Կարմիր խաչն այցելել է Վագիֆ Խաչատրյանին, նա ընտանիքին երկտող է փոխանցել
Դիտել նաև
Վագիֆ Խաչատրյանը վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն. նախարար
Վագիֆ Խաչատրյանն այս րոպեներին վիրահատվում է. նա սրտի բաց վիրահատություն է տանում
Ինչո՞ւ ինչ-որ միջազգային կազմակերպություն պետք է պարեկի մեր երկրով անցնող, կոնֆլիկտավտանգ ճանապարհը․ Խաչատրյան
Նիկոլ Փաշինյանին պետք է թղթի կտոր, որի վրա ուղղակի խաղաղություն բառը լինի․ Արթուր Խաչատրյան
Տիրան Խաչատրյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը հետաձգվել է 10 օրով
Օգոստոսի 5-ին Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանին: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ Նա մանրամասնեց, որ Կարմիր խաչի միջոցով Վագիֆ Խաչատրյանը երկտող է փոխանցել ընտանիքին։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական անցակետից առևանգել են 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, ով վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան էր տեղափոխվում։

