Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան
13
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ

Վագիֆ Խաչատրյանն արդեն Բաքվի հիվանդանոցներից մեկում է. Արցախի պետնախարար

Նախօրեին Լաչինի միջանցում առևանգված 68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանն արդեն Բաքվի հիվանդանոցներից մեկում է, այնտեղ նրան այցելել են, սակայն ընտանիքի անդամների հետ կապ հաստատել չի հաջողվել: Այս մասին «Հետք»-ին հայտնել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

Ստորև ներկայացնում ենք լրատվամիջոցի և պետնախարարի հարցուպատասխանը.

- Երեկ Ձեր կողմից տեղեկություն էր հրապաարակվել ԿԽՄԿ միջոցով Արցախից Հայաստան բուժառուներին տեղափոխելիս Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացուն արգելանքի վերցնելու մասին՝ նշելով, որ ԿԽՄԿ ներկայացուցիչը մեր քաղաքացու հետ է, իսկ քիչ անց հայտարարություն է տարածել ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը, ում պնդմամբ՝ մեր քաղաքացին առևանգվել է: Տպավորություն է, որ հակասություն կա ձեր հայտարարություններում, ինչպե՞ս կպարզաբանեք այս հանգամանքը:

- Նախքան դեպքի մասին իմ կողմից հայտարարություն անելը, ես անընդհատ կապի մեջ էի գտնվում ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի ներկայացուցիչների ու ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դստեր հետ, ով ուղեկցում էր նրան ու հանդիսացել է իրադարձությունների ականատեսը: Հայտարարություն անելու պահին ինձ տեղեկացրել էին, որ ադրբեջանցիները սահմանափակել են Վագիֆ Խաչատրյանի ազատությունը և ԿԽՄԿ ներկայացուցչի հետ միասին առանձնացել՝ հեռանալով անցակետից և նրանց տեղափոխելով անցակետից որոշակի հեռավորությամբ տեղակայված հատված: Սակայն որոշ ժամանակ անց կրկին հայտնել են, որ ԿԽՄԿ ներկայացուցչին այդտեղից հետ են ուղարկել անցակետ, իսկ Վ. Խաչատրյանին առևանգել ու տարել անհայտ ուղղությամբ: Այս մասին արդեն հայտարարությունը տարածել էր ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը: Նշվածից հետևում է, որ իրականում ոչ թե հակասություն է, այլ իրադարձությունների հաջորդական նկարագրություն:

- Ի՞նչ տեղեկություն ունեք հիմա գերեվարված Վագիֆ Խաչատրյանի գտնվելու վայրից ու առողջական վիճակից:

- Երեկ ես, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանն ու ներքին գործերի նախարարը հանդիպում ենք ունեցել ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Կառլոս Մորացանիի հետ ինչպես առանձին, այնպես էլ Վ. Խաչատրյանի հարազատների հետ միասին, այնուհետև հարազատների մասնակցությամբ հանդիպում է կազմակերպվել նաև Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարի հետ: Երկու դեպքում էլ հավաստիացումներ են ներկայացվել, որ ամեն ինչ արվելու է մեր քաղաքացուն վերադարձնելու ուղղությամբ, սակայն մենք նման անարդյունք հավաստիացումներ շատ ենք լսել, հիմա սպասում ենք արդյունքների: Օրվա վերջին ԿԽՄԿ-ն տեղեկացրել է, որ Վ. Խաչատրյանը արդեն Բաքվի հիվանդանոցներից մեկում է, այնտեղ նրան այցելել են, սակայն ընտանիքի անդամների հետ կապ հաստատել չի հաջողվել:

Այսօր կրկին հանդիպում է նախատեսվում ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակում, փորձենք հասկանալ՝ ինչ ունենք հիմա և ինչ քայլեր են նախատեսում ձեռնարկել հետագայում: 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>