Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան
13
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ

Մտահոգիչ ու անհասկանալի է անտարբերության այն մթնոլորտը, որ տիրում է Մայր Հայրենիքում և սփյուռքում. Տեր Վրթանես Աբրահամյան

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պատգամը Աստվածամոր վերափոխման տոնի առթիվ․

 

«Խոնարհությունը մայրն է բոլոր առաքինությունների, իսկ խոնարհության անդրանիկ որդին է Աստծո երկյուղը:

 

Սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ,

 

Ամենառաջին իրողությունը, որ գալիս է մեր մտքին Աստվածամոր մասին մտածելուց, դա Խոնարհությունն է:

Այսօր վերստին համախմբվել ենք միասնաբար տոնելու մեր Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը՝ Աստվածամոր Վերափոխման գեղեցիկ տոնը: Ո՞վ է Աստվածամայրը, ո՞վ է այդ խորհրդավոր Կինը, որ հազարամյակներ շարունակ ակնածանք է ներշնչում իր հանդեպ, որ մխիթարում է տառապյալներին ու սրտով բեկյալներին: Իր կատարյալ խոնարհության և Աստծո կամքին ամբողջական հնազանդության շնորհիվ դեռատի այդ աղջնակը արժանացավ Աստծո Միածին Որդու երկրավոր ծնողը լինելու անպատմելի շնորհին: Աստվածամոր կերպարը կենդանի ու ապրված ավետարան է յուրաքանչյուր քրիստոնյայի համար, որովհետև նա էլ իր Որդու նման իր գիտակցական կյանքի ճանապարհը սկսեց Աստծու կամքին հնազանդվելով, սեր և հոգատարություն սփռեց իր շուրջը և Իր Որդու չարչարանքներին ամբողջական կերպով ապրումակցելով՝ արժանացավ երկնային անթառամ պսակի:

 

Վերափոխման պատմությունը արձանագրված չէ ավետարանների մեջ և մեզ է հասել Սրբազան Ավանդության միջոցով: Ըստ ավանդության, երբ Փրկչի համբարձումից անցավ տասներկու տարի և երբ սուրբ Կույսն արդեն պետք է ննջեր, երեսուն օր առաջ նրա մոտ եկավ Գաբրիել հրեշտակապետը՝ տալով Կույսին երկրից երկինք փոխման ավետիսը: Երբ Աստվածամայրը արդեն պառկած էր մահվան մահճի մեջ, խնդրեց, որ վերջին անգամ պատարագ մատուցեն և Սուրբ Հաղորդություն տան իրեն, ապա շրջապատված առաքյալների բազմությամբ՝ խաղաղությամբ իր հոգին ավանդեց և սենյակը լցվեց երկնային աննկարագրելի անուշահոտությամբ: Երբ Տիրամայրը ննջեց, հավաքվեցին հավատացյալ կանայք ու սուրբ կույսերը և օրենքի համաձայն պատանեցին նրա մարմինը, որպեսզի տանեն Տիրոջ կողմից վաղօրոք նշված վայրը՝ Գեթսեմանի, ապա առաքյալները սաղմոսներով ու օրհնություններով օրհնյալ մարմինը դրեցին գերեզման:

Առաքյալները Տիրամոր թաղումից հետո՝ մի քանի օր ևս մնացին Երուսաղեմում: Սակայն նրանցից մեկը՝ հայոց առաքյալ Բարդուղիմեոսը, ներկա չէր Աստվածամոր ննջման ժամանակ, իսկ երբ նա եկավ ու իմացավ կատարվածը, խիստ վշտացավ, որ չի արժանացել Աստվածամոր տեսությանը և չի ընդունել վերջին օրհնությունը, ինչպես մյուս առաքյալները: Հետո սկսեց աղաչել Պետրոսին և մյուսներին, որ իրեն ցույց տան Աստվածածնի մարմինը: Առաքյալները ահով ու դողով աղոթք արեցին ու հոժարելով կատարեցին իրենց եղբոր փափագը՝ բացեցին գերեզմանը, և այն դատարկ գտան: Այնտեղ էին միայն Աստվածամոր պատանքները: Նրանք սկզբում խիստ զարմացան, սակայն հետո իմացան, որ Տիրուհին փոխադրվել է դեպի մեծ ու լուսապատիվ փառքը, և հիանալով փառք տվեցին Աստծուն:

Ահա սա է Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի նախապատմությունը, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Ուրախարար այս օրը հակասական զգացումներ են պատել մեր սիրտն ու հոգին. մի կողմից այն դառը իրականությունը, որ մեր 120,000 հարազատները դեռևս գտնվում են օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամի մեջ, մյուս կողմից այն արհեստական խոչընդոտները, որ այսօր խանգարում են մեզ լինելու Արցախում և արցախցիների կողքին:

 

Եվ ահա այս անհույս թվացող մտածումների միջից մեր առջև է գալիս տառապանքի բովով անցած, իր սիրտը բազում անգամներ խոցված, բայց ի վերջո Հարության հաղթանակը տեսած և մարմնապես երկինք տեղափոխված Աստվածամայրը: Երբ մեր Փրկչին դատապարտեցին խաչի մահվան, գրեթե բոլոր յուրայինները լքեցին Նրան, Մարիամը մինչև վերջ չլքեց իր Որդուն և անգամ իր կյանքին սպառնացող վտանգները անտեսելով`հավատարիմ մնաց իր մայրական աստվածատուր բարձր կոչմանը:

 

Արցախցիների ամենասիրելի խոսքերից մեկը, գոնե վերջին հարյուրամյակում, եղել է Մայր Հայաստան սրտաշարժ արտահայտությունը, որովհետև անարդար կերպով գերեվարված զավակը մշտապես փափագել է վերադառնալ իր հարազատ մոր գիրկը: Մինչև 44-օրյա պատերազմը, կարծես թե հնարավորություն էր ստեղծվել զավակի տունդարձի համար, որովհետև թե՛ Մայրն էր կամենում և թե՛ զավակը: Բայց չարը անդադար աշխատում է, որպեսզի յուրաքանչյուր ամուր ընտանիքի մեջ բաժանում մտցնի, և եթե տան ամեն մի անդամ չի պայքարում ընտանիքի ամրության համար, եթե իր ցանկությունների հարցում չի գնում զիջումների, ապա վաղ թե ուշ ներս է սողոսկում պառակտման չարիքը:

 

Այս լույսի ներքո բավականին մտահոգիչ ու անհասկանալի է անտարբերության այն մթնոլորտը, որ տիրում է Մայր Հայրենիքում և սփյուռքում: Առանձին սրտացավ մարդկանց եթե չհաշվենք, մեծ հաշվով դեռևս չկա այն անհրաժեշտ լրջությունն ու գիտակցումը, որ ամեն մի հայից է կախված մեր երկրի ապագան: Հիսուս իր փառքի մեջ մտնելու համար քայլեց խաչի ճանապարհով, իսկ միթե՞ մենք ուզում ենք դրան հասնել զվարճությունների միջոցով: Այդպիսինները չարաչար սխալվում են՝ մտածելով, թե այս հարցը իրենցը չէ: Երբ Արցախը ազատ էր, բոլորը մեծ ուրախությամբ գալիս էին վայելելու Արցախի բնությունը, բոլորը հպարտանում էին մեր հաղթանակներով, իսկ հիմա ուր են այդ մարդիկ: Միթե Ձեզ միայն առողջ ու անվտանգ հայրենիքն է գրավում, այն դեպքում, որ խոցված երկիրը ավելի շատ կարիք ունի Ձեր սիրո և հոգածության: Այսօր զավակը վիրավոր է և հյուծված, մայրը նույնպես, բայց մենք հավատում ենք, որ Աստվածամոր նման յուրաքանչյուր մայր, եթե չի կտրում իր կապը Աստծո հետ, եթե չի մոռանում իր Մայր լինելը, ապա ի զորու է տեսնելու իր որդու հաղթական Հարությունն ու Վերափոխումը:

 

Եթե քաղաքականության պարագային չկան մշտական բարեկամներ, այլ կան մշտական շահեր, ապա հոգևոր ոլորտում պատկերը շատ ցավալի է: Ինչու է ամբողջ քրիստոնյա աշխարհը՝ իրենց հովվապետերով հանդերձ աչք փակում հերթական անգամ արդարության խաչելության վրա: Որպես Քրիստոսի Սուրբ Խորանի համեստ սպասավոր, մեր խնդրանքն ու հորդորն է քրիստոնեական բոլոր եկեղեցիներին. «Ձեր հայացքն ուղղեք քրիստոնեության հնագույն օրրան հանդիսացող Արցախ աշխարհի վրա, հասկացեք, որ այս երկրի սրբությունները համամարդկային են և, երբ այն մատնվում է այլադավանների ձեռքն ու պղծվում, ապա Աստծո առաջ պատասխան պիտի տան բոլորը, որովհետև Ձեր եղբայրները նեղության մեջ էին, հիվանդ էին, բանտում էին և նրանց այցի չեկաք (Հմմտ. Մատթ. 25:31-46 )»։

Սիրելի հայրենակիցներ, Աստվածամոր մայրական կատարյալ սերն է, որ գոտեպնդեց մեզ Արցախի համար այս դժվարին օրերին նորից դիմելու բոլորիս անդավաճան Մորը, որ իր անսպառ գթությամբ, ծանոթ լինելով մեր մարդկային տկարություններին ու թերացումներին, բարեխոսի իր Միածին Որդու և մեր Տիրոջ առաջ: Ուստի այս տեսիլքով, Վերափոխման նախորդող շաբաթապահքի ընթացքին հրավիրեցինք բոլորիդ, սաղմոսներ երգելով և մեր սրտի աղոթքը իրար միացնելով մեկ ընդհանուր աղաչանքի ներքո ասել. «Մա՜յր Սուրբ, բարեխոսյա՜…»։

 

Թող Աստվածամայրը բարեխոս լինի Արցախ աշխարհի խաղաղության և համայն հայության միասնականության համար»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>