«Աղերսում եմ բոլորիդ՝ միանալ». Վագիֆ Խաչատրյանի դստեր հայտարարությունը
Դիտել նաև
Ինչո՞ւ ինչ-որ միջազգային կազմակերպություն պետք է պարեկի մեր երկրով անցնող, կոնֆլիկտավտանգ ճանապարհը․ Խաչատրյան
Նիկոլ Փաշինյանին պետք է թղթի կտոր, որի վրա ուղղակի խաղաղություն բառը լինի․ Արթուր Խաչատրյան
Տիրան Խաչատրյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը հետաձգվել է 10 օրով
Ո՛չ բրիտանացի գիտնականները, ո՛չ էլ բրիտանացի հետախույզերը չգիտեն, որ Հայաստանում խաղաղության դարաշրջան է․ պատգամավոր
Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան
Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, հայտարարություն է տարածել․
«Սիրելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, վաղը` ժամը 11:00-ին, լինելու եմ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի դիմաց, այնուհետև գնալու եմ Կարմիր խաչի գրասենյակ: Խնդրում եմ, աղերսում եմ բոլորիդ՝ միանալ ...»,- գրել է նա։
Հիշեցնենք, երեկ Լաչինի միջանցքից Ադրբեջանի կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին Բաքուն մեղադրում է ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ: Այսօր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը տեղեկացրեց, որ Վ. Խաչատրյանն արդեն Բաքվի հիվանդանոցներից մեկում է:

