«Հայաստան» խմբակցության շնորհավորական ուղերձը Դավիթ Իշխանյանին` Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ
Դիտել նաև
Նոր համաձայնագիր. Հայաստանն ու Ղազախստանը կհամագործակցեն ռազմական հետախուզության ոլորտում
Անծանոթ մարդկանց են գրանցել Սոնա Աղեկյանի տան հասցեում
«Հայաստան» խմբակցությունը ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ է ներկայացրել
Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ)
Ահռելի պարգևավճարներ` չարած աշխատանքի դիմաց կամ «Ով չաշխատի` նա ուտի»
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ
Մեծարգո պարոն Դավիթ Իշխանյանին
Ողջունում ենք Արցախի և ողջ հայ ժողովրդի համար այս ճակատագրական հանգրվանում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշումը՝ Ձեզ Ազգային ժողովի նախագահ ընտրելու առթիվ։
Արժևորելով Ձեր անցած մարտական ուղին, Արցախի անկախությանն ու պետականությանը անմնացորդ նվիրումը՝ մեր զորակցությունն ու անվերապահ աջակցությունն ենք հայտնում Ձեզ և Արցախի ժողովրդին։
Համոզված ենք, որ Ձեր ընտրությունը նոր լիցք կհաղորդի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնման գործին և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքարին։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն
2023 թ․ օգոստոսի 8, ք․ Երևան

