Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է
14
Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Պատերազմ Արցախում
Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան

Ամաչեցի ձեր փոխարեն․․․ Երկրապահը երկիր հանձնողին ծափ կտա՞. «Կարճ ասած»․ Տեսանյութ

Հայաստանի կառավարությունը 8 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախին վերջապես մեկ անգամ որոշել էր սնունդ ուղարկել․ առաջին անգամը՝ 8 ամսվա շրջափակման ընթացքում, 19 ֆուռ էին ուղարկում, երկու օրվա սնունդ, բայց էնքան փիարվեցին՝ վարչապետի աշխատակազմը, փոխնախարարներ ու էլ ով ասես, սաղ դեսպաններին հրավիրեցին, գովազդեցին 20 տոննա աղի ուղարկումը․ փիարվում էին դեռ բեռը տեղ չհասած, բեռնատարների հետ էլ դրել են եվրադիտորդներին, որ եթե մտնի ներս, դիտորդներն էլ փիարվեն, չմտնի՝ արձանագրեն, որ ռուսները չկարողացան բաց անել տալ։ Բեռնատարները դեռ տեղ չեն հասնում։ Գիտե՞ք ինչու․ ասե՛մ։

Որովհետև Հայաստանի ղեկավարը գնում ա բանակցությունների, որտեղ քննարկվում ա Աղդամից, այսինքն Ադրբեջանից օգնության ստացումը ու երբ իր երեսին են նայում, ասում ա ես էս թեմայի հետ կապ չունեմ ինչ ուզում եք արեք։ Հնչում է այսպես․ ես Արցախը հանձնել եմ ձեզ, դուք եք՝ ձեր քաղաքացիները։ Ու ոնց որ երեկ էին որոշ փսլնքոտներ ասում անհետ կորածների հարազատներին՝ ձեր երեխեքը Բաքվում են, գնացեք Բաքվում ցույց արեք, էնպես էլ կառավարության ղեկավարն էր ասում ինչի՞ եք Հայաստանում ցույց անում։ Ես ձեզ հանձնել եմ Ադրբեջանին, էնտեղ ցույց արեք։ Խաղաղության պայմանագիր ես կնքում, բայց չես կարողանում երկու օրվա սնունդ անցկացնել բլոկադայի մեջ հայտնված հայերին, որոնք ի միջի այլոց, ՀՀ անձնագրեր ունեն, գտնվում եմ ՀՀ, այսինքն՝ անձամբ քո երաշխիքի տակ․ էդ ա քո ուժը ու քո պայմանավորվածությունների հեռանկարը։

Իմ էսօրվա թեման սա չէր, բայց խիստ շաղկապված է սրա հետ։ Աչքովս ընկավ, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Երկրապահ կամավորականների միության ստեղծման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառում։ Նայեցի ու անկեղծ եմ ասում, ամոթ ապրեցի էդ կառույցի անդամների փոխարեն։

Նախ՝ ամսաթվի մասին․ միությունը թեև ստեղծվել է 1993 թվականի հուլիս ամսին, բայց Երկրապահի օրը համարվում է մայիսի 8-ը՝ Շուշիի ազատագրման օրը։ Ինչո՞ւ չեք նշում այդ օրը, խուսափո՞ւմ եք մայիսի 8-ից արդեն, հանձնեց՝ դրա համա՞ր, թե արդեն դուք էլ եք համաձայն, որ Շուշին դժբախտ ու դժգույն էր, Արցախն էլ ազատագրելը՝ սխալ։ Էս տեմպերով հաջորդը երևի նշեք Սասունի կամ Նիկոլի ծննդյան օրը։

Ինձ համար անտանելի էր տեսնել, որ երկրապահները ծափ էին տալիս Սասուն Միքայելյանին ու նրա ձեռքից մեդալ ստանում։ Սասունը էն մարդն էր, որ հայտարարեց, թե՝ իրենց հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան պատերազմում հաղթանակը։ Ու դուք, որ արցախյան պատերազմում հաղթանակը կերտողներից էիք, նրան ընտրեցիք միության նախագահ՝ փոխարենը ձեր շարքերից վտարելուն։

Ասաց՝ էն պատերազմը, որտեղ դուք կռվել եք, ընկերներ եք կորցրել, առողջություն ու երկար տարիներ անց հայրենիք ազատագրել, ավելի քիչ կարևոր էր, քան էն, որ Նիկոլի աներձագը դեպուտատ դարձավ, Նազելին Շիրակի մարզպետ դարձավ, հետո վարչապետի մամուլի քարտուղար, Ալենը դարձավ ԱԺ նախագահ, ուսուցիչ Սուրենը՝ Պ նախարար, մարդուկնիկ լենանազարյանը պատգամավոր, կյանքում ոչմիտեղ աշխատանք չունեցած Ռուբենը բարձր պաշտոնյա և այլն, բոլորին գիտեք, լավ գիտեք էս խայտառակությունը։

Որովհետև, Սասունի համար, Նիկոլի ու մնացածների համար, պաշտոնը ձեր կյանքի գործից կարևոր էր։ Ու դուք հանդուրժեցիք նրանց, հերիք չէ, հիմա անգամ ընդունում եք ու ծափ տալիս։ Սասունի համար, այո, կարող էր հեղափոխությունը ավելի կարևոր լինել, դրա արդյունքում տղեն դարձավ քաղաքապետ, ինքը շարունակեց բիզնես անել, ընդլայնել, հարց լուծող է դարձել նորից։ Բայց հարց տամ էլի․ էդ որ ասում եք, մենք երկրապահ ենք, էտ ո՞ր երկրի պահողն եք, կարողա՞ Սասունի ունեցվածքի պահող երկրապահն եք, թե՞ Մելքոնյան Գագոյի, կամ Ադրանիկ Քոչարյանի։

Ինձ համար երկրապահը ինքը չէ, որ պատերազմի կեսից գնաց, վռազ ինչ-որ տեղից վիրավորվեց ու էլ չերևաց, այլ էն 18 տարեկան զինվորն է, որ վիրավորվեց, բայց չլքեց դիրքը, պահեց դիրքը, երկիրը պահեց։ Սասունը էդ ո՞ր երկիրը պահեց, էդ ե՞րբ պահեց, առնվազն էս վերջին՝ իրենց կողմից ղեկավարած պատերազմի ընթացքում։ Հարյուրավոր դեպքեր կան, ծնողները չեն թողնի խաբեմ, որ զինվորը 18 տարեկան վրավորվել է, դիրքը չի լքել, բժշկական օգնությունից հրաժարվել է։ Նրանք են երկրապահը, փառք ու պատիվ իրենց։

Էդ դահլիճում նստածներիդ մեծամասնությունը բարութի հոտ շնչած, ընկեր կորցրած մարդիկ եք, երկիր հանձնողների դիմաց ոտքի եք կանգնո՞ւմ, ծափ ե՞ք տալիս, կամանդիր եք ասո՞ւմ։ Մանվելին էլ էիք ասում կամադիր, 10 վայրկյանում ուրացաք ինչ-որ բեմադրված շոուի արդյունքում։ Մանվել Գրիգորյանը երկրաիպահի նախագահ էր, հարցնում էին ազատագրված տարածքները հնարավոր հանձնելուց, պատասխանում էր՝ ով ուզում ա հանձնի, թող իրա մորն ու քրոջը, կնոջը հանձնի․ իշխանական թիմի անդամ էր, հանձնողն էլ իշխանությունն էր լինելու։ Մանվելի ջեբը որ տուշոնկա էին գցում, կոնսերվա գողցող էին ասում, էդ իրեն հավասար ձեզ էին ասում, մի ձեն հանեիք։ Մեռավ՝ հոգին ազատեց-գնաց, դուք էդ տուշոնկեքը ջեբներդ ապրում եք։ Քրեական գործն էլ մինչև հիմա դոփում է, անցել ա 5 տարի, մի ապացույց չեղավ։ Ու էսօր հողատուները մեդալ են տալիս Վազգեն Սարգսյանին, Մանվել Գրիգորյանին, ազգայի հերոսների։ Ամոթ ա։ Սասուն Միքայելյանը Վազգեն Սարգսյանին մեդալ ա տալլիս։

Հարց ունեմ երկրապահի անդամներին, ովքեր նստած էին դահլիճում ու ծափ էին տալիս Նիկոլի կեղծ ելույթին։ Նա հանձնում է Արցախը, նա ասում է՝ ձեր ազատագրած Արցախը Ադրբեջան է, դուք էլ օկուպանտ եք եղել․ չեմ հասկանում, էդ դուք էլ ե՞ք էդպես համարում։ Եթե հա, ուրեմն դուք ձեր պաշտպանած երկիրն եք սխալ ընտրել, եթե ոչ, բա ո՞նց ընդունեցիք նրան։ Ձեզ հարց տվել ե՞ք, եթե Նիկոլին ծափ եք տալիս, էդ ձեր պահած երկրի անունն ի՞նչ է։

Ու զավեշտը էն ա, որ ամոթն են կորցրել, Վազգեն Սարգսյանի նկարը դնում են, կանգնում տակը ու սկսում իրենց հակապետական գործը։ Վազգենը կակ ռազ դեմ էր նրան, ինչ արվում է այսօր, 1998 թվականին Վազգեն Սարգսյանի արածի ամբողջ իմաստն էն էր, որ տեղի չունենա այն, ինչ եղավ 2020-ից սկսած։ Դուք լսել ե՞ք, որ Ալիևը Վազգեն Սարգսյանի մասին էնքան վատ արտահայտվի, ինչքան Նիկոլը․ Վազգենին ֆոտոշոփ էր անում, ցախավելով նկար հրապարակում, գրում էր՝ սիրելի ծնողներ, Վազգեն Սարգսյանը որպես նոր տարվա սեղանի նվեր, ձեզ ձեր էրեխեքի դիակներն ա ուղարկել։ Ու հիմա ինքը Վազգեն ա ցիտում, նրա անունից խոսում ա, դուք էլ ծափ եք տալի՞ս։ Դուք վաղը Ալիևին էլ ծափ կտաք։ Վազգեն Սարգսյանի նկարի տակ կանգնում ու ելույթ ա ունենում Արայիկ Հարությունյանի, Ռուբինյանի առա՞ջ, դուք էլ նստա՞ծ, ամոթ ա։

Ընդհանրապես, լավ կանեք, Վազգեն Սարգսյանի անունը մոռանաք, նրան չցիտեք։ Դուք իր կյանքի գործը պռավալ եք տվել։ Ում Վազգեն Սարգսյանը ծեծել ա, ուզեցել ա սատկացնի, էլ չասեմ ինչեր ա արել, հիմա իրեն են ցիտում, իր անունից խոսում, ընկեր ներկայանում, էն ԱԺ-ում էլ կան մարդիկ, որ անունը տալով ֆռռում են․ որովհետև մահացել ա ու չի կարող հելնել, մի երկու չափալախ տալ։ Վազգեն Սարգսյանի սպանությունից են խոսում։ Վազգեն Սարգսյանի դիակը գինեսի ռեկորդներ է սահմանել, 24 տարի էդ մարդու դիակը քաղաքական նպատակներով վաճառում են ու վերավաճառում ենաճուրդների են դնում սրանք։ Չկա մի քաղաքական յարմրկա, որտեղ Վազգեն Սարգսյանի դիակը չլինի, ախպորից սկսած մինչև ընկեր ձևացողներ, Սասուն, Նիկոլ ու Քոչարյան Անդոններ վաճառում են ու վերավաճառում։ Վազգենի շիրիմին են այցելում, ծաղիկ դնում, նկարը բեմին դնում, էմբլեմաներ սարքում, բայց Արցախը առանց կրակոցի հանձնում։ Իրականությունը Շուշիում արձանն էր, որ պղծվեց, թուրքը նստեց գլխին․ էդ իրականությունից դուք չեք փախչի։ Դրանից հետո մինիմումը մի բուռ հող ուտեիք մեռնեիք։

Երկրապահ․ ափսոս էդ անունը։ Պատերազմի դառը համ եք տեսել ու պլանավորած պարտության պարագլխին ծափ եք տալիս։ Արցախին Նիկոլն ա սոված թողել, դուք գնացել բանկետ եք արել իր հետ։ Մի բան էլ, էլի․ 96 թվականին, երբ լևոնենք ընտրություններն աջ ու ձախ կեղծեցին, Երկրապահները հայտարարություն արեցին, 2008-ին, երբ Լևոնն ու Նիկոլը իշխանություն էին ուզում խլել, երկրապահները հայտարարություն արեցին, 2018 թվականին արեցին, բա Արցախը սովամահ է լինում, ձեր փրկած Արցախը, սովամահ անողն էլ ելույթ ա կանգնում ունենում ձեր դեմ, բան չունե՞ք հայտարարելու։ Հանկարծ չասեք մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, որովհետև դուք մենակ քաղաքականությամբ եք զբավում։ Դրա համար էլ էս օրին ենք։

Կարճ ասած՝ եթե էս ա էսօրվա ձեր անելիքը, ուրեմն լավ կլինի փոխեք անունը, ՔՊ-ական կամ սորոսական ինչ-որ ՀԿ-ի անուն դրեք, հավաքվեք, Նիկոլին էլ հրավիրեք, թող ձեզ պատմի, թե ինչ լավ ա անում որ Ալիևից ավելի ա զզվում արցախցի հայերից։ Երկրապահը, երկիր հանձնողին որ ծափ ա տալիս, արդեն երկրապահ չէ։ Հենց այնպես, ինչպես շատ մտտավորականներ կան, որ քայլում են, բայց իրենք գոյություն չունեն, շատ իրավապաշտպաններ կան էդպես, նույնը ձեր վիճակն է։ Ու պատճառն էս ամենի էն ա, որ դուք էլ գիտեք ճիշտը որն ա, բայց երեսներին ասելու փոխարեն ծափ եք տալիս։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>