Եթե ուշադիր լինեք, վերջիններից շատ կտեսնեք հատկապես իշխանություն կոչվող քպ խմբակի մեջ. Ջուլֆալակյան
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Փոքրուց ձեր երեխաների մեջ դաստիարակեք «սոլիդարություն» հասկացությունը (էմպաթիա, ապրումակցում): Փոքր տարիքից երեխան պետք է հասկանա, որ, երբ, օրինակ, իր եղբոր կամ քրոջ մոտ խնդիր կա, նա պետք է սրտացավություն դրսևորի և հնարավորինս օգտակար լինի:
Հետո, երբ մեծանա, նույն վերաբերմունքը կունենա իր ծնողների, հայրենակիցների և առհասարակ՝ մարդկության հանդեպ: Հակառակ դեպքում կմեծանա որպես անհաղորդ, սպառող էակ, որի գերնպատակը կլինի ցանկացած գնով սեփական փորը կուշտ լցնելը: Եթե ուշադիր լինեք, վերջիններից շատ կտեսնեք հանրության շրջանում, հատկապես իշխանություն կոչվող քպ խմբակի մեջ: հ.գ. Էմպաթիա- ապրումակցում, անձի ընդունակությունը՝ հասկանալու ուրիշի հոգեվիճակը և ապրումակցվելու նրա հետ, այսինքն՝ ուրիշների հույզերին հաղորդակից լինելն է։ Համապատասխանաբար, էմպատը այն մարդն է, ում մեջ զարգացած է կարեկցելու ունակությունը»։