Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը Փաշինյանն այլեւս Ալիեւի պահանջները չի կարող անել. ԲՀԿ -ի ձայները իրավիճակ են փոխելու. Մանուկ Սուքիասյան
15
Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան «Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյանը՝ ԿԸՀ–ին Մի ժամ սպասենք, այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն. Վարդևանյան ԲՀԿ-ն կանգնելու է ձեր կոկորդին. Սուրենյանց Ընդդիմության բողոքի ակցիան ԿԸՀ շենքի դիմաց Պատերազմ Արցախում
Այս ընտրությունն ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Օսկանյան Ակնհայտ է, որ այս քրեական գործն ունի քաղաքական բնույթ. Ալեն Ղևոնդյանը փոխանցել է իր խոսքը ԿԸՀ-ի արածը ստեղծում է չափազանց վտանգավոր նախադեպ և լրջագույն հարված է պետականությանը. Արսեն Թավադյան «Գյուլնազ տատի հեքիաթներն» ու... Փաշինյանի Հովակիմյան Վահագնի «արդարացող» հայտարարությունը Աննա Հակոբյանը վարչապետի տիկնոջ կարգավիճակով գործուղվում է ԱՄՆ Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ «Երեխաս վախից գոռում է՝ մամա, միլիցիան է»․ աչքերի նմանության պատրվակով խուզարկել են արցախցիների տունը Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան Հարուցվել է վարչական վարույթ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Միկոյան «Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև Վերաքվեարկություն նշանակելը հայեցողություն չէր` պարտականություն էր Առաջին անգամ ՀՀ պատմության մեջ ընտրությունների կեղծված լինելը կարելի է հիմնավորել թվաբանական հաշվարկով Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը միասնականության կոչ է արել Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա. Հայտարարություն Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը Մածունը սև է, շրջանը՝ քառակուսի. այդպես է որոշել Փաշինյանի Վահագն Հովակիմյանը Չենք կարող ասել, թե թիվ մեկ անհավասարակշիռը ինչ նոր հրահանգ կիջեցնի․ Արեգնազ Մանուկյան Բռնցքամարտիկ Իսրայել Հոկբկոխյանը ԿԸՀ-ի դիմաց հացադուլ հայտարարեց Ընդդիմությունը խորքային մեծամասնությունը է, իշխանությունը՝ թվային «Մանդատ գողանալ չի ստացվելու». Իվետա Տոնոյանը՝ ԿԸՀ–ին Մի ժամ սպասենք, այդքանը բավարար է, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն. Վարդևանյան Փաշինյանն այլեւս Ալիեւի պահանջները չի կարող անել. ԲՀԿ -ի ձայները իրավիճակ են փոխելու. Մանուկ Սուքիասյան ԲՀԿ-ն կանգնելու է ձեր կոկորդին. Սուրենյանց Ով ասում էր՝ ժողովո՛ւրդ, խոնարհվում եմ, սիրում եմ, պաշտում եմ՝ ընտրությունից 4 օր հետո թանկացնում է գազը, բենզինը, դիզվառելիքը. Խաչատրյան Մի շարք քաղաքական ուժեր քիչ անց հանդես են գալու կարևոր հայտարարությամբ Ռոբերտ Քոչարյանը անձնական բնույթի հարցերով եռօրյա այցով մեկնում է Հայաստանից «49 %-անոց» Փաշինյանի ռեժիմը ակտիվ շփումների մեջ է հակահայ Ալիևի ու նրա հայատյաց օգնական Հաջիևի հետ

Արմեն Աշոտյանը մեղադրյալ չէ․ ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է անհապաղ նրան ազատ արձակել. Աթանեսյան

Արմեն Աշոտյանի գործի էությունը, իմ կարծիքով, բոլոր ողջամիտ մարդկանց համար վաղուց պարզ է և լրացուցիչ բացատրությունների կարիքը չկա:
 
Պարզ է, որ իրավապահ կոչվող համակարգը, նենգափոխելով իրավաբանական գիտության բուն էությունը, խախտելով բոլոր իրավական և բարոյական նորմերը, կատարում է քաղաքական իշխանության պատվերը:
 
Գրածս, այդ լույսի ներքո, միգուցե այդքան էլ կարևոր չէ, բայց ամեն դեպքում, իմ կարծիքով, ուշադրության արժանի:
 
Որպես կանոն, իրավապահները, կատարելով քաղաքական պատվեր, մշտապես ձգտել են ապահովելու պրոցեսի ձևական կողմի պատշաճությունը: Նկատի ունեմ, որ թղթերը պետք է լինեն «սիրուն» և օրենքին համապատասխանող արտաքին տեսքի, չպետք է լինեն վրիպակներ, սխալներ և այլն:
 
Ամեն դեպքում, իրավապահները քաջ գիտակցելով, թե ինչ են անում, միշտ ձգտել են ապահովագրվել ապագայում հնարավոր բացասական զարգացումներից:
 
Արմեն Աշոտյանի դեպքում այդ մոտեցումը չկա: Չեմ կարող ասել, թե դա ինչի հետևանք է, բայց թույլ են տրվում այնպիսի սխալներ, որոնք իրենց հերթին հիմք են, ամենից զատ, Արմեն Աշոտյանին անհապաղ ազատելու համար: Դրանցից մեկի մասին խոսել եմ հարցազրույցի ընթացքում՝ Արմենին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը ՝ հենց տեքստում, սևով սպիտակի վրա, ուղղված էր «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին»: Դեռ մի կողմ թողնենք, որ այդպիսի անվանմամբ դատարան չկա, բայց դա քրեադատավարական կարգի այնպիսի խախտում է, որի պայմաններում դատարանը պարտավոր է, օրենքի ուղղակի պահանջով, մերժել վարույթի հարուցումը, այսինքն՝ չքննել միջնորդությունը: Ի՞նչ է անում դատավորը: Հայտարարում է, որ դա համարել է տեխնիկական վրիպակ: Ինչպես կարելի է նման խոսքին արձագանքել: Օրինակ՝ ես էլ համարում եմ, հարգելի դատավոր, որ քեզ պաշտոնի նշանակելու մասին նախագահի հրամանագրում ևս տեխնիկական վրիպակ է և իրականում այլ մարդ է նշանակվել: Երկու դեպքում լրջության աստիճանը նույնն է:
 
Բայց առկա է մեկ այլ խախտում ևս: Արմենին մեղադրանք է առաջադրված երեք հոդվածով՝ նախկին քրեական օրենսգրքով: Դրանցից մեկն է 179 հոդվածի 3-րդ մասը, որը որպես պատիժ նախատեսում է 5-8 տարի ազատազրկում: Այդ հոդվածին գործող քրեական օրենսգրքում համապատասխանում է 256 հոդվածի 3-րդ մասը: Այս հոդվածի սանկցիան 4-8 տարի է: Կարծես տարբերությունը այդքան մեծ չէ, դե եթե չհաշվենք, որ քրեակատարողական հիմնարկում ամեն ավելորդ րոպեն էլ շատ դաժան է: Ինչևէ, քանի որ նոր հոդվածը ավելի մեղմ է, ապա թե Սահմանադրության, թե նոր քրեական օրենսգրքի պահանջով, Արմենին չէր կարող մեղադրանք ներկայացվել 179 հոդվածի 3-րդ մասով, իսկ ներկայացվելու դեպքում, այն պարզապես ապօրինի է: Մեծ հաշվով, եթե մեկնաբանենք օրենքը հօգուտ մարդու, Արմեն Աշոտյանը մեղադրյալ չէ և նրա նկատմամբ խափանման որևէ միջոց չի կարող կիրառվել: Ես համառորեն սպասում էի, որ գոնե մի դատախազ, քննիչ կամ դատավոր սա կնկատի և դիտմամբ սրա մասին չէի բարձրաձայնում, որպեսզի դա էլ չհայտարարեն «տեխնիկական վրիպակ»:
 
Հիմա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ անկախ բոլոր այլ հանգամանքներից՝ հետապնդման բացահայտ քաղաքական բնույթից, հանցակազմի առերևույթ բացակայությունից, Արմեն Աշոտյանը նաև նշված հիմքով մեղադրյալ չէ, ուստի նրա նկատմամբ խափանման միջոց չի կարող կիրառվել, իսկ ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է անհապաղ նրան ազատ արձակել: Նա իհարկե դա չի անի, բայց այս ամենը հիմք է, որ ժամանակները փոխվելուց հետո, գլխավոր դատախազը ենթարկվի քրեական պատասխանատվության:
 
Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>