ՌԴ կառավարությունն արգելել է բրնձի արտահանումը
Դիտել նաև
Դրոնների հարձակման պատճառով Մոսկվայի բոլոր օդանավակայանները մեկ օրում երրորդ անգամ փակվել են
Ռուսաստանը փակում է շուկան, կառավարությունը երկարացնում է վարկերի ժամկետները
Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ)
Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել
Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Արևմուտքը փորձում է Թուրքիայի մեծացող դերը թուլացնել Միջին Արևելքում. ինչո՞ւ նույնպես պարզ է
ՌԴ կառավարությունը մինչեւ 2023թ. դեկտեմբերի 31-ն արգելել է արտահանել բրինձն ու բրնձաձավարը։ Որոշումն ընդունվել է ներքին շուկայում կայունությանն աջակցելու համար, տեղեկացվել է ՌԴ կառավարության թելեգրամ-ալիքում։
«Կառավարությունը մտցրել է բրինձը եւ բրնձաձավարը արտահանելու ժամանակավոր արգելք։ Սահմանափակումը գործելու է մինչեւ 2023թ. դեկտեմբերի 31-ը։ Որոշումն ընդունվել է ներքին շուկայում կայունությանն աջակցելու համար»,- նշվել է հաղորդագրությունում։
Ընդգծվել է, որ արգելքը չի վերաբերելու Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին, Հարավային Օսիային եւ Աբխազիային։ Բացի այդ, բրինձը եւ բրնձաձավարը կարելի կլինի ուղարկել արտասահման՝ հումանիտար օգնության ցուցաբերման համար, ինչպես նաեւ միջազգային տարանցիկ փոխադրումների շրջանակում։
Աղբյուր՝ NEWS.am

