը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակից բերման ենթարկված տղաների մասին Ընդդիմության հաղթանակը հնարավոր է. ԱԺՄ Սաուդյան Արաբիան հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել Իրաքում ԱՄՆ դիվանագիտական ​​​​օբյեկտները ենթարկվել են նոր հարձակումների Հերթական անորակ ասֆալտապատումը (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը հավակնում է մարդ–հասարակություն–պետություն հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը Ամիսների աշխատանքից հետո կայացավ «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստը (տեսանյութ) Ի՞նչ նպատակ ունի անկոչ հյուրը Եկեղեցու բակից ձերբակալված դպրոցականները առողջական լուրջ խնդիրներ ունեն. փաստաբան Ելնելով անվտանգության նկատառումներից՝ դասերը կանցկացվեն առցանց. Հայաստանի ամերիկյան համալսարանի հայտարարություն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան. փաստաբան Փաշինյանական ժանդարմերիան «խուլիգանության և պաշտոնյայի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու» կասկածանքով ձերբակալվել է 2 անձ Բայց «թագավորի մերկությունը» այլևս հնարավոր չէ ոչ մի քարոզչական հնարքով պարտակել Այսօր Ծաղկազարդ է «Ամեն տեղ եք պատրաստվում պղծե՞լ, չկպնեք ինձ». հավատացյալը՝ Փաշինյանին «Տենց չնայես ինձ». միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հեռանալու ժամանակ «Ո՛չ թագավորներին». ԱՄՆ-ում բողոքի հուժկու ալիք է Թրամփի, նրա քաղաքականության և պատերազմի դեմ «Հրապարակ»․ Ժեշտի կտորը կպցրել է կրծքին, աչքներս է խոթում, թե` իրական Հայաստանն է, որն ինքը բզկտել է էս երկու օրվա վարարման ընթացքում հարևանիս այգին ջուրը նորից տարավ․ պատնեշ խոստացան, բայց չկառուցեցին․ Այրում գյուղի բնակիչ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի սրտի վարչապետի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլի «ախրաննիկները» մեքենաներով տատիկների են բերել, որ գովեստի խոսք ասեն Փաշինյանին․ «Հրապարակ» Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքի մոտ «Մարդկանց աhnւuարuափի մեջ եք պահում». քաղաքացին հրաժարվեց Փաշինյանից վերցնել «խաղաղության սիմվոլ» քարտեզը

Երևան-Կապան չվերթը շահութաբեր լինելու շանսեր չունի. Հակոբ Ճաղարյան

Այսօր բազմաթիվ լրատվամիջոցներ խնդրել են, որ ես պարզաբանեմ այս թռիչքի մանրամասնությունները:

Ամենայն հավանականությամբ ամեն լրատվամիջոց իմ բացատրությունից կտեղադրի մի կտոր: Էդ պատճառով որոշեցի ամբողջական բացատրություն տամ Երևան-Կապան-Երևան երթուղու հետ կապված հարցերի մեծամասնությանը:

1. Ցանկացած կոմերցիոն թռիչք պետք է ունենա իր տնտեսական շահի հիմնավորումը:
Այս թռիչքի տոմսերի ինքնարժեքը կազմում է մոտ $100: Երկկողմանի թռիչքի տևողությունը կկազմի մոտ 2 ժամ: Կծախսվի մոտ 600 կգ ավիավառելիք, կվճարվի «Զվարթնոց» և «Սյունիք» օդանավակայանների ուղևորասպասարկման գումարը, աէրոնավիգացիոն վճարները, և օդանավի ամորտիզացիոն վճարները, որոնք բոլորը միասին կկազմեն մոտ $3.000: Ինչը բաժանելով ամեն ուղղությամբ միջինը 15 ուղևորի մեջ (ընդհանուր թիվը կկազմի 30 ուղևոր) ստացվում է վերը նշածս $100 ամեն ուղևորի հաշվարկով:

Դրան ավելացնելով Կապանի օդանավակայանի բարդությունը, շատ բարենպաստ եղանակի պահանջը ինչպես Կապանում, այնպես էլ ամբողջ թռիչքի ընթացքում, L-410 օդանավի ոչ հերմետիկ լինելը, ինչը կնվազեցնի նրա օգտագործման հնարավորությունները, ստիպելով բարձր լեռնային տարածքում սահմանափակվել ոչ հերմետիկ օդանավերի թռիչքանին շահագործման 4.000 մետր մաքսիմալ բարձրությամբ, հնարավորություն չի տա իրականացնել ստաբիլ չվացուցակային թռիչքներ: Ինչն իր հերթին կնվազեցնի առանց այդ էլ չափից բարձր ինքնարժեք ունեցող տոմս գնողների քանակը:

Այսինքն այս չվերթը ՇԱՀՈւԹԱԲԵՐ լինելու շանսեր չունի, կամ համարյա չունի:
Հետևաբար, այն ունի քաղաքական ենթատեքստ: Որն է հեռավոր մարզի հետ ռազմավարական, կամ շտապ կապի պահպանումը:

2. Անվտանգային տեսակետից` «Սյունիք» օդանավակայանը պատերազմից հետո դարձել է խոցելի: Այն գտնվում է Ողջի գետից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա: Թռիչքուղին զուգահեռ է գետին, որից այն կողմ թշնամու զորքն է: Եվ թեկուզ առաջին ուղեկալների վրա ծածանվում են ռուսական դրոշներ, ինչպես Բերձորի ողջ միջանցքի երկարությամբ: Դա անվտանգության գրավական չի: Ավելին, քիչ հեռու գտնվող անտառապատ բարձրունքներում արդեն ադրբեջանական զորամասեր են: Որտեղից օդանավակայանը հասանելի և խոցելի է նույնիսկ կարճափող Կալաշնիկովի համար:
Իսկ հայկական տարածքը գնդակոծելը, ի տարբերություն նախորդ պատերազմի` հարթափող զենքով, պատասխան կրակի ահը սրտում գյուղացուց, խրախուսվում է իրեն անպատիժ զգացող թշնամու զորքի կողմից:

Եվ այս իրավիճակում` անվտանգության որևէ երաշխիքի բացակայության պայմաններում այս չվերթի կազմակերպումը ես համարում եմ անմիտ, որևէ հիմնավորում չունեցող, անպատասխանատու PR քայլ:

Դեռ ամիսներ առաջ, այս չվերթի փորձնական թռիչքը կատարվեց Գորիսի Տեղ գյուղի դաշտերում թշնամու` հայկական կողմից զոհով առաջխաղացումից անմիջապես հետո:
Էսպես ասած, քաղցրաբլիթ էր մի դույլ լեղի խմեցնելուց հետո:

Էսօր ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ Սյունիքի հանդեպ անհասկանալի «ուշադրությունն ու սերը» նույնպես հիմնավորված են նույն նկատառումներով: Կամ արդեն ինչ-որ վատ բան տեղի է ունեցել, որի մասին հանրությունը դեռ չգիտի: Կամ տեղի կունենա մոտ օրերս:

Լավագույն, կներեք այս անտեղի բառի համար, տարբերակը կլիներ արդեն հայտարարված բլեֆի անիմաստությունը հասկանալով, սպառնալիքի միջոցով սղղացնելու, հայտարարվածից հետ կանգնելու տարբերակը:
Հակառակ դեպքում` թող ամեն չվերթով 1-2 բարձրաստիճան պաշտոնյա ուղեկցի օդանավը:

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական

Հակոբ Ճաղարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>